Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2019
ՍՈՑԻՈՒՄ


«Իմ քայլը» հիմնադրամը սկսեց գործունեությունը

Հրաշալի նախաձեռնությունները իրականացման խնդիր չպետք է ունենան

«Բյուրական» արվեստի ակադեմիայում ազդարարվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից ստեղծված «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկը։ Աննա Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով հյուրերին ներկայության եւ մինչ այս արդեն իսկ ցուցաբերած աջակցության համար, նշեց, որ հիմնադրամի ստեղծման միտքն առաջացել է վերջին երկու ամսվա ընթացքում։
«Հեղափոխության օրերին «Հայկական ժամանակի» խմբագրություն, որտեղ ես նախկինում աշխատում էի, այցելեց Սոնան, ով «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի մենեջերն էր։ Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ այդ շատ հեղինակավոր փառատոնը հնարավոր է այլեւս չկայանա, որովհետեւ ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն։ Այսպիսի բովանդակությամբ հանդիպումն ինձ համար առաջինն էր, բայց ոչ վերջինը։ Այս երկու ամիսների ընթացքում տասնյակ հանդիպումներ եմ ունեցել մարդկանց հետ, ովքեր շատ կարեւոր նախագծեր են իրականացնում, բայց հնարավոր է, որ դադարեին գոյություն ունենալ միայն ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով։ Զուգահեռաբար մեզ դիմում էին մարդիկ, ովքեր պատրաստակամություն էին հայտնում ֆինանսական եւ ցանկացած այլ աջակցություն ցուցաբերել նոր Հայաստանին եւ բոլոր այն նախագծերին, որ մենք իրականացնելու ենք։ Ես հասկացա, որ մի կողմում կան մարդիկ, ովքեր հրաշալի գործ են անում եւ այդ գործը շարունակելու համար ֆինանսների կարիք ունեն, իսկ մյուս կողմում՝ մարդիկ, ովքեր առաջարկում էին ֆինանսավորել հրաշալի գործեր։ Ես հասկացա, որ պարտավոր եմ իմ քայլն անել որպես վարչապետի կին եւ իմ համեստ լուման ներդնել հեղափոխված Հայաստանի համար։ Այդ ամենի համար պետք էր որեւէ ինստիտուցիոնալ մարմին, որն էլ դարձավ այս հիմնադրամը»,–«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ընդգծեց ՀՀ վարչապետի տիկինը։
Անդրադառնալով հիմնադրամի առաքելությանը՝ Աննա Հակոբյանն ասաց, որ հիմնադրամը դառնալու է հարթակ բոլոր այն կարեւոր խնդիրների լուծման համար, որոնց լիարժեք լուծումն ինչ—ինչ պատճառներով դեռեւս հասանելի չէ պետությանն ու կառավարությանը։
«Մենք ձգտելու են համատեղ ուժերով կառուցել բոլոր առումներով առողջ եւ ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք անտեսված չի լինի, եւ բոլորը կունենան հավասար հնարավորություններ»,–շեշտեց Հակոբյանը։
Նախատեսվում է, որ հիմնադրամը գործելու է երեք հիմնական ձեւաչափով։ Այն կամուրջ է լինելու օգտակար գաղափարներ ունեցողների եւ դրանք ֆինանսավորել ցանկացողների միջեւ։ Այն հովանավորելու է արդեն իսկ գոյություն ունեցող կամ առաջարկվող նախագծեր, որոնք կհամապաստախանեն ընդունված ու հայտարարված չափանիշներին։
«Տարբեր մարդկանց հետ քննարկումների արդյունքում հստակեցվեց մեր գործունեության շրջանակը՝ մշակույթ, կրթություն, սոցիալական ապահովություն եւ առողջապահություն»,–ասաց վարչապետի տիկինը։
Նա հույս հայտնեց, որ հիմնադրամի նախագծերը կսկսեն գործել սույն թվականի հոկտեմբեր ամսից։

13-07-2018





23-01-2019
Հայաստանը կշարունակի մնալ վստահելի գործընկեր
Երկկողմ հանդիպումներ բազմաթիվ երկրների ու ընկերությունների ղեկավարների հետ



23-01-2019
Ադրբեջանին թշնամի է պետք
Որպեսզի իշխանությունը ժողովրդին շեղի իրական խնդիրներից

Ադրբեջանին թշնամի ...


23-01-2019
25500 դրամից ցածր թոշակ չի լինի
Հայաստանում սահմանվում է «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ»

Աշխատանքային եւ ...


23-01-2019
Կարեւորն արդյունավետությունն է
Արվեստագետները հակադիր կարծիքներ ունեն օպտիմալացման վերաբերյալ

Հուշարձանագետ Սամվել ...


 
23-01-2019
Դասականի դասերը
Առանց ավանդույթի եւ նորարարության բախման կյանքը կկործանվի։
Հերբերտ ...


23-01-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-01-2019
Ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



23-01-2019
Էկոլոգիական անհրաժեշտությո՞ւն, թե՞ ժամանակի պահանջ
Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները ...

23-01-2019
Կապուտիկյանը չէր կարող լռել
Նրա բանաստեղծությունները դարձել են ...

23-01-2019
Որ «Շիրակն» էլ «Էյրբաս» ու «Բոինգ» ընդունի
Միայն կառամատույցը վերանորոգելը 3 մլն ...

23-01-2019
Մեր սահնակն էլ գուցե տեղից շարժվի
Ձմեռային մարզաձեւերը զարգացնելը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO