Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ՍՈՑԻՈՒՄ


Մատչելի՝ բոլորի համար

Պետք է օրենսդրորեն սահմանվի ժեստերի լեզվի թարգմանության պահանջը

Ընտրությունների ժամանակ հեռուստաքարոզարշավները բոլորի համար մատչելի են, բացի լսողության խնդիրներ ունեցողներից. առաջարկվում է ընտրական քարոզարշավների ժամանակ օրենսդրորեն սահմանել ժեստերի լեզվի թարգմանության պահանջը։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ տեղի ունեցավ քննարկում վարչապետին առընթեր «Ընտրական օրենսգիրքը» եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով։
ՀՀ օրենսդրությունը 2010 թվականին վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիան, որտեղ հատուկ հոդվածով սահմանվում է հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը ընտրական կյանքին։
«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ այդ կոնվենցիան վավերացնելուց արդեն 8 տարի է անցել, բայց դեռեւս կան ե՛ւ օրենսդրական, ե՛ւ կիրառման խնդիրներ։
«2003 թվականից մեր կազմակերպությունը շատ լուրջ զբաղվում է բոլոր ընտրություններով։ Այս տարիների ընթացքում այն շոշափելի արդյունքին որ հասել ենք, վերաբերմունքն է։ Այն ժամանակ ասում էին. «Կգաք տեղամաս, մի բան կանենք»։ Իսկ հիմա ընկալում են հարցի լրջությունը»,–նշեց Ալավերդյանը։
Անդրադառնալով հեռուստաքարոզարշավներին՝ ՀԿ—ի նախագահն ընդգծեց, որ դրանք մատչելի են բոլորի համար՝ չլսող անձանցից բացի։
Նա հավելեց, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը «խայտառակ անմատչելի է»։
«Շատ ամոթ է, որ շենքն այդ վիճակում է։ Այնտեղ բավարար տարածք կա, որպեսզի թեքահարթակ կառուցվի։ Դրանից հետո հնարավոր կլինի խոսել համագործակցության եւ հավասար մասնակցության մասին»,–եզրափակեց «Ունիսոն» ՀԿ նախագահը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների ժամանակ կհրապարակի Երեւան քաղաքի այն տեղամասերի հասցեները, որոնք ավելի մատչելի են ֆիզիկական դժվարություններ ունեցողների համար։ Քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Transparency international» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը։
«Հաշմանդամություն ունեցողների համար ընտրատեղամասերում խնդիրները նոր չեն ի հայտ եկել, եւ դրանք առկա են նաեւ մեր իրականության եւ օրենսգրքի մեջ։ Այս ընտրական օրենսգիրքն ունի դրույթ, համաձայն որի քվեարկության մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար ընտրական հանձնաժողովը պարտավոր է լրացուցիչ հնարավորություններ սահմանել»,–նշեց Տիգրանյանը։
Նրա խոսքով՝ խնդիրն այն է, թե որքանով են սահմանված կամ լրացուցիչ հնարավորությունները մատչելիություն ստեղծում տեղամասի կամ քվեարկությունն իրականացնելու առումով։
Հերիքնազ Տիգրանյանը տեղամասային կենտրոնը ձեւավորելու վերաբերյալ ընդգծեց, որ պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնել, որպեսզի այդ սենյակները, հնարավորության դեպքում, տեղակայված լինեն տվյալ շենքի առաջին հարկում։
«Այս ամենը ֆիզիկական տեղաշարժի դժվարություններ ունեցող անձանց համար տեղամասային կենտրոններ մուտք գործելու, ինչպես նաեւ շարժասայլակներով տեղաշարժվելու հնարավորություն կապահովի»,–ասաց «Transparency international» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատուն։

14-07-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO