Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Շոգից սրտանոթային հիվանդությունները սրվում են

Շտապ բժշկական օգնություն ծառայությունն աշխատում է գերծանրաբեռնված

Շոգ եղանակով պայմանավորված շտապ բժշկական օգնություն ծառայությունը աշխատում է գերծանրաբեռնված։ «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Շտապօգնություն» ՓԲԸ—ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշեց, որ այս շրջանում օրվա ընթացքում բազմաթիվ կանչեր են ստանում, որոնք գերազանցում են նախորդ ամիսների քանակը։ Ընթացիկ տարվա հունիսին 1498—ով ավելի կանչ է ստացվել, քան նախորդ տարվա հունիսին։
«2018—ի հուլիսին ստացել ենք 1120—ով ավելի կանչ, քան 2017—ի հուլիսին էր։ Ամենաշատ կանչերը գրանցվել են հուլիսի 11—ին՝ 784 կանչ, որից 166—ի դեպքում հիվանդը հիվանդանոց է տեղափոխվել։ Հուլիսի 4—ին ունեցել ենք 772 կանչ, որից 209—ի դեպքում ենք հիվանդին տեղափոխել բժշկական հաստատություն։ Վերջին տարիներին առաջին անգամ է նման ցուցանիշ գրանցվում։ Կանչերը հիմնականում կապված են սիրտանոթային հիվանդությունների, սուր շնչառական հիվանդությունների, վնասվածքների հետ»,– ասաց Թագուհի Ստեփանյանը։
Սրտաբան Մարինե Օրդյանը նշեց, որ աննախադեպ շոգի պատճառով սիրտանոթային հիվանդությունները սրվում են։ Առաջին հերթին դա պայմանավորված է այն հանգամանքով, որ քրտնարտադրությունն ավելանում է, մարդու օրգանիզմը ջրազրկվում է, կորցնում է մեծ քանակությամբ հանքանյութեր, որոնք խիստ անհրաժեշտ են սրտանոթային համակարգի լավ աշխատանքի համար։
«Հորդորում ենք անպայման ջուր շատ օգտագործել։ Առողջ մարդիկ 2.5—3 լ հեղուկ պետք է խմեն։ Ցանկալի է, որ օրվա ընթացքում քաղաքացիներն իրենց հետ ջուր ման տան։ Ժամը 12։00—15։00—ն ընկած ժամանակահատվածում խորհուրդ չի տրվում տանից դուրս գալ, դուրս գալու դեպքում պարտադիր գլուխը պետք է ծածկել, թեթեւ հագուստ կրել, ֆիզիկական ակտիվությունը նվազեցնել»,–ասաց սրտաբանը։
Մարինե Օրդյանը նշեց, որ ինֆարկտների, ինսուլտների քանակն ավելանում է, որովհետեւ երբ օրգանիզմը ջրազրկվում է, արյունը խտանում է, ավելանում է տրոմբագոյացության պրոցեսը, ինչն էլ բերում է խնդիրների։ Հետեւաբար, խորհուրդ է տրվում խուսափել արեւի ճառագայթներից, խմել բավարար քանակությամբ ջուր։
«Արեւահարության դեպքում նկատվում է թուլություն, սրտխառնոց, երեսի կարմրություն, շատ քրտնարտադրություն, հեւոց։ Նման դեպքում մարդուն պետք է տեղափոխել հով տեղ, տարածք բացել, որ օդ գա, պառկացնել հորիզոնական դիրքով, ոտքերը բարձրացնել, ոչ շատ սառը ջուր տալ՝ խմեցնելով կում—կում, ճակատին սառը թրջոց դնել, կանչել շտապօգնություն»,–ասաց սրտաբանը։

14-07-2018





23-01-2019
Հայաստանը կշարունակի մնալ վստահելի գործընկեր
Երկկողմ հանդիպումներ բազմաթիվ երկրների ու ընկերությունների ղեկավարների հետ



23-01-2019
Ադրբեջանին թշնամի է պետք
Որպեսզի իշխանությունը ժողովրդին շեղի իրական խնդիրներից

Ադրբեջանին թշնամի ...


23-01-2019
25500 դրամից ցածր թոշակ չի լինի
Հայաստանում սահմանվում է «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ»

Աշխատանքային եւ ...


23-01-2019
Կարեւորն արդյունավետությունն է
Արվեստագետները հակադիր կարծիքներ ունեն օպտիմալացման վերաբերյալ

Հուշարձանագետ Սամվել ...


 
23-01-2019
Դասականի դասերը
Առանց ավանդույթի եւ նորարարության բախման կյանքը կկործանվի։
Հերբերտ ...


23-01-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-01-2019
Ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



23-01-2019
Էկոլոգիական անհրաժեշտությո՞ւն, թե՞ ժամանակի պահանջ
Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները ...

23-01-2019
Կապուտիկյանը չէր կարող լռել
Նրա բանաստեղծությունները դարձել են ...

23-01-2019
Որ «Շիրակն» էլ «Էյրբաս» ու «Բոինգ» ընդունի
Միայն կառամատույցը վերանորոգելը 3 մլն ...

23-01-2019
Մեր սահնակն էլ գուցե տեղից շարժվի
Ձմեռային մարզաձեւերը զարգացնելը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO