Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ՍՈՑԻՈՒՄ


Պետական մակարդակով կադրային բանկ կստեղծվի

Դա կօգնի ավելի արդյունավետ դարձնել պետական կառավարման համակարգը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին «Ֆեյսբուքի» իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ պատասխանել է քաղաքացիների հարցերին։
Նրա կարծիքով, երկրում իրավապահ ոչ բոլոր մարմիններն են, որ կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ չափով արդյունավետ են։
«Իրավապահ համակարգը պետք է գործի արդյունավետ։ Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է շատ ակտիվ շարունակվի Հայաստանի Հանրապետությունում, բայց դա պետք է տեղի ունենա օրենքի տառին համապատասխան՝ մարդու իրավունքները պաշտպանելով»,–նշեց կառավարության ղեկավարը։
Նա ընդգծել է, որ իր համար անձնական խայտառակություն կլինի, եթե կոռուպցիայի դեմ պայքարը չլինի ծայրահեղ արդյունավետ։ «Եթե լինեն իրավապահ համակարգի այնպիսի օղակներ, որոնք չեն ապացուցի իրենց արդյունավետությունը հանուն օրինականության, կոռուպցիայի դեմ պայքարում, այդտեղ ես շատ երկար չեմ սպասի եւ կիրականացնեմ լրջագույն կադրային փոփոխություններ։ Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է հետեւողականորեն։ Այն իրավապահ մարմինները, որոնք այս գործընթացում չեն լինի արդյունավետ, օրինականության ապահովման ճանապարհին, մենք այդտեղ կգնանք լուրջ, ընդհուպ մինչեւ վիրահատական միջամտությունների»,–հայտարարել է նա։
Հայաստանում պետական մակարդակով կադրային բանկ է ստեղծվելու, որը կլինի օնլայն հարթակ իր ներքին ֆիլտրերով, որտեղ աշխարհի յուրաքանչյուր քաղաքացի կարող է հավակնություններ ներկայացնել պետական կառավարման համակարգում աշխատանքի։
«Առաջիկայում մենք պետք է կարողանանք իրագործել կադրային հեղափոխություն, որը նոր ավյուն կբերի ՀՀ պետական կառավարման համակարգին եւ հանրությանը»,–ասել է վարչապետը։ Փաշինյանի խոսքով՝ այսօր Հայաստանում կան ոլորտներ, որտեղ բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան, եւ դրանցից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է. «Ես հրավիրում եմ բոլորին, երիտասարդությանը, այս թափուր աշխատատեղերը զբաղեցնելու հայտ ներկայացնել։ Աշխատատեղերի խնդիրը լուրջ խնդիր է, եւ մի քանի շղթայական գործողություն պետք է տեղի ունենա, եւ մենք հետեւողականորեն այդ գործողությունները կանենք»։
Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ոչ թերագնահատել, ոչ էլ գերագնահատել իրավիճակը հայ—ադրբեջանական սահմանին, ինչպես նաեւ Արցախի հետ շփման գծում։ Նրա խոսքով՝ ռազմաքաղաքական իրավիճակը լարված է, ինչը պայմանավորված է Ադրբեջանի օրեցօր ավելացող ագրեսիվ հայտարարություններով։ Նա ՀՀ զինված ուժերին հրահանգել է լինել ծայրահեղ զգոն ու պատրաստ Ադրբեջանի ցանկացած պրովոկացիայի։
Այս ամենի մեջ, սակայն, վարչապետը դրական մի բան է տեսնում։ Ըստ նրա՝ Հայաստանում, Արցախում ու սփյուռքում հայությունը համախմբված է առավել, քան երբեւէ։ Նրա դիտարկմամբ՝ ադրբեջանական որեւէ սադրանքի դեպքում համազգային համախմբում կապահովվի, բոլոր ռեսուրսները կներդրվեն հայրենիքի պաշտպանության գործում։
Խոսելով Երեւանի նոր քաղաքապետի ընտրության մասին՝ նա նշել է, որ նրա ուշադրության կենտրոնում պետք է լինեն հատկապես հասարակական տրանսպորտի խնդիրները։
«Ծանր զգացողություններ եմ ունենում, երբ տեսնում եմ Երեւանում կռացած երթեւեկող մեր հայրենակիցներին։ Այդ «հուսահատության գազելները» Երեւանում, ցավոք, շարունակում են գործել։ Այդ խնդիրը պետք է Երեւանի նոր քաղաքապետի ուշադրության կենտրոնում լինի։ Իհարկե, նաեւ մարզային տրանսպորտային ցանցը նորացնելու ծրագրեր ենք մշակում կառավարությունում։ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ընթացքի մեջ են միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքները»,–ասել է վարչապետը։

17-07-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO