Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Արամ Մանուկյանը շարունակում է առաքելությունը

Բացվեց Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանը

Բացվեց առաջին հանրապետության հիմնադիր ղեկավարներից մեկի՝ ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հուշարձանը։ Այն տեղադրվել է Արամի եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում՝ Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքի մոտ։ Քանդակագործը Դավիթ Մինասյանն է։
Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, հազարավոր քաղաքացիներ ու հյուրեր։
Բացման արարողությանը խոսք է ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ո՞վ է Արամ Մանուկյանը, թերեւս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ի դեմս նրա գործ ունենք մեր պատմության մեծագույն առաքյալի հետ, որովհետեւ նրա կյանքը եւ գործունեությունը նման է ոչ թե մի մարդու կյանքի եւ գործունեության, ով ծնվեց, ապրեց եւ մահացավ, այլ ծնվեց իրականացնելու համար մի մեծ առաքելություն եւ ի վերջո իրագործեց այդ առաքելսությունը։ Դա իսկապես մեծագույն առաքելություն էր՝ գտնել հաղթանակ պարտությունների տեղատարափի ներքո, գտնել հույս՝ հուսահատության հեղեղի մեջ, գտնել ուժ՝ երբ թվում է, թե թեւերդ թուլացած են, երբ թվում է, թե ծնկներդ ծալված են, երբ թվում է, թե ողնաշարդ կոտրված է։ Արամ Մանուկյանը լիարժեք, լիովին կատարեց իր առաքելությունը, նա երբեք ու երբեք չապրեց իր համար, իր ընտանիքի համար, իր հարազատների համար, նա ապրեց իր ժողովրդի համար, նա պայքարեց իր ժողովրդի համար, նա հաղթեց իր ժողովրդի համար եւ նա մահացավ իր գաղթած, կոտրված, անտուն ժողովրդից իրեն փոխանցված հիվանդության հետեւանքով եւ ամբողջացրեց իր առաքելությունը։ Եվ ես հավատում եմ, որ այդ առաքելությունը նա սերմանել է այս հողի մեջ, մեծ հավանականությամբ նա կանգնել է այն տեղերում, որտեղ մենք հիմա կանգնած ենք։ Մենք ունենք մեր առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական այրերը, հանրային այրերը, բոլորը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եւ այդ առաքելությունն է լինել արժանի Արամ Մանուկյանին, լինել արժանի նրա առաքելությանը եւ ապրել այնպես, որպեսզի ունենանք իրավունք ամեն անգամ Արամ Մանուկյանի արձանի դիմացով անցնելիս ուղիղ նայելու նրա աչքերի մեջ եւ ասելու՝ մենք տեր ենք Ձեր առաքելությանը, տիար Արամ Մանուկյան, եւ Ձեր գործը կիսատ չէ, Ձեր ոգին կենդանի է, Ձեր հաղթանակը կենդանի է, եւ հայ ժողովուրդն այլեւս հաղթանակած է հավիտյան»։
Հուշարձանի կերտման իր կոնցեպցիան ներկաներին ներկայացրել է քանդակագործ Դավիթ Մինասյանը։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում ձեզ, որ համախմբվել եք պետական—հասարակական մեծ գործիչ Արամ Մանուկյանի արձանի բացման առիթով։
Այս հանդիսավոր արարողությամբ ոգեկոչվում է հիշատակը մեր ժողովրդի նվիրյալ ու վաստակյալ զավակի, ով մեր պատմության դժվարին ժամանակներում հերոսացավ հայրենյաց պաշտպանության մաքառումներում, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրության գործում բերած իր անդուլ ջանքերով ու կորովով։ Նա սերունդ դաստիարակող ուսուցիչ էր, որ դարձավ իր ժողովրդի իրավունքների պաշտպան, Վանի ինքնապաշտպանության ջահակիր ռազմիկ, Վանի նահանգապետ, մեր հայրենյաց արեւելյան փրկված հատվածում պետականության վերահաստատման առաջամարտիկ։ Նրա անունը մեր ժողովրդի համար անբաժանելի է դարձել մեկ դար առաջ արձանագրված մայիսյան հերոսամարտերի փառապանծ հաղթանակներից, անկախ պետականության վերակերտման պատասխանատվությունից ու ամբողջանվեր ջանքերից։ Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի հարյուրամյակի այս տարում խորհրդանշական է՝ որպես երախտիք մեր ժողովրդի մեծ զավակին, որպես ազգանվիրումի ու հայրենասիրության ոգեշնչում այսօր ապրողներիս եւ մեր հետագա սերունդներին։
Այս արարողությունը, սիրելիներ, առիթ է ընծայում մեզ նաեւ անդրադառնալու եւ կարեւորելու, որ ցեղասպանության նախճիրի միջով անցած մեր ժողովուրդը, առ Քրիստոս հավատքով, հարության անպարտելի հույսով կարողացավ վերագտնել իր քաջության ոգին եւ իր արի զավակների շնորհիվ, որոնցից մեկն էր Արամ Մանուկյանը, կերտեց իր նորագույն պատմության հաղթանակները։ Մեր պատմության կարեւոր դրվագներից է Սարդարապատի հերոսամարտի նախօրեին Արամ Մանուկյանի հանդիպումը Գեւորգ Ե Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, երբ մայր հայրենիքի պաշտպանության վճռականությունը ստանձնած նվիրյալ հայորդին ականատես եղավ նաեւ աննահանջ հոգեւոր ուժին Հայ եկեղեցու եւ հայոց հայրապետի։ Միասնական կամքով պայքարի ելած մեր ժողովուրդը հաղթանակեց՝ պաշտպանելով իր գոյության, հայրենի հողի վրա ապրելու ու արարելու իր արդար իրավունքը։ Արամ Մանուկյանը կարճ կյանք ունեցավ, բայց այն ամբողջությամբ ընծայեց պայծառ ու հզոր Հայաստանի, բարգավաճող իր ազգի, առաջընթաց հայ կյանքի վառ տեսլականի իրագործմանը։
Այսօր, սիրելի ժողովուրդ հայոց, մենք կոչված ենք Արամ Մանուկյանի, Հայաստանի առաջին հանրապետությունը կերտած մեր հերոսների տեսիլքները իրականություն դարձնելու, ընթանալու դեպի նորանոր իրագործումներ ու արարումներ՝ հանուն հայրենաբնակ ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի երջանկության, բարօրության ու բարգավաճման։
Այս հիշարժան առիթով Հայրապետական մեր գնահատանքն ենք հայտնում Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության երախտարժան ներկայացուցիչ Արամ Մանուկյանի արձանի ծրագրի նախաձեռնողներին եւ իրականացնողներին, ինչպես նաեւ՝ բարերարներ Աշոտ Թունյանին եւ Գաբրիել Չեմբերջյանին, քանդակագործ Դավիթ Մինասյանին։
Թող Արամ Մանուկյանի լուսավոր կերպարը քաջալերություն ու ոգեշնչում լինի մեզ ամենքիս, ազգիս բոլոր զավակներին՝ Տիրոջ զորակցությամբ, միասնական ջանադրությամբ կերտելու հզոր պետություն՝ որպես ամուր վեմ ու պատվար մեր ժողովրդի նոր հաջողությունների, մեր արդար հույսերի ու մեր պայծառ ապագայի՝ այսօր եւ միշտ. ամեն»,–իր խոսքում ասել է Վեհափառ հայրապետը։
Արամ Մանուկյան պետական գործչի մասին խոսք է ասել ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանուկյանը։
Պաշտոնատար անձինք ծաղիկներ են դրել Արամ Մանուկյանի հուշարձանին։

18-07-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO