Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ԵՐԵՎԱՆ


Բարեկարգվում է Կոմիտասի անվան զբոսայգին

Այս զբոսայգու պարագայում միանգամայն տեղին կիլինի «վերջապես» արտահայտության կիրառումը։ Երկար ժամանակ անուշադրության մատնվածի դերում էր գտնվում։ Տարիներ առաջ առանձնացվեց Հայոց մեծերի պանթեոնի տարածքը, այնտեղ անհամեմատ նորմալ պայմաններ ստեղծվեցին, իսկ մնացած մասը մի տեսակ «անտեր» մնաց։ Այդպիսի տպավորություն էր ստանում մտնողը։ Նույնիսկ ոռոգման ջուրը չէր հասնում։ Հանգստի գոտու, այն էլ մշակութային հրաշալի անցյալ ունեցող Կոմիտասի անվան զբոսայգու այս տարօրինակ վիճակը առիթ տվեց, որ հարեւանությամբ գտնվող մասնավոր տների որոշ բնակիչներ այն դիտեն որպես իրենց «ոտքատեղի» ընդարձակման հնարավորություն տվող տարածք։ Հրազդան գետի կողմից «նշմարվեցին» առանձին տների ուրվագծեր։ Այսօր դժվար է հստակ տեսնել այգու եւ մասնավոր տնատիրությունների սահմանը, բայց նախկին շինությունների ավերակներն օգնում են համոզվել, որ առանձին հատվածներում այն խախտվել է։ Ինչեւէ, պիտի հուսանք, որ այս բարեկարգումը կխոչընդոտի նոր ոտնձգության հնարավորությունը։
Ի՞նչ է արվելու։ Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության ծրագրավորման եւ նախագծային փաստաթղթերի հետ աշխատանքի բաժնի պետ Էդվարդ Շաքարյանից տեղեկացանք, որ բարեկարգման ենթակա է 18570 քմ մակերեսով, այսինքն՝ 1,8 հա—ից քիչ ավելի մի հատված։ Ճեմուղիներն են վերակառուցվելու. 2300 գմ ընդհանուր երկարությամբ բազալտե նոր եզրաքարեր են տեղադրվելու, 5350 քմ մակերեսով նոր սալիկապատում է կատարվելու։ Կառուցվելու է ջրավազան՝ ջուրը շարժման մեջ դնող պոմպակայանով։ Երկու զրուցատաղավար է կառուցվելու, տեղադրվելու են ութսուն նստարան, տասնյակ աղբամաններ։ 1125 գմ երկարությամբ նոր ոռոգման ցանց է անցկացվելու, ճեմուղիների արտաքին լուսավորությունը կազմակերպվելու է նորատիպ էներգախնայողական տեխնոլոգիայով՝ ԼԷՊ տիպի լամպերով։ Ընդ որում, տարածքը լուսավորվելու է վաթսուներկու կետից։ Այգում գործելու է հասարակական սանհանգույց (այն կառուցվում է պանթեոնի տարածքում գտնվող նախկին սանհանգույցի տեղում)։ Նորոգվելու է Արշակունյաց պողոտայի կողմից զբոսայգու կենտրոնական մուտքի բազալտակուռ շինությունը, որը ժամանակին առանձնահատուկ պաթոս է հաղորդել այգուն եւ այսօր էլ ճարտարապետական առումով չի կորցրել իր քաղաքաշինական նշանակությունը։ Նորոգվելու է նաեւ պողոտայի կողմում գտնվող չուգունե ցանկապատը։ Նշենք, որ ժամանակի ընթացքում մարդկանց անփույթ վերաբերմունքի պատճառով դասական ոճ ունեցող ցանկապատի առանձին հատվածներ ճաղազրկվել են։ Դրանք վերականգնվելու են։ Ավելորդ չենք համարի նշել, որ Կոմիտասի անվան զբոսայգու ցանկապատը միայն այս կառույցին չէ, որ վեհություն է հաղորդում։ Դա ամբողջ քաղաքի համար պատմական որոշակի մի հատվածի՝ անցյալ դարի 40—50—ականների հայ ճարտարապետության ինքնատիպ ոճի վկայականի դեր ունի։ Հետեւաբար անչափ կարեւոր է վնասվածը նույնությանբ վերականգնելը։
Կարեւոր է նաեւ այն, որ բարեկարգման նախագծում տեղ է գտել 42 գմ երկարությամբ քարե պարսպի կառուցումը զբոսայգու եւ մասնավոր տնատիրությունների սահմանագծին։ Թե ցանկապատն ինչ չափով կվերականգնի խախտված սահմանը, չենք կարող ասել։ Բայց որ այն անհրաժեշտ է հետագա ոտնձգությունը կանխելու համար, պարզից էլ պարզ է։
Շինարարությունն իրականացնում է մրցույթը շահած «Արալպլաստ» ՍՊԸ—ն։ Ըստ առաջարկի, քաղաքապետարանը համայնքային բյուջեից վճարելու է 150 մլն դրամ։ Աշխատանքների ավարտ է սահմանվել օգոստոսի վերջը։
Ընթերցողն, անշուշտ, նկատեց, որ բարեկարգվող հատվածի վերոնշյալ չափը՝ 18570 քմ, չի համապատասխանում զբոսայգու իրական չափին։ Իրականն ավելի մեծ է։ Այդ դեպքում ինչո՞ւ չի բարեկարգվում ամբողջ տարածքը։ Բանն այն է, որ տարիներ առաջ Երեւանի քաղաքապետարանը զբոսայգու վերջնամասից մի հատված հատկացրել է Հայաստանյայց առաքելական եկեղեցուն՝ եկեղեցի եւ թանգարան կառուցելու համար։ Հայտնի է նաեւ, որ զբոսայգու նախկին տարածքից մի ճանապարհաշերտի չափ տարածք էլ պիտի հատկացվի Լենինգրադյան փողոցից Իսակովի պողոտա հասած, այսօր գործող Մոնթե Մելքոնյան ավտոմայրուղու շարունակության համար (կառուցվելիք ճանապարհահատվածը կամրջով անցնելու է Հրազդան գետի վրայով եւ Արշակունյաց պողոտա է հասնելու հենց այս հատվածով)։
Էդվարդ Շաքարյանից տեղեկացանք, որ եկեղեցու եւ թանգարանի նախագծերը նույնպես պատրաստ են, եւ իրենք զբոսայգու բարեկարգումն ավելի վաղ չեն ձեռնարկել այն նկատառումով, որ շինարարությունը միաժամանակ կատարվի։ Սակայն եկեղեցու շինարարությունը ֆինանսական պատճառներով ուշանում է, հետեւաբար քաղաքապետարանը որոշել է այլեւս չսպասել։

Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

18-07-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO