Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ամուսնության վկայական

Անվանումը նույնն է, բովանդակությունը՝ տարբեր

Եթե այսօր մեզանից ամուսնության վկայական ուզեն, ապա միանշանակ կներկայացնենք այն փաստաթուղթը, որը տրվում է մեզ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից ամուսնության պետական գրանցումից հետո։ Սակայն բոլորովին այլ բովանդակություն է ունեցել «ամուսնության վկայականը» 20—րդ դարի սկզբին։
Նախորդ դարասկզբին պատերազմները, հիվանդություններն ու անառողջ կենսակերպը լուրջ մարտահրավերների առջեւ էին կանգնեցրել աշխարհի ժողովուրդներին վերարտադրողության առումով։ Ժամանակի առաջադեմ մտավորականները մտահոգված էին, որ վարակիչ հիվանդ, նաեւ հարբեցող եւ այլ արատավոր վարք ունեցող մարդկանց ամուսնությունների պատճառով ժողովուրդներն արագորեն քայլում են դեպի վատասերում, եւ պահանջ էր դրվում օրենքի ուժով արգելել «արատավոր ամուսնությունները»։ 1920 թվականին «Առողջապահիկ» ամսագրի գլխավոր խմբագիր, բժիշկ Վահան Արծրունին ահազանգում էր, որ եթե եվրոպական զորեղագույն ազգերը մտահոգված են իրենց սերնդածնության խնդրով, ապա որ չափ պիտի անհանգիստ լինենք մենք՝ մի բուռ ժողովուրդ, որն իր ներքին բարոյական տոկունության եւ իր ֆիզիկական դիմացկունության վրա պիտի դնի իր փրկության հույսը։ Պետք է ամրապնդել ֆիզիկապես քայքայված ազգերը, պիտի ազնվացնել սոսկալի կերպով ընկած վարք ու բարքը, այսինքն՝ բարոյականացնել սերունդները, որպեսզի ուժեղ լինեն ֆիզիկապես եւ բարոյապես եւ դիմանան գալիք ահռելի «գոյության պայքարին»։
Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի կողմից դեռեւս 1904 թվականին հրապարակվել էր մի կոնդակ, որով պահանջվում էր քահանաներից պսակ չկատարել առանց ամուսնության վկայականի։ Վերջինս բժշկի կողմից տրված թուղթ էր, որը վկայում էր ամուսնացող երիտասարդի առողջ լինելու մասին։ Արդյունքում հիվանդ ամուսնացողներին արգելվում էր նախքան կատարելապես առողջանալն ընտանիք կազմել, ինչն էլ պետք է նվազեցներ հիվանդ սերունդ ունենալու հավանականությունը։ Խոսքը վերաբերում էր այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են սիֆիլիսը, տուբերկուլոզը եւ այլն։ Կոնդակով ամուսնության վկայական պահանջվում էր միայն երիտասարդներից, իսկ հարսնացուներն ազատ էին այդ պարտականությունից։ Թեպետ, ըստ Վ. Արծրունու, օրենքը թերի էր, քանի որ չէր տարածվում աղջիկների վրա, սակայն այնուամենայնիվ համարվում էր «հեղափոխական քայլ»։ Նման օրենքի ջատագովներ կային նաեւ եվրոպական երկրներում. Խրիմյանի այդ կարգադրությունը ոգեւորություն էր առաջացրել Փարիզում նմանատիպ օրինագծի ջատագովների շրջանում. «Դուք՝ հայերդ, պիտի այնպիսի արձան կանգնեցնեք ձեր կաթողիկոսին, ինչպիսին կանգնեցրել է անգլիացի ազգը մեծ Ջեններին (ծաղիկի պատվաստումը ստեղծողին)»,–այդպիսին է եղել ֆրանսիացիների արձագանքը։ Ի դեպ, այդպիսի օրենքներ սահմանված էին նաեւ ԱՄՆ—ի մի քանի նահանգներում։
Անձնազոհության, անհամար զոհերի գնով նվաճած անկախությունն առավել քան թանկ էր հայերիս համար, սակայն մի բան էր վերանվաճել պետականություն ունենալու իրավունքը, մեկ այլ բան՝ պահել եւ զարգացնել այն։ Ֆիզիկապես, տնտեսապես եւ բարոյապես հյուծված ժողովրդի առջեւ բազմաթիվ մարտահրավերների շարքում առաջնային էր ազգի վերածնության խնդիրը բառիս բուն իմաստով։ Հետեւաբար, կոնդակի միջոցով լուծվող խնդիրներն արդիական էին նաեւ Առաջին հանրապետության համար։ Վ. Արծրունին անհրաժեշտ էր համարում, որպեսզի նորանկախ Հայաստանում կաթողիկոսական կոնդակը ավելի լավ մշակված եւ ավելի կատարյալ ձեւով օրենքի ուժ ստանա պառլամենտի կողմից եւ պարտադիր լինի պետության մեջ։ «Մեր նորակազմ պետության ամենամեծ հոգսերից մեկը պիտի լինի ժողովրդի վերածնության գործը, իսկ առողջ ամուսնությունը վերածնության զորեղագույն ազդակներից մեկն է։ Մեր անկախությունը ամրապնդելու համար մենք պետք է ձգտենք բարձրացնելու ժողովրդի կենսունակությունը, նրա դիմացկունությունը, իսկ այդ հնարավոր է միայն առողջացնելով նրան ֆիզիկապես, հետեւաբար եւ բարոյապես ու մտավորապես»,–գրում է առողջապահական ամսագրի խմբագիրը։
Բժիշկ Արծրունին վկայում էր, որ մի խումբ հայ բժիշկների հորդորով ընդունված կոնդակը 15 տարվա ընթացքում հազարավոր անմեղ աղջիկների է ազատել հիվանդանալուց, իսկ սերունդներին՝ վատասերումից։ Իհարկե, խնդիր չէր դրվել պատժել հիվանդներին կամ էլ ընդհանրապես արգելել նրանց ամուսնանալ։ Պարզապես բուժմանը զուգահեռ բացատրական աշխատանքների, կրթելու ճանապարհով հասարակությանը ձգտում էին ուղղորդել դեպի առողջ ապրելակերպ։
Միաժամանակ Վ. Արծրունին գտնում էր, որ բավարար չեն բոլոր այն ջանքերն ու իրականացվող աշխատանքները, որոնք իրականացվում են առողջապահական հիմնարկությունների կողմից, քանի որ առաջին հերթին պետք էր հասարակության յուրաքանչյուր անդամի համար ապահովել այն տարրական սանիտարահիգիենիկ եւ առողջապահական նորմերը, որոնք անհրաժեշտ են ժողովրդի ընդհանուր մակարդակը բարձրացնելու համար։ «Հիվանդանոցները բժշկում են հիվանդացածներին, բայց ժողովուրդը շարունակում է հիվանդանալ։ Վարակիչ հիվանդությունների դեմ ձեռք են առնվում մի շարք սանիտարական միջոցներ՝ քաղաքի մաքրություն, հիվանդների առանձնացում, ջրանցք եւ այլն, բայց մարդիկ դարձյալ շարունակում են վարակվել միմյանցից եւ համաճարակները մշտապես տիրում են երկրում։ Պատճառն այն է, որ կառավարությունը միայն դրսի մաքրությանն է հետեւում, քաղաքի փողոցներն ու հրապարակներն են մաքրում, բայց աչքաթող է արված տները, մարդկանց սենյակները, անկողինը, չեն կարող ամեն օր մեր մարմինը զննել, մեր սպիտակեղենը նայել, մեր ուտելիքը ու խմիչքը կարգավորել եւ այլն։
Կառավարությունը հիվանդանոց է հիմնում սիֆիլիսով եւ ուրիշ վեներական ախտերով հիվանդացողների համար, բայց եթե մարդիկ չգիտեն, թե ինչից են առաջ գալիս այդ հիվանդությունները եւ ինչպես պետք է պահպանվել նրանցից, նրանք կշարունակեն իրարից վարակվել»,–գրում էր մասնագետը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

19-07-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO