Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2019
ԱԳՆ


Հայաստանը կարեւորում է նորարարությունը

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նախագահեց ՄԱԿ—ում անցկացված միջոցառումը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նախօրեին Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում նախագահեց «Նորարարությունը, հանրօգուտ ներդրումները եւ կայուն զարգացման նպատակները որպես բարեփոխումների խթանման գործիք» խորագրով բարձր մակարդակի քննարկումը, որը կազմակերպվել էր ՄԱԿ—ում ՀՀ մշտական ներկայացուցչության, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) եւ ՄԱԿ—ում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական ներկայացուցչության կողմից, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։ Միջոցառման բանախոսներն էին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանը, սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր—Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ—ի մշտական համակարգող Շոմբի Շարփը եւ «Wicastr» ընկերության գործադիր տնօրեն Արմին Սաիդին։
Միջոցառումը նվիրված էր կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման ուղղությամբ Հայաստանի փորձին՝ հիմնված նորարարությունների եւ մասնավոր հատվածի հետ գործընկերության վրա։ Մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխության համատեքստում բանախոսների կողմից ներկայացվեցին նոր կառավարության բարեփոխումների օրակարգը եւ դրա իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանի համար նորարարական ոլորտը կարեւոր նշանակություն ունի տարբեր շահառուների համախմբման միջոցով զարգացման ծրագրերին լավագույն լուծումներ մշակելու գործում։ ԱԳ նախարարը բարձր գնահատեց կայուն զարգացման նպատակների ազգայնականացման գործում ՄԱԿ—ի կառույցների հետ Հայաստանի շարունակական արդյունավետ համագործակցությունը։ Նա նաեւ կարեւորեց նոր գաղափարների եւ ստեղծարարության գործում ՄԱԿ—ի հետ ձեւավորված սերտ փոխգործակցությունը՝ ընդգծելով այն խորացնելու մեր երկրի շահագրգռվածությունը։
Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում կայուն զարգացման նպատակներին առնչվող գործունեությանը՝ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի համար պատիվ է մաս կազմել Ֆրանկոֆոնիայի մեծ ընտանիքին եւ սերտ համագործակցություն ծավալել կրթության, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների, նորարարության եւ այլ ոլորտներում։
Եզրափակելով իր խոսքը՝ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը կարեւորում է նորարարությունը, որը հնարավորություն է ընձեռում ստեղծագործելու եւ նյութականացնելու նոր գաղափարները՝ դրանք ներդնելով մեր երկրի սոցիալ—տնտեսական զարգացման մեջ։ Հայաստանի պարագայում արդեն իսկ առկա են կարեւոր նախաձեռնություններ, որոնք էական հաջողություն են արձանագրել այդ ուղղությամբ. ԹՈՒՄՈ, ՍՄԱՐԹ կենտրոն, Dasaran.am եւ այլք, որոնց գործունեությունն անցյալ տարի ներկայացվել է նաեւ ՄԱԿ—ի կենտրոնակայանում։ Կառավարությունը մեծապես խրախուսում է այս նախաձեռնությունները։ Կայուն զարգացման նպատակների ողջ հայեցակարգը կառուցված է նորարարական, ստեղծագործական գաղափարների վրա՝ կայուն զարգացում ապահովելով դրանք ներդնող երկրներին։ «Սա այն է, ինչին մենք ձգտում ենք»,–շեշտեց ԱԳ նախարարը։

19-07-2018





23-01-2019
Հայաստանը կշարունակի մնալ վստահելի գործընկեր
Երկկողմ հանդիպումներ բազմաթիվ երկրների ու ընկերությունների ղեկավարների հետ



23-01-2019
Ադրբեջանին թշնամի է պետք
Որպեսզի իշխանությունը ժողովրդին շեղի իրական խնդիրներից

Ադրբեջանին թշնամի ...


23-01-2019
25500 դրամից ցածր թոշակ չի լինի
Հայաստանում սահմանվում է «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ»

Աշխատանքային եւ ...


23-01-2019
Կարեւորն արդյունավետությունն է
Արվեստագետները հակադիր կարծիքներ ունեն օպտիմալացման վերաբերյալ

Հուշարձանագետ Սամվել ...


 
23-01-2019
Դասականի դասերը
Առանց ավանդույթի եւ նորարարության բախման կյանքը կկործանվի։
Հերբերտ ...


23-01-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-01-2019
Ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



23-01-2019
Էկոլոգիական անհրաժեշտությո՞ւն, թե՞ ժամանակի պահանջ
Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները ...

23-01-2019
Կապուտիկյանը չէր կարող լռել
Նրա բանաստեղծությունները դարձել են ...

23-01-2019
Որ «Շիրակն» էլ «Էյրբաս» ու «Բոինգ» ընդունի
Միայն կառամատույցը վերանորոգելը 3 մլն ...

23-01-2019
Մեր սահնակն էլ գուցե տեղից շարժվի
Ձմեռային մարզաձեւերը զարգացնելը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO