Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ՊՆ


Ամառային զորակոչը շարունակվում է

Տասնութ զորակոչիկ կծառայի գիտահետազոտական աշխատանքներ կատարելով

Հայաստանում որոշակի մասնագիտություններ ունեցող 18 զորակոչիկ պարտադիր զինվորական ծառայությունը կանցկացնի գիտահետազոտական աշխատանքներ կատարելով։ Սա թույլ կտա տղաների ներուժը լավագույնս կիրառել բանակում։ «Արմենպրեսի» հետ զրույցում ծրագրի համար հայտարարված մրցույթի 3—րդ փուլում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանը։
«Զորակոչիկները պետք է ունենան մասնագիտություններ ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, ռոբոտատեխնիկայի, էլեկտրոնիկայի, ռադիոէլեկտրոնիկայի, նյութաբանության, քիմիայի, մեքենաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ավտոմատացված կառավարման համակարգերի ոլորտներում։ Այս մասնագիտություններն ընտրվել են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական կարիքներին համապատասխան։ Ընտրված զորակոչիկներից կազմված վաշտը ծառայելու է Երեւանի Արմենակ Խամփերյանցի անվան ավիացիոն համալսարանում։ Նրանք ծառայությունն անցկացնելու են գիտահետազոտական աշխատանքներ կատարելով եւ համագործակցելով ինստիտուտների, ընկերությունների հետ»,– ասաց փոխնախարարը։
Այս ծրագիրն առաջին անգամ է կիրառվում Հայաստանում։ Հիմնական նպատակն այն է, որ տղաների ներուժը լավագույնս կիրառվի բանակում։ Պաշտպանության նախարարությունն ակնկալում է նաեւ, որ երկամյա ծառայությունն ավարտելուց հետո նրանք կշարունակեն աշխատել ոլորտում, որը Հայաստանում կզարգացնի գիտությունը։ Փոխնախարարի համոզմամբ՝ այդ ծառայությունն անցած տղաները հետագայում կլուծեն բանակի համար կարեւոր խնդիրներ՝ նոր ռազմական տեխնիկա ստեղծելու գործում։
Զինակոչիկներն անցել են ընտրության երեք փուլ։ Առաջին փուլում նրանց հանձնարարվել է տրամաբանական թեստ, երկրորդում՝ մասնագիտական քննություն, երրորդում՝ ընդհանուր հանձնաժողովի հետ հարցազրույց։ Առաջին փուլին մասնակցած մոտ 120 զինակոչիկներից երրորդ փուլ են անցել 55—ը, որոնցից միայն 18—ը պետք է զորակոչվի նման ծառայության։ Փախչանյանը հավաստիացնում է՝ ընտրության համար առաջնահերթություն են տվել գիտելիքներին։ «Մենք որոշակի ձեւով արդեն գնահատել ենք նրանց գիտելիքները։ Իսկ երրորդ փուլում գնահատում ենք նրանց անցած ճանապարհը, աշխատանքային փորձը, արված գիտական, փորձակոնստրուկտորական աշխատանքները, մասնակցությունն ինչ—որ նախագծերում»,–նշեց նա։
Երրորդ փուլ անցած զորակոչիկ Վարդգես Պապոյանը, ով սովորել է ԵՊՀ օպտիկայի ամբիոնում, ներկայում աշխատում է ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում՝ ռազմական սարքերի մշակման ուղղությամբ։ Քանի որ ոլորտում ունի աշխատանքային փորձ, եւ մասնագիտությունն էլ բավարարում է մրցույթին մասնակցելու համար, որոշել է ուժերը փորձել եւ բանակին օգուտ բերել։ «Կարծում եմ, իմ ստացած գիտելիքները բավարար են ռազմական սարքերի մշակմանը մասնակցելու, առաջնագծում զինվորի անվտանգությունն ապահովելու համար»,–ասաց զորակոչիկն ու հավելեց՝ փորձելու է ավելի անվտանգ պայմաններ ստեղծել զինվորների համար։

19-07-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO