Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Կարող ենք ունենալ փոքր, բայց շատ բարձր որակի գիտություն

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, ծանոթացել գիտական հաստատության ընթացիկ գործունեությանն ու միջազգային համագործակցության ծրագրերին։
Ինչպես տեղեկացրել են ՀՀ նախագահի գրասենյակից, «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի սրահում նախագահ Սարգսյանին են ներկայացվել արագացուցչի հնարավորությունները, ինչպես նաեւ ժամանակակից փորձարարական հետազոտությունները, որոնք իրականացվում են արագացուցչի միջոցով։
Արմեն Սարգսյանն այցելել է նաեւ գերբարձր վակուումային, ճշգրիտ չափումների, եռակցման, նորագույն նյութերի եւ միկրոսարքերի, փորձարարական կենսաբանության եւ գերբարձր հաճախականությունների լաբորատորիաներ, ծանոթացել հագեցվածությանն ու պայմաններին։
Շրջայցից հետո հանրապետության նախագահը, ինստիտուտի ղեկավարության եւ գիտության ոլորտի պատասխանատուների հետ միասին, հանդիպել է գիտաշխատողների, արագացուցչի վրա իրականացվող հետազոտական ծրագրերում ընդգրկված գիտական խմբերի ներկայացուցիչների հետ, լսել ոլորտի զարգացման վերաբերյալ նրանց կարծիքներն ու մոտեցումները։
Անդրադառնալով գիտության զարգացման հեռանկարներին՝ նախագահ Սարգսյանը կարեւորել է գիտական հաստատությունների միջեւ երկխոսությունը եւ առկա ձեռքբերումների ու ավանդույթների վրա հիմնված՝ գիտության զարգացման նոր տեսլականի ձեւավորումը։ Հանդիպման մասնակիցներին նա կոչ է արել մասնակցել այդ տեսլականի ձեւավորմանը։ «Մենք կարող ենք ունենալ փոքր, բայց շատ բարձր որակի գիտություն, որը մրցունակ կլինի համաշխարհային շուկայում»,—նշել է hանրապետության նախագահը՝ պատրաստակամություն հայտնելով իր կողմից ամենայն աջակցություն ցուցաբերել ոլորտի զարգացմանը։
«ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի «ԱՐԵԱԼ» էլեկտրոնային արագացուցչի շնորհիվ հետազոտություններ են կատարվում քաղցկեղի դեմ պայքարի, ինչպես նաեւ ծերանալու դեմ նոր դեղամիջոց ստեղծելու ուղղությամբ, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վասիլի Ցականովը։
Նրա խոսքով՝ «ԱՐԵԱԼ» էլեկտրոնային արագացուցիչն ունի եզակի հատկություններ։ «Այն հնարավորություն է տալիս նյութն ուսումնասիրելու բջջի, մոլեկուլի եւ ատոմների մակարդակով, ինչը կիրառություն ունի բժշկության, քիմիայի, նանոտեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում։ Այն աշխարհում եզակի մի սարք է, որը հնարավորություն է տալիս ստեղծել լազերային նանոտեխնոլոգիայի էքսպերիմենտալ կայան, ինչպես նաեւ կենսաբժշկության կայան, որտեղ կարելի է կատարել ժամանակակից հետազոտություններ»,– ասել է Ցականովը։
Նա նշել է, որ կենտրոնը համագործակցում է աշխարհում տասից ավելի կարեւոր կենտրոնների հետ։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ինստիտուտում կազմակերպված բաց դռների օրվա շրջանակում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասել է, որ կառույցում կարելի է համաշխարհային մակարդակ ունեցող գիտական հետազոտություններ կատարել աշխարհի տարբեր երկրներից բերված տարբեր սարքավորումների միջոցով։ «Այս կառույցից կարող են օգտվել բազմաթիվ հիմնարկներ՝ ինչպես ակադեմիական, այնպես էլ ճյուղային ինստիտուտներ։ Նախատեսվում է հուշագիր ստորագրել գերմանական կրթական կենտրոններից մեկի հետ, որի համաձայն կենտրոնի ինստիտուտում կրթական կրեդիտներ կարող են ստանալ նաեւ արտասահմանցի ուսանողները։ Մոտ ժամանակներս նմանատիպ հուշագիր կստորագրվի նաեւ Իտալիայի հետ»,–հավելել է նա։
Հարությունյանի խոսքով՝ ինստիտուտի բյուջեն մոտ 280 միլիոն դրամ է. «Կառույցի կայացման մեջ շատ մեծ ներդրում են ունեցել գերմանական DESY եւ Շվեյցարիայի ազգային արագացուցչային կենտրոնները։ Կենտրոնում սարքավորումների զգալի մասը նվիրատվությունների տեսքով է ձեռք բերվել»։

19-07-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO