Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2019
ՍՈՑԻՈՒՄ


Հարկավոր է մշակել գործուն քաղաքականություն

Ժողովրդագրական խնդիրները՝ մտահոգության առարկա

Հայաստանցիները ցանկանում են վերադառնալ հայկական ավանդական ընտանիքի մոդելին, այսինքն՝ ունենալ 3 երեխա, թեպետ հարցվողների մեծ մասն ունենում է 2 երեխա։
Այս մասին երեկ հայտարարեց ժողովրդագիր, ՄԱԿ—ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը՝ «Ժողովրդագրության նոր քաղաքականությունը հայրենադարձության համար պայմաններ է ստեղծում» թեմայով քննարկմանը։
Բանախոսը նշեց, որ 2009—ին իրականացված հետազոտության համաձայն՝ բնակչության 44 տոկոսն ասել է, որ իր ապագան չի կապում Հայաստանի հետ եւ երկիրը լքելու պլաններ ունի, սակայն ոչ երեխաներ ունենալու։
2017—ին վերարտադրական վարքագծի մասին իրականացված հետազոտության համաձայն՝ բնակչության մեծամասնությունը, ցանկությունների մակարդակում, իհարկե, հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ հայկական ավանդական ընտանիքի մոդելին, այսինքն՝ ունենալ 3 երեխա, չնայած, որ ընտանիքների մեծ մասն ունի միայն 2 երեխա։
Իսկ հարցին, թե ինչ օժանդակություն են ակնկալում կառավարությունից, կամ ինչն է խանգարում, որ չեն ունենում 3 երեխա, Աննա Հովհաննիսյանը նշեց, որ պատասխանները հետեւյալն են. «Ցանկանում ենք ունենալ ավելի լավ վարձատրվող աշխատանք, բնակարանային պայմանների բարելավում եւ ծնողական ու աշխատանքային պարտականությունների համադրումներ»։
Իրավիճակն էլ ավելի է խորանում այն պատճառով, որ Հայաստանը համարվում է ծերացող երկիր։ ՄԱԿ—ի միջազգային սանդղակներով՝ նման երկիր է համարվում այն երկիրը, որի 63+ տարիքի բնակչությունն անցնում է 7 տոկոսի շեմը։ Նշենք, որ Հայաստանում այս պահին այդ ցուցանիշը մոտ 13 տոկոս է, իսկ մինչեւ 2050 թվականը կհասնի 25 տոկոսի։ Իսկ սա նշանակում է, որ ՀՀ բնակչության 4—ից 1—ը կլինի 63+ տարիքի բնակիչ, սրանով էլ կբարձրանա պետության սոցիալական բեռը։ Սա թույլ չտալու համար, ըստ ժողովրդագրի, ՀՀ—ում պետք է ներդնել, այսպես կոչված, ծերաբուժության ինստիտուտը, այսինքն՝ տարեցների առողջապահական կարիքները ծածկելու համար առողջապահություն։
Աննա Հովհաննիսյանը ներկայացրեց մինչ այս իրականացված քայլերը. «Դեռեւս 2009 թվականին մեր հիմնադրամն օժանդակեց կառավարությանը՝ մշակելու ժողովրդագրական ռազմավարությունը, որը 2009—2035թթ. համար է ընդունված եւ որն այս պահին ընդունված է ու գոյություն ունի։ Ցանկացած քաղաքականություն պետք է հիմնված լիներ տվյալների վրա, եւ դրա համար իրականացրինք բազում հետազոտություններ, ծնելիության վարքագծի, վերարտադրողական վարքագծի հետազոտություններ, եւ նոր դրանից հետո ստեղծվեց աշխատանքային խումբ եւ նոր ռազմավարություն»։
Նախքան այդ, բանախոսը ներկայացրեց նոր իրավիճակը եւ հայտնի պայմանները։
«Երկրում իրադրություն է փոխվել, սակայն այն խնդիրները, որ կային Հայաստանում, մանավանդ ժողովրդագրական, պահանջում են լուծումներ։ Միգրացիոն առումով որոշ չափով հնարավոր փոփոխություններ ենք ակնկալում, քանի որ բարոյահոգեբանական իրադրությունն է երկրում փոխվել, մարդկանց մոտ հույս է արթնացել ապագայի նկատմամբ, սակայն խնդիրը մնում է այն, որ միայն ներքին ռեսուրսներով ժողովրդագրական խնդիրները լուծել այսօր հնարավոր չէ, եւ մեզ անհրաժեշտ է, որ դրսում ապրող մեր հայրենակիցները հավատան ու հասկանան, որ տեղի է ունեցել մեծ փոփոխություն, դրա համար ժամանակ է պետք, որ նրանք կարողանան հասկանալ՝ ինչպես կարող են վերադառնալ Հայաստան»,–հայտարարեց ժողովրդագիրը։
Հիշեցնենք, որ 2011 թվականից սկսած Հայաստանում նկատվում է ծնունդների թվի անկում, որը շարունակվում է, 2017—ին դա ավելի խորը միտումներ է ձեռք բերել եւ կազմել է շուրջ 8 տոկոս։ Ինչ վերաբերում է 2018 թվականի առաջին եռամսյակին՝ միտումը շարունակվել է։
«Հասկանալի է, որ ամուսնական տարիք է մուտք գործել այն սերունդը, որը ծնվել է 1990–ականներին, որոնց թվաքանակը բավականին քիչ է՝ ունենալու ենք քիչ ամուսնություններ, բնականաբար, քիչ ծնված երեխաներ»,–մեկնաբանեց ժողովրդագիրը։
Այս պայմաններում առաջարկվում է մշակել ավելի գործուն ժողովրդագրական քաղաքականություն, քանի որ իրերի շարունակության պայմաններում մոտակա 20—30 տարիներին այդ խնդիրներն ավելի ցավոտ կլինեն։ Թեպետ ժողովրդագիրները նշում են նաեւ, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, մարդկանց մոտ նոր հույսեր են արթնացել։

20-07-2018





23-01-2019
Հայաստանը կշարունակի մնալ վստահելի գործընկեր
Երկկողմ հանդիպումներ բազմաթիվ երկրների ու ընկերությունների ղեկավարների հետ



23-01-2019
Ադրբեջանին թշնամի է պետք
Որպեսզի իշխանությունը ժողովրդին շեղի իրական խնդիրներից

Ադրբեջանին թշնամի ...


23-01-2019
25500 դրամից ցածր թոշակ չի լինի
Հայաստանում սահմանվում է «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ»

Աշխատանքային եւ ...


23-01-2019
Կարեւորն արդյունավետությունն է
Արվեստագետները հակադիր կարծիքներ ունեն օպտիմալացման վերաբերյալ

Հուշարձանագետ Սամվել ...


 
23-01-2019
Դասականի դասերը
Առանց ավանդույթի եւ նորարարության բախման կյանքը կկործանվի։
Հերբերտ ...


23-01-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-01-2019
Ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



23-01-2019
Էկոլոգիական անհրաժեշտությո՞ւն, թե՞ ժամանակի պահանջ
Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները ...

23-01-2019
Կապուտիկյանը չէր կարող լռել
Նրա բանաստեղծությունները դարձել են ...

23-01-2019
Որ «Շիրակն» էլ «Էյրբաս» ու «Բոինգ» ընդունի
Միայն կառամատույցը վերանորոգելը 3 մլն ...

23-01-2019
Մեր սահնակն էլ գուցե տեղից շարժվի
Ձմեռային մարզաձեւերը զարգացնելը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO