Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.09.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Ստեղծագործական անգլերեն»

Տիկին Աննա Հակոբյանն այցելել է ամառային դպրոց

Նախօրեին «Գործընկերություն եւ ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ—ի կողմից «ԱՄՆ Խաղաղության կորպուսի» աջակցությամբ կազմակերպված «Ստեղծագործական անգլերեն» ամառային դպրոցի մասնակիցներին ճանաչողական այցով հյուրընկալվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։ «Գործընկերություն եւ ուսուցում» ՀԿ—ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը ողջունեց պատվավոր հյուրին, կարեւորեց ՀՀ վարչապետի տիկնոջ այցը եւ մասնակցությունն ամառային դպրոցի միջոցառումներին՝ շեշտադրելով երիտասարդ սերնդի կրթման եւ կարողությունների զարգացման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը եւ ջանքերի համատեղումը՝ որպես հաջողության գրավական։
Այցի ընթացքում տիկին Հակոբյանը ծանոթացավ ամառային դպրոցի ուսումնական ծրագրին, դասավանդման մեթոդաբանությանը, հետեւեց խմբային պարապմունքներին՝ ունկնդրելով տարբեր թեմաների շուրջ երեխաների անգլերեն լեզվով ներկայացումները։
Այցի երկրորդ հատվածում ամառային դպրոցի մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը ուղղել ՀՀ վարչապետի տիկնոջը։ Քննարկման ընթացքում մասնակիցների կողմից մեծ խանդավառությամբ եւ ոգեւորությամբ բարձրաձայնվեցին կրթական համակարգին, երիտասարդության զբաղվածության, մասնագիտական կողմնորշման եւ բազմաթիվ այլ ոլորտների վերաբերող հարցեր, որոնց տիկին Հակոբյանն անդրադարձավ բազմակողմանի եւ հանգամանալից պատասխաններով՝ սպառելով մասնակիցներին հուզող բոլոր հարցերը։
Իր ամփոփիչ ելույթում Աննա Հակոբյանը բարձր գնահատեց երեխաների պատրաստվածությունը եւ ընդգծեց ՀՀ—ում մեկնարկած ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության ապահովման կարեւորությունն ու դրանց արդյունավետության երաշխավորման գործում մեր խոստումնալից եւ տաղանդավոր երիտասարդների մասնակցության եւ ներգրավվածության անհրաժեշտությունը։ «Ստեղծագործական անգլերեն» ամառային դպրոցը մեկնարկել է ս.թ. հուլիսի 15—ին՝ մեկ ընդհանուր ուսումնական հարթակում համախմբելով 7–12—րդ դասարանների թվով 60 աշակերտների, ովքեր հանդիսանում են «Պոեզիայի եւ ասմունքի ազգային մրցույթի» 2018թ. հաղթողները։ Ամառային դպրոցի մեթոդաբանությունը համալրված է նորարական մոտեցումներով՝ համախմբելով իր մեջ կրթական, երաժշտական, մարզական, մշակութային բազմաթիվ միջոցառումներ եւ գործողություններ։ Ամառային դպրոցն իր միջոցառումների շարքը կամփոփի հուլիսի 20—ին՝ հյուրընկալելով տեղական եւ միջազգային կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների։

20-07-2018





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO