Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Ընթերցելու նոր հնարավորություն

Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ այցելեց «Զանգակ» գրատների ցանցի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու դուստրերի հետ այցելեց «Զանգակ» գրատների ցանցի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», գրատուն էին այցելել նաեւ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։ Նիկոլ Փաշինյանը շրջեց գրատնով, ծանոթացավ այնտեղ ներկայացված գրքերին։ Վարչապետը կարեւորեց հանրապետությունում նման գրատների թվի ավելացումը։ «Իհարկե, կարեւոր է, որպեսզի նման գրատներն ավելանան, դա կնպաստի նաեւ երիտասարդների շրջանում ընթերցանության նկատմամբ հետաքրքրության աճին»,–ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ անպայման գրատնից գրքեր կգնի։
Հարցին, թե հայ հեղինակներից ում է կարդում,  Փաշինյանը նշել է, որ հերթով բոլորին կարդում է։ «2016 թվականը ինձ համար հայտարարել էի ժամանակակից հայ գրողների գործերի ընթերցանության տարի, ցավոք չշարունակեցի, բայց ահագին բան հասցրեցի կարդալ»,—նշեց վարչապետը։ Նա հայտնեց, որ թավշյա հեղափոխության ժամանակ չի հասցրել գիրք կարդալ, ուսապարկում էլ գիրք չի եղել։
Հարցին, թե հիմա ինչ գիրք է կարդում, Փաշինյանը կատակեց. «Հիմա կառավարության որոշման նախագծեր եմ կարդում»։
Երեւանի ամենաաշխույժ հատվածներից մեկում՝ Աբովյան 7 հասցեում գտնվող այս նոր գրատունը բացվել է Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի շենքում։ Իր ժամանակակից ձեւավորմամբ, ընդարձակ տարածքով, գրական միջոցառումների եւ ընթերցանության համար նախատեսված հատուկ տարածքներով, այն միտում ունի նոր մակարդակի բարձրացնել գրավաճառ մշակույթը Հայաստանում։ Գրախանութի երկու հարկերում ներկայացված է հայաստանյան եւ արտասահմանյան հրատարակչությունների շուրջ 20000 հրատարակություն։

20-07-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO