Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.09.2018
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


12—ամյա կրթությունը լավ համակարգ է

ԿԳ նախարարը խոստանում է դա համոզել 1, 2, 3 տարում

Հանրության մի մասը ցանկանում է վերադառնալ տասնամյա կրթությանը։ Հնարավո՞ր է, որ ԿԳ նոր նախարարը քայլ անի՝ վերադարձնելով մոռացված հինը։ «Այդ դեպքում հասարակության մի մասը պետք է ունենա նոր կրթության եւ գիտության նախարար։ Ես կողմ եմ 12—ամյա կրթությանը եւ հասարակության այդ հատվածին, չեմ ասում կարճ ժամանակում, բայց մեկ, երկու, երեք տարում կհամոզեմ, որ 12—ամյա կրթությունը լավ համակարգ է»,—հնչեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի պատասխանը։
Ի դեպ, նախարարը ֆ/բ իր էջում գրառում էր արել, ըստ որի՝ նախկինում որոշ բուհեր ու ուսումնական այլ հաստատություններ ուղղորդել են իրենց աշխատակիցներին, որ հաշիվներ բացեն կոնկրետ բանկերում եւ իրենց աշխատավարձերը ստանան այդ բանկերի քարտերով։ Խնդրեցինք օրինակներ բերել։ «Բանկերի անուններ չեմ տալու»,—ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ նախկինում իրեն եւս փորձել են ուղղորդել, սակայն նա այլ բանկից է օգտվել։
Երեկ ցանկացանք ճշտել նաեւ սոցիալապես անապահովներին դասագրքեր տրամադրելու հետ կապված որոշ հարցեր։ Արայիկ Հարությունյանը նախ ասաց, որ դրանք համայնքային խնդիրներ են, ապա հավելեց, որ առանձին հարցերին կմիջամտեն, երբ խնդիրներ ծագեն, կքննարկեն, բայց շրջաբերականներ այդ թեմայով չեն լինի։ Ավելի ստույգ՝ չեն ցանկանում, որ լինի։
Իսկ ի՞նչ է սպասվում մինչեւ 10 աշակերտ ունեցող դպրոցներին։ «Այդ դպրոցներն այս պահին գործում են, եւ փորձագետները նախագծեր են ներկայացնում։ Մենք կարծում ենք, որ ֆինանսական արդյունավետության հարցը կարող ենք լուծել հետեւյալ կերպ, երբ տվյալ փոքր եւ հեռավոր համայնքներում ստեղծենք կրթամշակութային կենտրոններ, որոնք կներառեն դպրոց, նախակրթարան, մանկապարտեզ, մշակութային կենտրոն եւ կդառնան տվյալ համայնքի կարեւորագույն կենտրոններից մեկը»,—հնչեց ԿԳ նախարարի պատասխանը։
Ու քանի որ, դարձյալ նախարարի խոսքերով, Հայաստանում ընդհանուր կրթական ցենզը շատ է ընկել, այդ թվում նաեւ մեծահասակների շրջանում, իրենք միջնաժամկետ կտրվածքով նախատեսում են, որ տվյալ կրթական կենտրոնները նաեւ կրթական ծառայություններ կմատուցեն մեծահասակներին։
Ի՞նչ եղավ տարրական դասարանների լիցենզավորման հարցը։ «Ներկայումս դպրոցները նախապատրաստվում են սեպտեմբերի մեկին, փորձում են իրենց լիցենզիաները համապատասխանեցնել ունեցած հզորություններին, ինչը թեեւ ժամանակավոր, բայց լուծում կլինի, եւ հաջորդ տարիներին, երբ լինի էլեկտրոնային գրանցում, դպրոցներն այլեւս հնարավորություն չեն ունենա մեծ քանակությամբ, իրենց լիցենզիաների սահմանած քանակից ավելի աշակերտներ ընդունելու»,—ամփոփեց նախարարը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

20-07-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO