Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Հերթը հասավ «Սուրբ Գրիգոր Լուսավորչին»

Առողջապահության նախարարը մանրամասնում է

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ—ում խախտումներ կան։ Գլխավոր դատախազություն են ուղարկվել փաստերը, որպեսզի պարզվի՝ կա՞ն քրեական տարրեր, թե՞ ոչ։ Եթե քրեական տարրեր հայտնաբերվեն այդ գործում, ԲԿ—ի տնօրեն Արա Մինասյանի պաշտոնանկության հարցը օրակարգում կլինի։
Երեկ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կարգի խախտումների մասին է խոսքը։ Պարզվում է, ըստ նախարարի, խախտումների հիմնական ծավալը չբուժված հիվանդների համար գանձված գումարներն են։ Այսինքն՝ հիվանդները չեն պառկել հիավանդանոց, բուժօգնություն չեն ստացել, բայց պետությունից գումարներ են գանձվել։ Այս պահին մոտ 300 մլն դրամի նման դեպք է արդեն հայտնաբերվել։ «Խոսքը սոցփաթեթով տրվող գումարների մասին է։ Մարդիկ պետք է անցնեին կանխարգելիչ բուժզննում, որի համար պետությունը 8000 դրամ գումար էր վճարում։ Այդ մարդկանց շուրջ 90 տոկոսը ձեւակերպվել են ստացիոնար բուժման համար, եւ նրանց համար գանձվել է 100—200 հազար դրամ»,—ասաց նախարարը։
Իսկ ինչու՞ հենց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը» թիրախում հայտնվեց։ Հնչած հարցադրումներին ի պատասխան առողջապահության նախարարն ասաց. «Գրեթե բոլոր խոշոր բուժհիմնարկներում արդեն ստուգումներ են սկսվել։ Հաստատվել է նաեւ բուժհիմնարկների ցանկը, որոնցում նաեւ երեկոյան ժամերին օպերատիվ ստուգումներ կիրականացվեն՝ պարզելու, թե գրանցված ու փաստացի հիվանդների թիվը համընկնո՞ւմ է արդյոք»։
Ո՞ր բուժհիմնարկներում են ստուգումներ, ցանկը ինչո՞ւ չի հրապարակվում։ Ա. Թորոսյանը հայտնեց, որ հավանաբար կհրապարակեն բոլոր այն բուժհիմնարկների ցանկը, որոնք նախատեսում են առաջիկայում ստուգել։
Ստուգվելո՞ւ են նաեւ մասնավոր հիվանդանոցները։ Դատելով նախարարի խոսքերից, այո, քանզի նկատեց, թե սեփականության ձեւը կապ չունի, եւ ստուգվելու են բոլոր խոշորները։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

20-07-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO