Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2018
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Ո՞ր խնդիրն է առաջնային

Առաջնային պահպանման օղակները կատարելագործվում են

Առողջության առաջնային պահպանման օղակի զարգացումը համակարգի առաջնահերթություններից է։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը թեպետ իր գոհունակությունն է հայտնել բուժսպասարկման որակից, բայց միաժամանակ շեշտել է, որ պետք է կանխել առողջական խնդիրները հենց սկզբից՝ նոր թափ հաղորդելով կանխարգելմանը։ Առողջության պահպանման առաջնային օղակը համակարգի կարեւորագույն բաղադրիչն է, որն ավելի համարձակ ու պրոֆեսիոնալ գործելու դեպքում կնպաստի նաեւ հոսպիտալացումների թվի նվազմանը, կմեծացնի սոցիալական պատասխանատվությունը, կանխարգելիչ հետազոտությունները կիրականացվեն նոր մեթոդաբանությամբ։
Առաջնային օղակ ունենալը այն հարթությունն է, որտեղ քաղաքացին պետք է գտնի իր բոլոր հարցերի պատասխանները, ստանա պատշաճ բուժօգնություն, այդ թվում եւ կանխարգելիչ, խոսքը սքրինինգների մասին է։
Բնակչության առողջության պահպանման, ինչպես նաեւ առողջ կյանքի տեւողության երկարացման կարեւոր պայմաններից մեկը ֆիզիկական ակտիվությունն է։ Թերակտիվությունը համարվում է սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի եւ շաքարային դիաբետի՝ առավել տարածված ոչ վարակիչ այս հիվանդությունների զարգացման ռիսկի չորս գործոններից մեկը։ Իսկ բնակչության շրջանում ֆիզիկական ակտիվությունը պայմանավորված է առաջին հերթին նրանց հետ ակտիվ աշխատող բժիշկներով՝ առողջության պահպանման առաջնային օղակի մասնագետներով, ընտանեկան բժիշկներով, տեղամասային թերապեւտներով եւ մանկաբույժներով։
«Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում տարեցտարի ամբողջ հանրապետության տարածքում արդիականացվում ու վերազինվում են բուժկենտրոններն ու բժշկական ամբուլատորիաները։
Որոշ մարզային ամբուլատորիաներ չեն զիջում քաղաքային պոլիկլինիկաներին թե՛ սարքավորումների հագեցվածության, թե՛ բուժսպասարկման առումով, խնդիրը թերեւս մնում է միայն նեղ մասնագետների պակասը։ Որոշ համայնքային կարեւոր նշանակության ամբուլատորիաներից փորձեցինք պարզել՝ որքան բնակչի են սպասարկում, որ խնդիրներն են համարում օրակարգային։
Արագածոտնի մարզի Մաստարայի բժշկական ամբուլատորիան շուրջ 3700 բնակչի է սպասարկում։ Դիմում են տարբեր գանգատներով։ Տնօրեն Սվետլանա Խաչատրյանն ասաց, որ իրենց աշխատանքներում մեծ տեղ են զբաղեցնում կանխարգելիչ հետազոտությունները։
Համաշխարհային բանկի ծրագրով ամբուլատորիան վերանորոգվել, կահավորվել է, հարստացվել է բուժսարքավորումներով, տրամադրվել է շտապօգնության մեքենա։ Բայց այսօր բուժհաստատությունում ուլտրաձայային հետազոտության սարքավորման անհրաժեշտություն են տեսնում։ Սարքի առկայությունը կմեղմի դեպի Թալին ԲԿ պացիենտների հոսքը։ Որպես առաջնահերթություն դիտարկվում է նաեւ դեղորայքի գնումների գործընթացի ճիշտ կազմակերպումը։ Ըստ մասնագետի, դա մի փոքր բարդ է ու համակարգման, կարգավորման կարիք ունի։ Բյուրականի բժշկական ամբուլատորիան «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման ընթացքում անցկացված շինարարական մրցույթների արդյունքում տնտեսված միջոցներով 2016 թվականին կառուցվող 5 ամբուլատորիաներից մեկն է։
1950—ականներին կառուցված, անհարմարավետ, վատթար վիճակում գտնվող շենքից հետո անհրաժեշտ սարքավորումներով ու պարագաներով հագեցած նորակառույց, ժամանակակից ամբուլատորիան այժմ մեծ թվով բնակիչների է սպասարկում։
Բյուրական համայնքում նոր ամբուլատորիայի կառուցման եւ հագեցման նպատակով ներդրվել է շուրջ 73.7 մլն ՀՀ դրամ։ «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր—2» հավելյալ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակում ԲԱ—ի երեք բժիշկ եւ երկու բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ եւ բուժքույր։ Ամբուլատորիան սպասարկում է Բյուրական, Անտառուտ եւ Օրգով համայնքների շուրջ 5200 ազգաբնակչությանը։ Մայրաքաղաքից դուրս բնակչությունն այսօր լիարժեքորեն ապահովված է ընտանեկան բժշկության որակավորված պրակտիկաների ծառայություններով, ինչպես նաեւ ավարտին է հասցվել ավելի քան 2 հազար բժիշկների եւ նույնքան բուժքույրերի վերապատրաստման գործընթացը։
«Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բուժամբուլատորիան սկզբում գործել է որպես հիվանդանոց։ Առաջատար կենտրոններից է, անվանի բժիշկներ են ունեցել»,–պատմում է բուժամբուլատորիայի տնօրեն Կորյուն Վարդապետյանը՝ թվարկելով հաստատությունում երկար տարիներ աշխատած բժիշկների անուններն ու նրանց կատարած ներդրումները։ Իսկ ահա՝ 2.5 տարվա ընթացքում, մոտավորապես 38 մլն դրամի ներդրում է արվել բարերարների միջոցով, համայնքապետարանի ու նախկին համայնքապետի միջնորդությամբ։ Եվ պայմանների բարելավմանն ուղղված զգալի աշխատանքներ են տարվել, ուլտրաձայնային հետազոտման վերջին սերնդի ապարատ է ձեռք բերվել, սակայն լաբորատորիան թարմացնելու անհրաժեշտություն կա։ Ասում է՝ բժշկությունն ու տեխնոլոգիան արագ զարգանում են, բայց իրենց պայմանները հետ են մնում։ Կուզենային գոնե վերջին տարիների արյան ընդհանուր սարք, համեմատաբար նոր բիոքիմիական անալիզատոր ու անհրաժեշտ որոշ սարքավորումներ, ապարատներ ձեռք բերել։ Բայց, այդուհանդերձ, կարողանում են հիվանդներին մի քանի ուղղություններով իրենց ծառայությունները մատուցել։ Առաջին բուժօգնության համար անհրաժեշտ միջոցները հիմնականում ունեն ու միայն բարդ դեպքերի ժամանակ են դիմում Իջեւանի կամ Երեւանի բուժհաստատություններ։
Բժիշկ Կորյուն Վարդապետյանի անմիջական միջամտությամբ բնական ճանապարհով ծնվել է 5,230 կգ քաշով երեխա, որը մարզային բուժհաստատությունների պարագայում հազվադեպ ձեռքբերումներից է։
Շենքային պայմաններին անդրադառնալով՝ Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բուժամբուլատորիայի տնօրեն Ռ. Թադեւոսյանն ասաց՝ այն պարագայում, երբ քաղաքացիներն առաջինն իրենց են դիմում, կարեւորվում է համապատասխան սարքավորումների առկայությունը, իրենք պետք է կարողանան ճիշտ ու ժամանակին կողմնորոշվել, որտեղ ուղղորդել հիվանդին համապատասխան բուժում ստանալու համար։
Վաղարշապատի պոլիկլինիկան եւս հիմնովին վերակառուցվել եւ հագեցվել է նորագույն սարքավորումներով։ Ընկերության գործունեության կարեւորագույն խնդիրն է՝ ապահովել ախտորոշման եւ բուժման բարձր որակը՝ առողջապահության միջազգային չափանիշներին համապատասխան։ Բժիշկների անընդմեջ վերապատրաստումը նպաստում է բուժսպասարկման զարգացմանը եւ ծառայությունների ընդլայնմանը։
Այն մարզում գործող լավագույն բժշկական կազմակերպություններից է, որը որակյալ ամբուլատոր, ինչպես նաեւ դիսպանսերային բժշկական օգնություն է տրամադրում տարեկան հազարավոր երեխաների, դեռահասաների եւ մեծահասակների։ Տարիների ընթացքում կազմավորվեց ամբողջական բազմաֆունկցիոնալ պոլիկլինիկան, որը հագեցած է անհրաժեշտ ախտորոշման սարքավորումներով։ Ըստ առաջնահերթությունների, կդիտարկվեն բոլոր համայնքային ամբուլատորիաները, նրանցից որոշ ղեկավարներ հուսով են, որ որոշ ախտորոշիչ սարքավորումների առկայության դեպքում հնարավոր կլինի հետազոտությունները հենց նույն օղակում անցկացնել եւ պացիենտների հոսքը չուղղել դեպի քաղաքային կլինիկաներ։ Առաջնային օղակների հզորացում է պետք, ասում են պոլիկլինիկաների ղեկավարներից ոմանք, քանի որ բնակչությունը սովոր է ցանկացած գանգատի դեպքում հանայնքային ամբուլատորիա դիմել՝ իրենց իսկ ընտանեկան բժշկին։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

20-07-2018





20-11-2018
Որ ուժն է իրական ընդդիմությունը
Արհեստական հարցադրում կամ նախընտրական տեխնոլոգիա

ԱԺ հերթական ճեպազրույցների ...


20-11-2018
Արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտները չեն հարկվի
Տարածվող լուրերը իրականության հետ որեւէ աղերս չունեն

Հայաստանի ...


20-11-2018
Հերթականությունը որոշվեց
ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի 11 քաղաքական ուժ

Կենտրոնական ...


 
20-11-2018
«Հայ մշակույթի հինգերորդ դարը. նվաճումները եւ համաշխարհային նշանակությունը»
Գիտական նստաշրջանին մասնակցել է երեքուկես տասնյակ հայագետ տարբեր ...


 
20-11-2018
Քրիստոսի լույսի ու սիրո համադրությամբ
Արձակագիր Սամվել Մհերյանն օրերս ընթերցողի սեղանին դրեց մի գիրք՝ ...


20-11-2018
Մեծարվեց ազգագրական երգի նահապետը
Օրերս Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում նշվեց «Ակունք» ազգագրական համույթի ...


20-11-2018
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը ...



20-11-2018
Անակնկալ այցելություն, ստուգում, վերահսկողություն
Մանկապարտեզները քաղաքապետարանի ...

20-11-2018
«Բերքառատ Արցախի» ընթացիկ տարվա բերքը
Որ փուլում են «Հայաստան» համահայկական ...

20-11-2018
Երեւանում եռյակ է լույս աշխարհ եկել
27 տարի երեխաներ ունենալն ընտանիքի կյանքի ...

20-11-2018
Մանուկների խնդիրները՝ քննարկման թեմա
Հանդիպումներ բարեգործական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO