Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Նոր գործարան՝ նոր արտադրանքով

Ներկրված տեսականին առաջիկայում կփոխարինվի տեղականով

Հայաստանում կսկսի գործել չժանգոտվող պողպատից սարքավորումների արտադրություն, եւ այսուհետ հայ գործարարները այդ սարքավորումների ձեռքբերման համար ներմուծվող արտադրանքը կփոխարինեն տեղականով։ Այս մասին երեկ հուշագիր ստորագրվեց «Բիզնես Արմենիա» հիմնադրամի եւ «Արգա Յուրոսթիլ» ընկերության ներկայացուցիչների միջեւ։ Այն ենթադրում է ավելի քան 1 մլն դոլարի ներդրում արտադրություն սկսելու եւ գործարան հիմնելու ուղղությամբ։ Հուշագրով նախատեսվում է, որ «Բիզնես Արմենիան» ծրագրի իրականացման նախնական փուլում հետագայում եւս արտահանման եւ խթանման նպատակով կշարունակի աջակցությունը։
Գործարանի համար արդեն տարածք է ձեռք բերվել Կոտայքի մարզի Արամուս գյուղում։ Այն նախատեսում է նախնական շրջանում ապահովել 24 աշխատատեղ, ընդ որում գյուղաբնակներ եւս ներգրավված կլինեն։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են մի քանի ամիս առաջ եւ ավարտին կհասցվեն օգոստոսի վերջերին։ Ինչպես խոստացան ծրագրի պատասխանատուները՝ արդեն հոկտեմբեր ամսին գործարանը կթողարկի առաջին արտադրանքը։ «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը տեղեկացրեց, որ պողպատե չժանգոտվող հումքից գործարանը ստանալու է արդյունաբերական վառարաններ, հացաթխման, արտադրական խոհանոցների սարքավորումներ, որոնք հիմնականում սպառվելու են հյուրանոցներում եւ ռեստորանային համալիրներում, սրճարաններում, դպրոցներում եւ բիզնես կենտրոններում։
Գործարարները, ովքեր նախկինում այդ սարքավորումները ձեռք էին բերում արտերկրից, այժմ կգնեն տեղական շուկայից։ Ընդ որում, ներդրողները նախատեսում են բարձր որակի արտադրանք թողարկել եւ վստահ են, որ այն մրցունակ է լինելու բոլոր առումներով թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկաներում։ Ներդրումների հաջորդ փուլում նախատեսվում է արտադրական եւ հումքի ներմուծում, որի ընթացքում կկիրառվի պետական աջակցություն։
«Մեր արտադրանքը ներկրվողը տեղականով փոխարինելու շատ լավ հնարավորություն է ստեղծում»,–վստահեցրեց «Արգա Յուրոսթիլ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Սալխանյանը։
Գործարանի հիմնադիր լիբանանյան «Սալտեկ» ընկերությունը ավելի քան 40 տարվա փորձ ունի արտադրության ոլորտում, ում արտադրանքը ներկայացված է ավելի քան 90 երկրում։ Ընկերությունը հայաստանյան գործարանը հիմնում է «Ջիրո Ստեյնլես Ստիլ» ընկերության հետ համատեղ։ Արտադրանքը նախատեսվում է  արտահանել հիմնականում ԵԱՏՄ երկրներ, Ուկրաինա, Վրաստան, Իրան։
Հայկ Միրզոյանը տեղեկացրեց նաեւ, որ արդեն մի քանի ամիս է հիմնադրամն աշխատում է ընկերության հետ՝ տրամադրելով խորհրդատվություն տարբեր ոլորտների շուրջ՝ քննարկումներ ծավալելով նաեւ պետական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունների մասին։ Խոսքը վերաբերում է մասնավորապես արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների ժամանակ մաքսատուրքի ազատման, ԱԱՀ—ի հետաձգման արտոնություններին եւ այլն։
Հայաստանում գործունեություն հիմնելու եւ ներդրում կատարելու մտահղացումը, ըստ Կարեն Սալխանյանի, ծագել է դեռ մի քանի տարի առաջ եւ իրականություն դարձել նախորդ տարի։ Բացի այն հանգամանքից, որ հայ գործարարը վաղուց ուներ ցանկություն ընտանիքով Հայաստան տեղափոխվելու եւ հիմնովին այստեղ բնակվելու, բայց եւ խոստովանեց՝ դիտարկել է Հայաստանը նաեւ ներդրումային տեսանկյունից եւ հաստատել այն միտքը, որ երկիրն ունի մեծ ներուժ թե՛ բիզնես միջավայրի, թե՛ զբոսաշրջային տեսանկյունից։
Ըստ Սալխանյանի, տարեցտարի դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերն ավելանում են, նաեւ աշխարհագրությունն է ընդլայնվում, իսկ այս տեսակի արտադրանքն իր գնահատմամբ՝ հաջողված է լինելու, պոտենցիալն է մեծ։
Ըստ «Բիզնես Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի, Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկությունը իրավամբ մեծացել է, սակայն հետաքրքությունը՝ կոնկրետ ծրագրի վերածելը, կախված է երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներից, խոսքը ԱԺ արտահերթ ընտրությունների մասին է։ Ցանկացած երկրում օրինաչափ է այդ դադարը, եւ ներդրողների շրջանում իրավիճակի ձեւավորման հստակեցման խնդիր կա։ Արտերկրներից ստացվող հայտերը ներդրումներ կատարելու մասին, ըստ բանախոսի, միանշանակ ավելացել են, սակայն նրանցից քանիսը իրենց գումարները կուղղեն դեպի Հայաստան՝ կհստակեցվի առաջիկայում։ «Բիզնես Արմենիայի» թիրախային ցուցանիշը, որը նախորդ տարի է հաստատվել, 46 մլն դոլարի սահմաններում է, իսկ ոլորտային առաջնահերթությունները տրվում են արտադրությանը, գյուղատնտեսական արտադրության վերամշակմանը, դեղագործությանը, թեթեւ արդյունաբերության ոլորտներին։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

21-07-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO