Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Քարը գցողն ինքը պետք է մաքուր լինի

Շարժումը ոչ թե կաթողիկոսի, այլ Հայ առաքելական եկեղեցու դեմ է

«Վերջին ժամանակաշրջանում ակտիվ գործողություններ են սկսել եւ անունը դրել վեհափառի հրաժարական, սակայն միտում եմ տեսնում, որ այս շարժումը ոչ միայն վեհափառի հրաժարականի, այլեւ Հայ առաքելական եկեղեցու դեմ է»,–այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։ Նրա խոսքով՝ վեհափառին հրաժարական պարտադրելն այս տարբերակով անհնարին է։ Ամարյանը հիշեցրեց՝ ՀՀ օրենքով եկեղեցին անջատված է պետությունից։
«Կա եկեղեցական իրավունք, եթե մենք ցանկանում ենք ինչ—որ գործողություն կատարել, ապա պետք է լավ տիրապետենք այս օրենքին։ Եկեղեցական իրավունքի մասնագետ չկա մեզ մոտ, բացի Էջմիածնում գտնվող անձանցից։ Մենք այսօր սկսում ենք փնովել մեր եկեղեցին՝ անունը դնելով վեհափառի հրաժարական, ցավալին այն է, որ հենց նույն սպասավորն է անում, որի հեղինակության մասին նույնիսկ չարժե խոսել։
Եկեք չմոռանանք աստվածաշնչյան խոսքը, որ քարը գցողն ինքը պետք է մաքուր լինի, եթե խորանաս ամեն մեկի անձի մեջ, եթե հրապարակի եկեղեցին, հավատացեք՝ ժողովուրդը միանգամից իր վերաբերմունքը կփոխի»,–ասաց նա։
Ամարյանը հայտարարեց, որ իրենց կենտրոնը որոշել է ստեղծել «Ազգային ճակատ», որը պահելու է ոչ թե անձին, այլ պահելու ենք մեր հավատքն ու եկեղեցին։ Ամարյանը շեշտեց՝ եկեղեցու սպասավորը չէ հայի հավատքն ու եկեղեցին։
«Եթե կպնեինք մի աղանդավորի, ապա Եվրոպան աղմուկ կբարձրացներ, բայց երբ կպնում են առաքելական եկեղեցուն, ոչ մեկն աղմուկ չի բարձրացնում։ Ինչո՞ւ մի դաշտում, որտեղ պետք է լինի հավասարություն, ընտրովի վերաբերմունք է, ինչո՞ւ մեկին կարելի է ճնշել, մեկին՝ ոչ»,–շեշտեց Ալեքսանդր Ամարյանը։
Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ կարծում է, որ այս իրադարձություններում 2 հանգամանք է ակնհայտ։ Նա նկատեց, որ շատ եկեղեցական սպասավորներ, այդ թվում՝ նաեւ կաթողիկոսը, հասարակության մեջ բարձր իմիջ չունեն. «Մեղադրվում են բիզնես ունենալու մեջ, ճոխ—ճոխ ապրուստի ու մեքենաների տեր լինելու մեջ, ինչը լիովին հակասում է կրոնի սպասավորի բարոյականության հարցերին։ Ահա այս հանգամանքը բացասական իմիջ է ձեւավորել, ինչն էլ իրավիճակի փոփոխության հետեւանքով փորձ արվեց օգտագործել։ Կարծում եմ՝ թե հոգեբանորեն, թե փաստացի կա 2 ուժ՝ մեկը դրսից ղեկավարվող, ամենայն հավանականությամբ հենց դրսի կրոնական եկեղեցիների կողմից, մյուսը՝ օտար ծառայությունների կողմից, քանի որ բոլորը շատ լավ գիտեն, որ Հայ առաքելական եեղեցին հազարավոր տարիներ եղել է հիմքերից մեկը, այդ հիմքերը խարխլելն ազգային ինքնությանը վնաս կհասցնի»։
Միեւնույն ժամանակ Սամվել Խուդոյանը կարծում է, որ բողոքի գործողությունների օբյեկտիվ պահանջը կապված է հոգեւորականների ճոխ ապրելակերպի հետ։
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ, համաձայնելով բանախոսի հետ, հավելեց, որ թեեւ պահանջի մեջ օբյեկտիվ հիմք կա, միեւնույն է, ընտրված ճանապարհը շատ տգեղ է։ Ըստ նրա՝ յուրաքանչյուր ոլորտ թելադրում է իր համապատասխան ձեւը, այսինքն՝ այն, ինչ կարելի է անել քաղաքականության մեջ, չի կարելի անել հոգեւոր ոլորտում։
«Եթե նրանք եղել են Հայ առաքելական եկեղեցու սպասավոր, իրենց մասին կան վարկաբեկիչ տվյալներ, ապա վաղուց էր պետք օգտագործել ու հեռացնել շարքերից, այլ ոչ թե բերել հասցնել այդ վիճակին, հետո կարգալույծ անել։ Երբ դու ղեկավարում ես մի կառույց, իսկ եկեղեցին էլ է կառույց, պետք է շատ անձնական որոշակի թերություններն ակամա տարածվեն նաեւ ամբողջ կառույցի վրա։ Այդ տեսակետից պետք է շատ զգույշ լինել, այսինքն՝ այն, ինչ իրեն կարող է թույլ տալ հասարակ եկեղեցականը, չի կարող թույլ տալ բարձրաստիճան եկեղեցականը։ Սա չեմ ցանկանում տարածել բոլորի վրա, քանի որ անձամբ ես ծանոթ եմ շատ եկեղեցականների, որոնք կարող են շատերի համար օրինակ ծառայել»,–ընդգծեց նա։
Ռուբեն Բաբայանը միեւնույն ժամանակ հավելեց, թե որեւէ մեկը մյուսի հեղինակությունը չի կարող փրկել։ Նա շեշտեց՝ նույնիսկ 1000 հատ պաշտպանող կազմակերպություն երբեք չի կարող հեղինակություն պաշտպանել, եթե այդ կառույցի մարդիկ իրենք չցանկանան դա անել։

24-07-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO