Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«ՔՊ»—ն ընտրություններին կարող է մասնակցել առանձին

Հենց այդ ուժն էլ հաղթելու ամենամեծ հնարավորություններն ունի

Նախօրեին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Փանիկի համայնքապետարանում մարզային եւ համայնքային իշխանությունների, ՌԴ 102—րդ ռազմակայանի հրամանատարության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել է օրերս տեղի ունեցած միջադեպի մանրամասները եւ դրա հետեւանքների վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքներն ու համայնքի խնդիրները։ Դրանով միջադեպը կարծես թե հարթվել է։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը տեղի ունեցած միջադեպում քաղաքական ասպեկտ չի տեսնում։ Նրա խոսքով, ռուսները տարբեր մակարդակներում ներողություն են խնդրել միջադեպի համար, եւ սա բավական պետք է լինի։
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը եւ կարծում է, որ Փանիկում տեղի ունեցածում ոչ մի արտառոց բան չկա։ Քաղաքագետի խոսքով՝ այս միջադեպից հետո հայ—ռուսական հարաբերությունները չեն փչանա։ Դրանք կշարունակեն մնալ այնպիսին, ինչպիսին կան։
Անդրադառնալով արցախյան խնդրի բանակցային գործընթացին՝ Կ. Քոչարյանը նշել է, որ այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները սպասողական վիճակում են, որովհետեւ ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները նրանց համար սպասելի չէին։
«Մինսկի խումբը ենթադրում էր, որ բանակցային գործընթացը պետք է շատ արագ ակտիվանար այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը դառնար վարչապետ, Իլհամ Ալիեւն էլ վերընտրվեր վեց ամիս շուտ։ Սակայն տեղի ունեցավ հեղափոխություն, եւ հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները պետք է նորից հանդիպեն բանակցող կողմերի հետ»,–ասել է Քոչարյանը։
Ինչ վերաբերում է սպասվող Երեւանի ավագանու եւ ԱԺ արտահերթ ընտրություններին, ապա քաղաքագետի կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԱԺ ընտրություններին կմասնակցի առանձին։
«Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանն ընդգծված արեւմտամետներ են, եւ Նիկոլ Փաշինյանը նրանց հետ դաշինքով ԱԺ ընտրություններին չի մասնակցի, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնի»,–նշել է Կարեն Քոչարյանը։
Քաղաքագետի խոսքով՝ Երեւանի ավագանու ընտրություններին «ՔՊ»—ն «Լուսավոր Հայաստանի» եւ «Հանրապետություն» կուսակցության հետ կարող է դաշինքով մասնակցել, սակայն այս դեպքում պարզաբանելու շատ հարցեր կունենա։
Ա. Իսկանդարյանի խոսքով՝ Երեւանի ավագանու ընտրություններում կլինի հերթական իշխանափոխությունը. հանրապետականներն իրենց ունեցած դիրքը կփոխանցեն Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժին։
«Երեւանը Հայաստանի 1/3—րդն է, եւ այստեղ իշխանություն ունենալը շատ լուրջ առաջնահերթություն է ցանկացած քաղաքական ուժի համար։ Չեմ հավատում, թե ընտրություններից հետո ավագանին գլխավորողների մեջ կլինեն մարդիկ, ովքեր չեն լինի Հայաստանի այսօրվա իշխանությունից»,–նշել է Իսկանդարյանը։
Քաղաքագետը ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված եւս նույն տեսակետն ունի։ Իսկ թե ինչ ձեւաչափով Նիկոլ Փաշինյանը կգնա այդ ընտրություններին, Իսկանդարյանի խոսքով՝ կախված է հենց իր ցանկությունից։
«ՔՊ»—ից բացի՝ մյուս երկու կուսակցություններին ձեռնտու է ընտրություններին դաշինքով մասնակցելը, որովհետեւ այդպես մեծ կլինի հավանականությունը, որ իրենք ԱԺ—ում կհայտնվեն։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պետք է ինչ—որ մեկին իր հետ տանել խորհրդարան՝ հետագայում կոալիցիոն գործընկեր ունենալու համար»,–նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը։

24-07-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO