Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.08.2020
ԱՇԽԱՐՀ


Երկու լարի վրա

Իրանի դեմ ԱՄՆ սահմանափակումները Թուրքիայի համար շահեկան են

Իրան—5+1 բանակցություններին, ինչպես նշել ենք տարբեր առիթներով, տարածաշրջանում կային բացահայտ եւ սեփական շահերից ելնող, նաեւ ոչ բացահայտ դեմ երկրներ։ Բանակցություններին բացահայտորեն դեմ էին արտահայտվում Իսրայելը եւ Սաուդյան Արաբիան, որոնք ջանք չէին խնայում, որպեսզի համաձայնությունը իրականություն չդառնա, ինչը նրանց չհաջողվեց։ Ուստի ոչ միայն ջերմորեն ողջունեցին ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի տեսակետները 2016թ. կյանքի կոչված համաձայնության չեղյալ հայտարարելու հարցում, այլեւ հորդորում եւ պահանջում էին արագացնել այդ գործընթացը։
Մյուս կողմից առկա էին երկրներ, որոնք թեեւ պաշտոնապես երբեմն անգամ քննադատում էին Իրանի դեմ ԱՄՆ—ի, ՄԱԿ—ի եւ ԵՄ—ի կիրառած սահմանափակումները, սակայն իրականում դեմ էին դրանց վերացմանը։ Այդ երկրներից էին Թուրքիան եւ Ադրբեջանը։ Հարցի առնչությամբ վերջինս այդօրինակ դիրքորոշման վկայությունը «Վիկիլիքսի» բացահայտումներն էին։ Նշենք, որ եթե Բաքվի շահագրգռությունն այս հարցում գլխավորապես քաղաքական էր, ապա Թուրքիայինը՝ ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական։ Ադրբեջանը ցանկանում էր Իրանում իսլամական վարչակարգի փլուզում, քանի որ լուրջ մտավախություն ունի այդ երկրում հնարավոր իսլամական հեղափոխությունից։ Դրանից զատ, Բաքուն հույս ունի, որ Իրանում ներքին անկայունությունը կնպաստի իր համաթյուրքական նկրտումների՝ «Մեծ Ադրբեջանի» ստեղծմանը, որի սահմանները հասնում են մինչեւ Թեհրանի մերձակայքը։
Թուրքիային հաջողվում էր խաղալ ԱՄՆ—ի եւ Իրանի հակասությունների վրա եւ, շրջանցելով պատժամիջոցները, հսկայական օգուտներ էր քաղում։ Իսկ Իրանը, ի հատուցումն հարեւան երկրի «ջանքերի», տնտեսական ու քաղաքական ոլորտներում Թուրքիային արտոնություններ էր տրամադրում եւ «խրախուսական» քայլեր անում։ Հանգամանք, ինչի բերումով թուրք—իրանական տնտեսական փոխհարաբերությունների ծավալը, կարելի է ասել, զգալի չափով մեծացավ հենց սահմանափակումների շրջանում։
Ընթացիկ տարվա մայիսին, երբ ԱՄՆ—ն դուրս եկավ Իրան—5+1—ի համաձայնագրից, դաշնակից երկրներից պահանջեց մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբերի 13—ը դադարեցնել Իրանից նավթի ներկրումը։ Եթե բազմաթիվ եվրոպական ու ասիական ընկերություններ սկսեցին աստիճանաբար հեռանալ Իրանից, խզել կապերը, ապա Թուրքիան հայտարարեց, որ այդ երկիրն առաջնորդվելու է սեփական շահերով, ոչ անհրաժեշտ գնահատելով ԱՄՆ կիրառած սահմանափակումները։ Միաժամանակ, այդ երկրի ԱԳ նախարար Մոլուդ Չաուշօղլուն Թեհրանից պահանջեց հավատարիմ մնալ Իրան—5+1—ի համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններին եւ թափանցիկ գործելակերպ որդեգրել, նշելով, որ հակառակ դեպքում սահմանափակումները կիրառելի կլինեն։ Ըստ ամենայնի՝ Անկարան նման հայտարարությամբ նպատակամղված էր նախեւառաջ, ԱՄՆ—ի հետ բանակցելով, որոշ քայլերի դիմաց լուրջ արտոնություններ ստանալ։ Եվ, ահա, օրերս ԱՄՆ պետքարտուղարության եւ ֆինանսների նախարարության պատվիրակությունը ֆինանսների փոխնախարար Մարշալ Բիլինգսլիի գլխավորությամբ Իրանի դեմ սահմանափակումների հարցն Անկարայում քննարկել է թուրք պաշտոնյաների հետ։ Թուրքիայի առեւտրի պալատների ու բորսաների միության տնօրեն Ռաֆաթ Հասար Ջիքլիօղլուն ԱՄՆ պատվիրակության հետ հանդիպումից հետո շեշտել է, թե Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը Թուրքիայի համար մտահոգիչ են, ուստի դրանից բխող վնասները պետք է հատուցվեն։ Նա հավելել է, թե Թուրքիան խիստ մտավախություն ունի իր երկրի տնտեսության վրա դրանց բացասական հետեւանքների առնչությամբ։ Ապա շեշտել է, որ տարածաշրջանում Իրանը Թուրքիայի տնտեսական ոլորտում ամենակարեւոր երկրներից է, որն այդ երկրի էներգակիրների գլխավոր մատակարարներից է։ Բացի այդ, Իրանը նաեւ Թուրքիայի համար տարանցիկ ճանապարհ է դեպի Միջին Ասիայի երկրներ։ Իսկ ԱԳ նախարարությունն այս առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում է, որ Իրանը Թուրքիայի հարեւանությամբ գտնվող առեւտրատնտեսական եւ էներգակիրների ապահովման հարցում խիստ կարեւոր գործընկեր է։ Միաժամանակ ընդգծվում է, որ ամերիկյան կողմի հետ բանակցությունները պատժամիջոցների կիրառման բացասական ազդեցությունների շուրջ շարունակվում են։ Այլ կերպ ասած՝ թուրք պաշտոնյաները թեեւ հայտնել են, թե Անկարան չի պատրաստվում հետեւել Իրանի դեմ սահմանափակումների Վաշինգտոնի քայլին, սակայն, ըստ երեւույթին, նման պատասխանով Անկարան ձգտում է դրանից հնարավորինս լուրջ տնտեսական ու քաղաքական արտոնություններ ստանալ։ Բայց եւ այնպես ԱՄՆ—ն եւս բավական կոշտ դիրքորոշում է ընդունել։ Բիլինգսլին հայտարարել է, թե ԱՄՆ—ն չի ցանկանում որեւէ բան թելադրել թուրքական ընկերություններին, սակայն վերջիններս պետք է գիտակցաբար որոշում ընդունեն, պետք է հասկանան, որ եթե շարունակեն Իրանի հետ իրենց փոխհարաբերությունները, ապա ԱՄՆ—ի շուկայում եւ ֆինանսական համակարգում տեղ չեն ունենա։ Նա շեշտել է, որ Վաշինգտոնն Անկարայի հարցում ամեն ինչ գնահատում է որպես ՆԱՏՕ—ում դաշնակցի, ինչը խիստ կարեւոր է։ Իրանը Թուրքիայի հարեւանն է, բայց բարեկամը չէ, մինչդեռ ԱՄՆ—ն Թուրքիային իր բարեկամն է համարում եւ Անկարայի հետ տնտեսական ու բանկային ոլորտում սերտ ու խորը կապեր ունի։ Վերլուծաբաններից ոմանց կարծիքով, այսուհանդերձ Անկարան ձգտելու է ինչ—որ կերպ պահպանել Իրանի հետ քաղաքական ու տնտեսական կապերը, միաժամանակ բացառված չէ, որ ԱՄՆ—ն Թուրքիայի հանդեպ կարող է շատ մեծ «խրախուսական» քայլեր անել, ինչն Իրանից կպահանջի համապատասխան զիջումներ։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան ցանկանում է Իրանի եւ ԱՄՆ—ի միջեւ, այդ երկրին արտոնություններ տալու հարցում մրցավազք առաջացնել, որում հաղթողը Թուրքիան է լինելու։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

24-07-2018





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO