Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումներ

Հերթական նիստը վարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչը

ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը երեկ գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
ԱԺ խմբակցությունները քննարկել են ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի առաջարկը, ինչպես նաեւ ամփոփել նախորդ նիստերում հնչած առաջարկները։
Խոսրով Հարությունյանն առաջարկել է Ընտրական օրենսգրքում ամրագրել դրույթ, համաձայն որի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունը պարտավոր է հրապարակել նաեւ իր կառավարության կազմը։ Խոսրով Հարությունյանի խոսքով՝ առաջարկվող համակարգը նոր որակ եւ բովանդակություն կհաղորդի նախընտրական բանավեճերին. եթե հայտնի են կուսակցությունների ապագա կառավարությունների կազմերը, ապա լրատվամիջոցները ստանում են կատարյալ հնարավորություն՝ կազմակերպելու եթերում համապատասխան նախարարների թեկնածուների հեռուստաբանավեճեր՝ օգտագործելով սոցիալական ցանցերի հնարավորությունները եւս։
Դավիթ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանի առաջարկի մասին խոսելով, նշել է, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած էլեկտրոնային ձեւով կարող են ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը, կառավարության կառուցվածքը եւ կազմը՝ հանձնաժողովի կայքում տեղադրելու համար։ ԿԸՀ—ն այդ նյութերը տեղադրելու է կայքում։ Աշխատանքային խումբը որոշել է առաջարկին անդրադառնալ հաջորդ նիստում՝ այն խմբակցություններում քննարկելուց հետո։
Աշխատանքային խմբում քննարկվել եւ ամփոփվել են նախորդ նիստերում ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ ԱԺ խմբակցությունների առաջարկները, որոնց մի մասի հարցում համաձայնություն է ձեռք բերվել, իսկ մյուս մասը հավելյալ քննարկվելու է։
Որոշվել է բոլոր առաջարկները վերջնական ամփոփել եւ ուղարկել ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով։ Հաջորդ նիստում կքննարկվեն արտախորհրդարանական քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկները։
Աշխատանքային խմբի հաջորդ նիստը կկայանա հուլիսի 27—ին՝ ժամը 12։00-ին. այն կնախագահի ՀՀԿ ներկայացուցիչը։

25-07-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO