Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ԱՇԽԱՐՀ


Հունաստանում մոլեգնում են հրդեհները

Պաշտոնապես հայտարարվել է յոթ տասնյակից ավելի զոհերի մասին

Աթենքի մերձակայքում հրդեհների հետեւանքով ավելի քան 70 մարդ է զոհվել, երեկվա դրությամբ կար մոտ 200 վիրավոր՝ այդ թվում ծանր վիճակում։ Ըստ փրկարար ծառայությունների, զոհերի թիվը հավանաբար կավելանա։
Բռնկումներ են գրանցվել Հունաստանի մայրաքաղաքի արեւմուտքում եւ արեւելքում՝ շուրջ 40 աստիճան տապի եւ ուժեղ քամիների պայմաններում։
Կրակը ոչնչացրել է ավելի քան հազար տուն։ Իսպառ այրվել է Մատի գյուղը։
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ընդհատել է Բոսնիա եւ Հերցեգովինա կատարած այցն ու վերադարձել է հայրենիք։ Նա օգնություն է խնդրել Եվրոպական միությունից։ Ցիպրասի կարգադրությամբ Հունաստանի բանակը միացել է փրկարար գործողություններին։
Վարչապետը Աթենքի հարեւան շրջանների հրշեջ եւ շտապ բուժօգնության ծառայություններին կարգադրել է անհապաղ ուղեւորվել աղետի շրջան։ Ցիպրասը հայտարարել է եռօրյա սուգ։
Աղետի կապակցությամբ իրենց հույն պաշտոնակիցներին ցավակցել են ՀՀ ղեկավարները եւ Ամենայն հայոց կաթողիկոսը (տե՛ս առանձին)։
Եվրահանձնաժողովի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ ավարտում են իրադրության վերլուծությունը։ Հունաստանում աղետալի անտառային հրդեհների հետ կապված իրադրության մոնթորինգով այժմ զբաղվում է արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգող կենտրոնը, որը «կապահովի հանրակցության երկրների կողմից Հունաստանի օգնության համար անհրաժեշտ միջոցների եւ հնարավորությունների տրամադրումը»։
Խոսքն առաջին հերթին վերաբերում է հրշեջ ինքնաթիռների եւ ուղղաթիռների, հրդեհաշիջման այլ շարժական միջոցների, հրշեջների եւ փրկարարների բրիգադների ուղարկմանը Հունաստան, բժշկական բրիգադների, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում դեղորայքի, շնչադիմակների եւ անհատական պաշտպանության միջոցների տրամադրմանը հրդեհների մարմամբ զբաղվող անձնակազմի համար, հաղորդել է «ՏԱՍՍ»—ը։
Նախնական տվյալներով, Աթենքի մերձակայքում հրդեհների հետեւանքով զոհերի եւ տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ եւ հայեր չկան։ «Արմենպրեսի» հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հունաստանում ՀՀ դեսպանատունը։
ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների եւ հայ համայնքային կառույցների հետ։
Համապատասխան հայտի դեպքում Հայաստանը պատրաստ է իր կարողությունների շրջանակում աջակցել Հունաստանին՝ բռնկված անտառային հրդեհները մարելու գործում, երեկ հայտարարել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը՝ նշելով, որ առայժմ օգնության պաշտոնական հայտ չեն ստացել։

25-07-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO