Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Նախընտրական բանավեճեր

Օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն է ծագել

Շարունակվում են ընտրական օրենսգրքի բարեփոխումներով զբաղվող՝ վարչապետին առընթեր հանձնաժողովի եւ ԱԺ աշխատանքային խմբի աշխատանքները։ Քննարկվող թեմաների օրակարգում է նաեւ նախընտրական բանավեճերի անցկացումն օրենսդրությամբ ամրագրելու հարցը։ Տարբեր քաղաքական ուժեր առաջարկում են օրենսդրական կարգավորում տալ նախընտրական քարոզարշավի ժամանակ կազմակերպվող քաղաքական բանավեճերին։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նախընտրական բանավեճերը ժողովրդավարական ընտրությունների անբաժան ուղեկիցն են։ Դրանց շնորհիվ հասարակության լայն շերտերն իրազեկվում են տարբեր խնդիրների վերաբերյալ այս կամ այն կուսակցության դիրքորոշման մասին եւ հնարավորություն ստանում ավելի հեշտ կողմնորոշվելու ընտրություն կատարելիս։ Բացի դրանից, ի ցույց են դրվում նաեւ մասնակից կուսակցական գործիչների անձնային որակները եւ բարդ իրավիճակներում կողմնորոշվելու հմտությունները։
Հայաստանում 1991 թվականից ի վեր անցկացված նախագահական ընտրություններում նախընտրական հեռուստաբանավեճ տեղի է ունեցել միայն 2003թ. ընտրությունների երկրորդ փուլում՝ թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանի եւ Ստեփան Դեմիրճյանի միջեւ։ Դրանից հետո անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ տարբեր հեռուստաընկերությունների կողմից պարբերաբար փորձեր են կատարվել կազմակերպելու քաղաքական բանավեճեր, սակայն հրավիրված անձինք մերժել են, եւ բանավեճերը չեն կայացել։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավների ժամանակ եւս տեղի չեն ունեցել բանավեճեր, որոնցում ներգրավված կլինեն կուսակցական լիդերներ։ Վերոնշյալ իրողությունները վկայում են այն մասին, որ Հայաստանում «բանավեճի մշակույթը» թույլ է զարգացած եւ օրենսդրական ամրագրման կարիք ունի։ Գաղտնիք չէ, որ այդ մշակույթի զարգացման պահանջն էլ ավելի է կարեւորվում կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում։
Կարելի է, օրինակ, օրենսդրորեն ամրագրել հանրային հեռուստաընկերության ու հանրային ռադիոյի կողմից նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետերի թեկնածուների միջեւ բանավեճերի կազմակերպման պահանջը։ Դրա շնորհիվ ընտրողները քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը համեմատելով հնարավորություն կունենան իրական պատկերացում կազմելու այս կամ այն քաղաքական կուսակցության տեսլականի վերաբերյալ։ Բացի այդ, այն կարող է նպաստել նաեւ քաղաքական գործընթացների հանդեպ քաղաքացիների հետաքրքրվածության բարձրացմանը։
Հնարավոր տարբերակ է համարվում նաեւ նախընտրական բանավեճերից հրաժարվելու դեպքում օրենսդրությամբ որոշակի տույժերի նախատեսման պրակտիկան։ ԱՄՆ—ում, օրինակ, եթե նախագահի թեկնածուն հրաժարվում է բանավեճին մասնակցելուց, ապա նա զրկվում է հավելյալ հեռուստաեթերաժամերից օգտվելու հնարավորությունից։ Բացի այդ, հրաժարվող քաղաքական գործիչը պարտավոր է հանդես գալ հրաժարման կոնկրետ պատճառների վերաբերյալ հայտարարությամբ։ Ռուսաստանի Դաշնության ընտրական օրենսգիրքն էլ նախատեսում է, որ թեկնածուներն անվճար եթերաժամանակի կեսը պետք է օգտագործեն քննարկումների եւ «կլոր սեղանների» անցկացման վրա։ ՌԴ ԸՕ—ն, սակայն, բանավեճերից հրաժարման դեպքում տույժեր չի նախատեսում։ Իսկ ԳԴՀ—ում էլ նախընտրական բանավեճերն այնքան են սերտաճած ընտրական գործընթացներին, որ շատ հաճախ վճռորոշ ազդեցություն են ունենում ընտրական արդյունքների վրա։ Եվ դրանով է պայմանավորված, որ բանավեճերում «հաղթող» կուսակցական գործիչը զգալիորեն նպաստում է ընտրությունների ժամանակ իրենց կուսակցության օգտին հավելյալ քվեների ձեռքբերմանը։
Պետք է նկատել, որ նախընտրական բանավեճերի կազմակերպմանը օրենսդրական կարգավորում տալու պահանջը միտված է քաղաքական մշակույթի ձեւավորմանը եւ ժամանակավոր բնույթ է կրելու։ Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ այն կարող է հետագայում հիմքեր ստեղծել, որպեսզի հասարակական հնչեղություն ունեցող տարբեր հարցերը դառնան քաղաքական բանավեճերի քննարկման առարկա, որի ժամանակ քաղաքական գործիչների միջեւ տեղի կունենա մտքերի փոխանակում, եւ քաղաքացիները հնարավորություն կստանան կոնկրետ թեմայի վերաբերյալ լսելու այլընտրանքային մոտեցումներ։
Մովսես ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քաղաքագետ

25-07-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO