Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ՊՆ


Գերակշռողն առողջական գանգատներն են

Հանձնաժողովն այս զորակոչին ավելի քիչ թվով դիմումներ է ստացել

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի ներքո գործող քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովն ամառային զորակոչի շրջանակում ստացել է 116 դիմում—բողոք, որոնց ճնշող մեծամասնությունը կապված է զինակոչիկների առողջական խնդիրների հետ։
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց հասարակական խորհրդի համակարգող Գեղամ Հարությունյանը։
«Բողոքների ճնշող մեծամասնությունը առողջական խնդիրների գծով է, միշտ էլ դրանք գերակշռել են։ Այս պահին 116 դիմում—բողոք ենք ստացել, դրանցից 109—ը լսել ենք, այսօր ստացվածներն ու վաղվանը կքննարկենք հուլիսի 25—ին կայանալիք վերջին նիստում։ Դրանցից ընդամենը մեկ դիմում է, որ առողջական վիճակին չի առնչվում, մնացած 115 դիմումները վերաբերում են զորակոչիկների առողջական խնդիրներին։ Դիմում—բողոքները անցյալ տարվա ամառային զորակոչի համեմատ նվազել են։ Նախորդ տարի այս ժամանակաշրջանում ստացել էինք 161 դիմում—բողոք, կանխատեսում եմ, որ մինչեւ 130—ի կհասնենք այս զորակոչին»,–տեղեկացրեց Գեղամ Հարությունյանը։
Պաշտոնյայի խոսքով՝ եթե նախորդ տարիներին գերակշռում էին մարզերից ստացված դիմում—բողոքները, այս տարի դրանք ավելի շատ մայրաքաղաքից են։
Գեղամ Հարությունյանը կարեւոր համարեց նաեւ այն հանգամանքը, որ այս տարի հասցեատերերի փոփոխություն է նկատվում։ Ինքն, իհարկե, ներկայացնում է հասարակական խորհրդի համապատասխան հանձնաժողովին ուղղվող դիմումները, բայց գիտի, որ այս ընթացքում մեծ թվով բողոքներ են ուղղվել նաեւ վարչապետին, ինչը նախորդ տարիներին չի արձանագրվել։ Պաշտոնյան նկատեց, որ զորակոչի ավարտից հետո հանգամանորեն ուսումնասիրելու են արձանագրված ցուցանիշները՝ կապված բողոքներ ներկայացնելու, դրանց արդյունքների, հասցեատերերի ընտրության հետ։
Ինչ վերաբերում է դիմում—բողոքների նկատմամբ կայացվող որոշումներին, ապա, ըստ պաշտոնյայի, միջինը 60/40 հարաբերակցությամբ դրանց ընթացք է տրվում։ «Մենք 60 տոկոս դեպքերում միջամտում ենք եւ միջնորդություն ենք ներկայացնում՝ քննելու ներկայացված բողոքը։ 40 տոկոս դեպքերում մերժում ենք, որովհետեւ տեսնում ենք, որ բավարար հիմքեր չկան ընթացք տալու համար։ Ուզում եմ շեշտել, որ մենք դիմում—բողոքները քննում ենք ըստ էության, տարբեր մասնագետներից բաղկացած մասնագիտացված հանձնաժողով ենք, կարողանում ենք խորամուխ լինել հարցի էության բացահայտման մեջ։ Եթե հիմքեր կան բողոքին ընթացք տալու, մենք դա անում ենք, եթե ոչ, դիմողին բացատրում ենք, որ ընդունված որոշումը իրավաչափ է»,—ընդգծեց Գեղամ Հարությունյանը։
Հեշտացված օրվա կարգացուցակով ծառայողները վեց ամիսը մեկ փորձաքննության են ենթարկվելու առաջացող խնդիրները լուծելու նպատակով։
Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչությունների կարեւոր առաքելությունն է լինելու այն փոփոխությունների դիտարկումը, որոնցով նախկինում տարկետում ստացող զորակոչիկներն այժմ հայտնվում են ծառայության մեջ։ Գեղամ Հարությունյանի խոսքով՝ այս իրողությունը պայմանավորված է նաեւ ապրիլին, կառավարությամբ որոշմամբ, մի քանի հիվանդությունների փորձաքննության չափանիշների մեջ կատարված փոփոխություններով, համաձայն որոնց, եթե նախկինում տրվում էր տարկետում, ապա ներկայում այդ հիվանդություններով տղաները զորակոչվում են բանակ։
«Իհարկե, դա ենթադրում է ծառայության ընթացքում համապատասխան պայմանների ստեղծում, դրա համար այս զինակոչի նորություններից մեկն էլ այն է, որ սահմանվել է ծառայություն՝ հեշտացված օրվա կարգացուցակով։ Նրանք պարապմունքների ավելի ցածր ծանրաբեռնվածություն են ունենալու, հանգստի երկար ժամանակ, իհարկե, կարող են ընդգրկվել պահակային ծառայության մեջ, բայց դա չշփոթել դիրքերում ծառայության հետ։ Բացի այդ՝ վեց ամիսը մեկ ծառայության ընթացքում փորձաքննություն է իրականացվելու՝ պարզելու նրանց առողջական վիճակում տեղի ունեցած տեղաշարժերը»,–ասաց Գեղամ Հարությունյանը։
ՊՆ պաշտոնյայի դիտարկմամբ՝ գնահատվելու է, թե այդ հիվանդությունները կրող զինծառայողները որքանով են հարմարվել ծառայությանը, ինչպիսին է նրանց բարոյահոգեբանական վիճակը։ «Եթե բացահայտվեն խնդիրներ, որոնք անհամատեղելի կլինեն այս փոփոխությունների հետ, կարծում եմ՝ պետք է մտածել ինչ—որ փոփոխություններ կատարելու մասին։ Բանակը դինամիկ փոփոխությունների մեջ է, այն մշտապես արձագանքում է ժամանակի պահանջներին ու ծառացող խնդիրներին»,–վստահեցրեց Հասարակական խորհրդի համակարգողը։
Գեղամ Հարությունյանը դժվարացավ նշել է, թե հեշտացված օրվա կարգացուցակով քանի նորակոչիկ է զորակոչվել բանակ՝ հույս հայտնելով, որ այդ տվյալները պարզ կդառնան ամառային զորակոչի ավարտից հետո։
Նա նկատեց, որ այս փոփոխությունները հարուցել են մի խումբ ծնողների ու զինակոչիկների բողոքը, եւ հասարակական խորհրդի ներքո գործող քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովը ամառային զորակոչի օրերին ստացել է դիմումներ հենց այս առնչությամբ։ «Բողոքների մի զգալը մասը հենց այդ փոփոխություններին են վերաբերում. մի մասը բողոքում է, քանի որ չի ընդունում կատարված փոփոխությունները, մյուս մասը՝ իներցիայով։ Հատկապես մարդիկ, ովքեր նախկինում ունեցել են մի քանի տարկետում, ու հիմա փոխվել է կարգը, բողոքում են»,–հավելեց պաշտոնյան։
Փոփոխություններ են կատարվել թերքաշության եւ գերքաշության չափորոշիչներում, մասնավորապես, թերքաշության դեպքում նվազագույն շեմը 45 կգ—ից իջեցվել է 43—ի, գերքաշության դեպքում՝ սահմանային է համարվում 176 սմ հասակ, 130 կգ քաշը, 1 կգ ավելիի դեպքում անձը չի զորակոչվում։ Փոփոխություն է կատարվել նաեւ մեկ լիտր արյան մեջ բիլիռուբինի անցողիկ չափաբաժնի առումով՝ 25 միկրոմոլից այն բարձրացվել է 40—ի։ Համաձայն փոփոխությունների՝ բանակ են զորակոչվում նաեւ գիշերամիզություն ունեցողները։

25-07-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO