Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ԱՅԼՔ...


Հայապահպանությունից մինչեւ զբոսաշրջություն

Ֆրանսահայերն առաջարկում են զարգացնել քայլարշավային տուրիզմը Հայաստանում

Հայ–ֆրանսիական հարաբերությունները վաղեմի պատմություն ունեն, որոնք հիմնված են հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների վրա։ Վերջին 2 տասնամյակում համատեղ ջանքերով հաջողվել է նոր դինամիկա հաղորդել փոխհարաբերություններին, ծավալել բարձր մակարդակի քաղաքական երկխոսություններ, կայացել են բազմաթիվ պաշտոնական փոխայցելություններ, թափ է հաղորդվել նաեւ առեւտրատնտեսական հարաբերություններին։
Այս մասին Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ այցելելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն՝ հաստատել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա գնահատմամբ, հայ—ֆրանսիական հարաբերությունները հիմնված են ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլ նաեւ մարդկային ամուր կապերի վրա, իսկ Բրյուսելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած ջերմ եւ արդյունավետ հանդիպման ժամանակ վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի հայ—ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանը։
Իսկ Երեւանում աշնանը կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովը ոչ միայն կնպաստի Ֆրանսիայի, այլեւ ֆրանկոֆոն մյուս երկրների հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը։
Հայերը Ֆրանսիայում բնակվում են հիմնականում Փարիզ, Մարսել, Վերսալ, Լիոն, Նիցցա, Պուատիե, Լա Ռոշել, Բորդո, Սեն Շամոն, Վիեն, Վալանս եւ այլ քաղաքներում։ Սրանք Ֆրանսիայի ամենահայաշատ քաղաքներն են, որտեղ հայերը հայտնվել են դեռ վաղ միջնադարում։
Ֆրանսահայ համայնքը մասնավորապես ստվարացավ Մեծ եղեռնից փրկված արեւմտահայ գաղթականների հազարավոր ընտանիքների ապաստանելու արդյունքում, ուստի այնտեղ մեծ թիվ են կազմում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները։ Ներկայումս Ֆրանսիայում ապրող հայերի թիվը 800—900 հազար է։ Ֆրանսահայ համայնքի ձեւավորումից ի վեր ստեղծվել են բազում դպրոց—վարժարաններ, հասարակական, բարեգործական եւ մշակութային կազմակերպություններ, որոնք հայապահպանության յուրահատուկ կենտրոններ են։
Ֆրանսիայի Լիլ քաղաքի եւ հարակից շրջանների հայերի «Արարատ» միության նախագահ Լուիզեթ Լամարշն արդեն շուրջ 10 տարի ղեկավարում է հայկական համայնքը, տարածում հայկական մշակույթն ու պարը, օգնում հայերեն խոսել ու կարդալ սովորել մատաղ սերնդին, իսկ Հայաստան հաճախակի է գալիս, այստեղ իր տունն ունի։ «ՀՀ»–ի հետ զրույցում տիկին Լամարշը խոստովանեց՝ հայերի հանդեպ սերն ու համակրանքը հին արմատներ ունի, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ կյանքը ազգությամբ հայ տղամարդու հետ կապի։ Ամուսնու հետ համատեղ ապրում է շուրջ 13 տարի՝ ղեկավարելով Լիլ հայկական համայնքը եւ հանդես գալով տարբեր հայանպաստ նախաձեռնություններով։ «Արարատ» միությունը ստեղծվել է տարածելու համար հայկական մշակույթը, ազգային երգ ու պարի խմբակի ղեկավարն է եւ տարածաշրջանում միակ համայնքն է, որը բեմ է բարձրացնում նաեւ մանուկներին։ Նրա գնահատմամբ՝ հայ համայնքները շատ լավ ինտեգրված են հայկական մշակույթին եւ այդ առումով լավագույն համայնքն են ազգապահպանության տեսանկյունից։ Ամուսինը՝ Գարիկ Գալստյանը աշխատում է Լիլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, «Ռուսաստանի քաղաքակրթություն» առարկան է դասավանդում, նաեւ մի քանի գրքերի հեղինակ է, հայոց լեզվին տիրապետում է գերազանց, մտահոգված է, որոշ երեխաներ հայերենը պատճաշ չգիտեն, ուստի նրանց համար կիրակնօրյա դպրոց է բացվել համայնքի ղեկավարի աջակցությամբ։
Կինը՝ տիկին Լամարշը, շնորհակալ է, որ սփյուռքի նախարարությունն աջակցում է ուսումնական ձեռնարկների անվճար տրամադրման հարցում, գործում է 3 դասարան տարիքային տարբեր խմբերի համար։ Սակայն, ինչպես նկատում է Գ. Գալստյանը, միայն շաբաթը մեկանգամյա ուսուցանումը բավական չէ լեզվի լիարժեք տիրապետման համար։ Առաջարկում են ստեղծել ուսումնական առցանց հարթակ, որը կօգնի առավել շատ դասաժամեր ունենալ։ Սեփական միջոցներով կարողանում են տարվա կտրվածքով երկու–երեք անգամյա պարբերականությամբ համայնքային ամսագիր թողարկել երկու լեզվով։
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շրջանակներում մեկնարկած միջոցառումներին, ըստ «Արարատ» միության ղեկավար Լամարշի, պետք է ավելի լայն թափ հաղորդել, առավելապես ակտիվացնել երկու ժողովուրդների միջեւ եղած կապը։ «Շատ հպարտ եմ, որ ամուսինս հայ է, որ ճանաչում եմ հայ ժողովրդին, նրանց մշակույթն ու պատմությունը։ Մշակութային առումով մեր երկրների ժողովուրդները ունեն նույն մոտեցումը, նմանությունները, մի քանի ֆրանսիական քաղաքներ կան, որոնք վաղուց եղբայրացած են Հայաստանի քաղաքների հետ. մասնավորապես Գորիսի։ Մի անգամ Գորիսում քայլելիս երեխաներ մոտեցան եւ զրույցի բռնվեցին ֆրանսերեն լեզվով։ Շատ եմ սիրում Գորիսը, որը նաեւ Ֆրանկոֆոնիայի կենտրոն է»,— ասաց նա։
Հայ—ֆրանսիական հարաբերությունները, նրա գնահատմամբ, կարող են զարգանալ նաեւ տնտեսության որոշ ճյուղերի, օրինակ՝ տուրիզմի շնորհիվ։ Որպես ամենազարգացած եւ եկամտաբեր ուղղություն Լուիզեթ Լամարշը մատնանշեց քայլարշավային տուրիզմի դերը, որը բավական զարգացած է Ֆրանսիայում։ Ֆրանսիայի քայլարշավորդների միության անդամ է, արշավներ է ունեցել Անգլիայում։ Ֆրանսիացիները քայլարշավային տուրիզմի մեծ սիրահար են, եւ, ի դեպ, այն պահանջարկված տուրիզմի ճյուղ է ամբողջ աշխարհում։
«Հայաստանն այս առումով եւս կարող է մեծ հաջողություններ ունենալ, հատկապես երբ երկիրը ունի մի կարեւորագույն գործոն՝ հայտնի է որպես առաջին քրիստոնյա երկիր։ Թեպետ Հայաստանն առաջարկում է արշավների տարբեր պրոդուկտներ, սակայն ենթակառուցվածքներ են պետք։ Օրինակ՝ ճանապարհային քարտեզագրում է պետք անել, որպեսզի քայլարշավորդը հստակ գիտակցի, որտեղ է հասել, ուր պետք է գնա։ Այս առումով կցանկանայի Ֆրանսիայի փորձը օրինակ բերել, ծառերի վրա գունավոր գեղեցիկ տառերով աչքի է զարնում ճանապարհային գծագիրը»,–ասաց Լամարշը՝ վստահեցնելով, որ Հայաստանն ունի բոլոր նախադրյալները ճանաչողական քայլարշավների կազմակերպման համար։ Տուրիզմի այս ճյուղը բավական հետաքրքիր է, եւ մարդը բնության հանդեպ իր սերն ու հետաքրքրությունը կարող է սպառել մի տեղից մյուսը ճանապարհվելով, գիշերակացը ոչ թե հյուրանոցային պայմաններում, այլ սովորական տնակներում բնակիչների հետ անցկացնելով, նրանց մշակույթին, խոհանոցին եւ այլ ազգային ավանդույթների հետ ծանոթանալով։ Բացի քարտեզագրումից, պետք է նաեւ ճանապարհները, արահետները գծագրվեն, մաքուր լինեն։
Ի դեպ, Հայ լեռնագնացների ընկերակցություն հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի (AHA Armenia) ներկայացուցիչները հայտնել էին, որ Հայաստանը տարածաշրջանի ամենաերկար քայլարշավային արահետը կունենա, մեր երկրի եւս 40 արահետ գծանշվելու է։
Նպատակը Հայաստանի մեկ գյուղը մյուսին կապելն է՝ միավորելով մշակութային կոթողներն ու բնության հուշարձանները։ Այդ արահետով անցնելով՝ զբոսաշրջիկները նաեւ կմնան գյուղերում՝ ծանոթանալով տեղի մշակույթին։ Նմանատիպ արահետներ եվրոպական երկրներում էլ կան։ Դա հայտնի մեթոդ է, որն օգուտ է բերում գյուղերին, զարգացնում համայնքները։ Արահետը նախատեսված է լինելու զբոսաշրջության ցանկացած տիպի համար, ինչպես նաեւ բոլոր տուրօպերատորների, առանց որեւէ սահմանափակման։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

25-07-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO