Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Կարեւորը մարդկային կյանքերն են

Մոսկվայում մեկնարկել է «Կանայք հանուն խաղաղության» արշավը

Նախօրեին Մոսկվա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է պետական Տրետյակովյան պատկերասրահ եւ հանդիպել տնօրեն Զելֆիրա Տրեգուլովայի հետ։ Հանդիպմանը քննարկվել են պատկերասրահի հետ համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում նաեւ՝ Երեւանում Տրետյակովյան պատկերասրահի մասնաճյուղի բացման վերաբերյալ։
Այնուհետեւ պատկերասրահում կայացել է ՀՀ վարչապետի տիկնոջ հանդիպումը ռուսաստանյան տարբեր ոլորտների մի շարք կին գործիչների հետ։
Ողջունելով ներկաներին՝ Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար եւ հույս հայտնել, որ իր առաջարկ—խնդրանքը դրական արձագանք կստանա։
ՀՀ վարչապետի տիկինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին՝ խնդրելով իր խոսքն ընդունել բացառապես որպես կնոջ եւ մոր խոսք։ Նշելով, որ նախաձեռնության հիմնական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը նպաստելն է՝ Աննա Հակոբյանը, մասնավորապես, ասել է. «Իրականում ես կարծում եմ, որ կարեւոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը։ Կարեւորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց»։
Աննա Հակոբյանը վերհիշել է 2016 թ. քառօրյա պատերազմի օրերը, երբ ինքը, լինելով լրատվամիջոցի ղեկավար, հետեւել է թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական լրահոսին, դիտել բոլոր ռեպորտաժները։ «Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած եւ անհանգիստ»,–նշել է Հակոբյանը։
«Ես ուզում եմ ասել, որ ոչ մի քաղաքականություն, ոչ մի քաղաքական շահ չի կարող արդարացնել դեռ նոր—նոր կյանք մտնող երեխաների դաժան մահը, ծնողների ցավն ու որբացած երեխաների կարոտը»,–հայտարարել է ՀՀ վարչապետի տիկինը՝ նշելով, որ այժմ, հայտնվելով պետության ղեկավարի տիկնոջ դերում, չի կարող լռել եւ իր ձայնը չբարձրացնել։
Աննա Հակոբյանը կոչ է հղել բոլոր կողմերի քաղաքականություն որոշողներին՝ առավելագույնն անել թնդանոթները շրջանցելու համար, իսկ հանդիպման մասնակիցներին խնդրել է միանալ խաղաղության հաստատմանն ուղղված արշավին՝ հանուն սահմանի երկու կողմերում կանգնած երիտասարդ կյանքերի պահպանման։
Այս նպատակով տիկին Հակոբյանը ներկաներին հրավիրել է այցելել Հայաստան եւ Արցախ ու կոչը հնչեցնել նաեւ այնտեղից։ Նա խնդրել է նաեւ, որ կանայք օգտագործեն սահմանի մյուս կողմից՝ Ադրբեջանից նույնպես այս կարեւոր ուղերձը հղելու իրենց հնարավորությունը։
Հանդիպման մասնակիցները հուզմունքով եւ ջերմորեն են ընդունել Աննա Հակոբյանի ելույթն ու պատրաստակամություն հայտնել միանալու արշավին եւ միավորելու իրենց ձայները հանուն տարածաշրջանում եւ աշխարհի այլ թեժ կետերում խաղաղության հաստատման։
Հանդիպմանը մասնակցել են Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան, ՌԴ սենատոր, Դաշնայի խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամ Օլգա Կովիտիդին, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ընտանիքի, կանանց եւ երեխաների հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Օկսանա Պուշկինան, հոսպիսների օգնության բարեգործական «Վերա» հիմնադրամի հիմնադիր Աննա Ֆեդերմեսսերը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՌԴ—ում ՀՀ դեսպանի տիկին Մերի Տողանյանը, Ռուսաստանի ազգային բանկային ակումբի փոխնախագահ Գալինա Ֆոմինան, ՌԴ նախագահին կից «РАНХиГС» ակադեմիայի ֆինանսներ եւ բանկային գործ ֆակուլտետի դեկան Սեդա Նասիբյանը, լրագրող Կիրա Ալտմանը, ռուսաստանյան «Առաջին ալիքի» լրատվական հաղորդումների պրոդյուսեր Էլինա Արզումանովան, «Դոժդ» լրատվամիջոցի գովազդի վաճառքի ծառայության ղեկավար Մարիա Շաբանովան եւ այլք։

26-07-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO