Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ՍՈՑԻՈՒՄ


Վերադարձողների վերաինտեգրումը

Ոլորտի տարբեր կառույցների ընդհանուր գործունեության համատեքստում

Տարբեր երկրներից եւ տարբեր պատճառներով վերադարձողների վերաինտեգրումն առավելագույնս արդյունավետ կարելի է կազմակերպել մեկ ընդհանուր հայեցակարգի եւ դրա շրջանակում մշակվող տարբեր գործողությունների ծրագրերի ձեւաչափով։ Սա ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի տեսակետն է՝ արտահայտված «ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017—2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի» շրջանակում երեկ տեղի ունեցած վերադարձի եւ վերաինտեգրման հարցերով ֆորումի ընթացքում։ «Կարող ենք ունենալ նոր ճանաչված փախստականների, սիրիահայերի, վերադարձողների համար առանձին մշակված գործողությունների ծրագրեր. դա գործընթացն արդյունավետ կազմակերպելու լավ լուծում է»,–նշեց նա։
Եռամսյակային ֆորումը, որը վերադարձողների վերաինտեգրման հարցերով զբաղվող կազմակերպությունների համագործակցության հարթակ է, բաց է անդամակցության համար։ Հանդիպման օրակարգի համաձայն մասնակից կազմակերպությունները ներկայացրին իրենց կողմից իրականացվող ծրագրերն ու արդյունքները։ «Ֆրանս—հայկական զարգացման հիմնադրամը» (ՖՀԶՀ) իր գործունեության ընթացքում ավելի քան 1800 կամավոր վերադարձողի է աջակցել՝ սոցիալական օգնության, վերապատրաստման դասընթացների եւ ձեռնարկությունների ստեղծման միջոցով։ «123 վերադարձող ունենք ընթացիկ տարվա առաջին եռամսակում, 12 ձեռնարկություն ենք ստեղծել այս ընթացքում»,–նշեց ՖՀԶՀ ծրագրերի համակարգող Արփինե Ստեփանյանը։
Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) Հայաստանի առաքելությունը միակն է, որն ուղղորդված վերադարձ է կազմակերպում եւ հոգում է միգրանտի մասին մինչեւ մեկնելը, մեկնելու ընթացքում ու ինտեգրման փուլում։ «780 վերադարձող ենք ունեցել 2017թ. ընթացքում»,–նշեց Կարինե Խոջայանը մատնանշելով զբաղվածության ոլորտները, որոնք առավել հետաքրքրում են միգրանտներին։ «Ջերմոցային տնտեսություններ, անասնապահություն, իսկ առավել հաճախ տաքսի ու վարսահարդարում, որոնց դեպքում օրական եկամուտը շոշափելի է»,–նկատեց նա։
Երկու տարում մոտ 400 կամավոր եւ հարկադիր միգրանտի ինտեգրմանը կաջակցի միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ICMPD) սեպտեմբեր—հոկտեմբերին մեկնարկելիք նոր ծրագրի շրջանակում։ «Մինչ մեկնարկը այցելելու ենք ԵՄ երկրներ՝ համապատասխան միգրացիոն կառույցների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու եւ աշխատելու այն հատվածի հետ, որում պոտենցիալ վերադարձողներ են նկատելի»,–ներկայացրեց Անդրեյ Ափոյանը՝ մասնավորեցնելով նաեւ իրենց սահմանած առաջնահերթությունները՝ սկսնակ բիզնեսներ, բժշկական օգնություն, կացարանի խնդիր։
ՀՀ ԱՍՀՆ զբաղվածության պետական գործակալության աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Գագիկ Թորոսյանը ներկայացրեց Շվեդական զբաղվածության գործակալության հետ համատեղ պատրաստված https։//www.imigrantarmenia.eu/ կայքը, որ կոչված է աշխատանքային միգրանտների հաջողված գործունեություն ծավալած պոտենցիալ ներդրումների համար լինելու հարթակ՝ իրենց համայնքների զարգացման, ինչպես նաեւ նոր աշխատատեղեր ստեղծելու եւ համայնքում զբաղվածություն ապահովելու նպատակով։ «Հավաքելու ենք սկսնակ բիզնեսների գաղափարները, եւ ավտոմատ հաշվիչը՝ IQ score—ը, սահմաված չափորոշիչներով ընտրելու է դրամահավաքի ենթակա ծրագրեր»,–բացատրեց Գ. Թորոսյանը։
Ներկաների միջեւ, որոնց թվում էին նաեւ ՀՀ—ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչը, ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցները, ՀՕՖ—ի երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի ներկայացուցիչը, անհատ հետազոտողներ, ծավալվեցին ոլորտում առկա խնդիրների եւ ծրագրերի քննարկումներ, տեղի ունեցավ փորձի փոխանակում, սահմանվեցին հաջորդ խորհրդակցության առաջնահերթություններն ու անելիքները։

26-07-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO