Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Բնությունը պատրաստ է կրկին օգնել մարդուն

Քարանձավները կարող են դառնալ մշակութային օջախներ

Սյունիքի քարանձավները որպես կացարան օգտագործվել են մինչեւ 1960—ական թվականները։ Կլիմայական պայմաններն այս վայրերում այնքան բարենպաստ են եղել, որ մարդիկ ապրել են հարյուրավոր տարիներ։ Որպես կացարան ծառայող քարանձավային բնակավայրերը կոչվել են քրատակեր։ Եղել են նաեւ պաշտպանական նշանակության քարանձավներ եւ բազմահարկ քարանձավ—տներ։ Այսօր քարանձավների ու քարայր—կացարանների թիվը, ըստ տարբեր աղբյուրների, Գորիսում եւ նրա շրջակայքում մոտ 10 հազար է։
Պեղումների ժամանակ հայտնաբերված հնագիտական առարկաները վկայում են, որ տարածքը բնակեցված է եղել դեռեւս շատ վաղուց։ Երբ 19—րդ դարից կառուցվեցին քարե տներ, քարանձավները սկսեցին ծառայել որպես լրացուցիչ կացարաններ։ Այսօր, օրինակ, Խնձորեսկ եւ Տեղ գյուղերում տասնյակ քարանձավներ օգտագործվում են որպես գոմ եւ մառան, այնինչ կարող են դառնալ զբոսաշրջային կենտրոններ։ Սյունիքի քարանձավներն ու բրգաձն ժայռերը ներշնչանքի աղբյուր են եղել շատ արվեստագետների համար։ Ինչպես գիտենք, այս տարի Գորիսը հռչակվել է ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք։ Քաղաք ժամանած հյուրերը հին Գորիսի քարանձավներում հատկապես հիացել էին սյունեցի գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի ու Արցախի նկարիչների միության անդամ Ժիրայր Մարտիրոսյանի արվեստանոցով, որը ութ տարի առաջ ընդամենը լքված մի քարանձավ էր։ Գեղանկարիչն ամռան ամիսներին հիմնականում այստեղ է աշխատում։ Ասում է, վերջին մարդն այս քարանձավներից դուրս է եկել մոտ 80 տարի առաջ, երբ հիմնադրվել է նոր Գորիսը։ Արվեստանոց դարձած քարանձավը բավականին անշուք վիճակում է եղել։ Մարդկանց հեռանալուց հետո այստեղ կենդանիներ են պահել։ Տարածքից մոտ 40 մեքենա աղբ է հանվել։ Այսօր այստեղ հաճելի ժամանակ են անցկացնում ոչ միայն տեղի մշակույթի գործիչները, այլ նաեւ Գորիս այցելած օտարերկրացի զբոսաշրջիկները։ «Գեղանկարչական աշխատանքներից զատ, ցուցադրված են նաեւ 2—3 հազար տարվա պատմության պղնձե սափորներ, կճուճներ, ճախարակ, երաժշտական գործիքներ ու հնագիտական այլ առարկաներ։ Իմ նպատակն է դրսից եկած հյուրերին ցույց տալ նաեւ մեր նախնիների կենցաղավարությունը։ Արվեստանոց—քարանձավ—պատկերասրահ համաձայնեցումը բավական հետաքրքիր ստացվեց։ Միակ քարանձավն է, որը որպես մշակութային կենտրոն է ծառայում։ Մյուսները բարձիթողի վիճակում են։ Ջրահեռացման խնդիր կա, անձրեւների ժամանակ այստեղ ջրհեղեղ է լինում։ Ժայռերը պետք է հատուկ նյութերով ամրացնել։ Տարածքը կենդանիների համար արոտավայր է դարձել։ Պետք է ցանկապատվի, հսկողություն սահմանվի, դառնա մշակութային միջավայր»,–նկատում է գեղանկարիչը։
Ըստ Հայաստանի քարանձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանի՝ ցանկացած լեռնային երկրամասի համար քարանձավները մեծ դեր են խաղացել այդ տարածքում ապրող մարդկանց կենցաղի, սովորույթների եւ աշխարհայացքի ձեւավորման գործում։ Քարանձավագետի դիտարկմամբ՝ հայ ժողովրդի մի ամբողջ շերտ է զբաղեցնում «քարանձավային մշակույթը», որը քիչ ուսումնասիրված ոլորտ է։ Հայ պատմիչները գրեթե չեն անդրադարձել քարանձավային կենցաղին, քանի որ այն համարել են սովորական առօրյա։ Իսկ ահա Քսենոփոնն իր «Անաբասիս» աշխատությունում մանրամասն նկարագրել է Հայկական բարձրավանդակի ստորգետնյա տները եւ կենցաղը, թունելներն ու ամրոցները, համարելով դրանք արտասովոր եւ եզակի երեւույթներ. «Տներն այստեղ գետնափոր էին, մուտքը՝ ինչպես ջրհորի բերան, իսկ ներքեւի մասը՝ ընդարձակ»։ Մոտ 68 քարանձավ արդեն ոչնչացվել է մարդկանց կողմից իրականացված անօրինական պեղումների հետեւանքով։ Սամվել Շահինյանի համոզմամբ՝ քարանձավները «կփրկվեն», եթե հանձնվեն շահագործման։ «Բոլորը կարծում են, թե այդ տարածքներում ոսկի է թաղված։ Թանկարժեք իրեր գտնելու մոլուցքով անընդհատ փորփրում են տարբեր հնավայրեր, եկեղեցիներ, թանգարաններ։ Սա համատարած երեւույթ է։ Մեր մշակույթը այսպես ոտքի հետ գնում է։ Մեծ թվով քարանձավներ Արագածոտնի գավառում ոչնչացվել են այս ճանապարհով։ Ոչնչացրեցին նաեւ այն անձինք, ովքեր չկանխեցին այդ։ Վերահսկողության այն մեխանիզմը, որ մեր մեջ ծնեց վստահություն, հանգեցրեց ավերման ամեն ինչի։ Տարիներ շարունակ պայքարում ենք, որ Գորիսի քարանձավները շահագործման տան որեւէ ընկերության կամ անհատի։ Տարածքը գույքագրված, հատակագծով, ամեն միլիմետրը չափագրած հանձնվում է եւ տարին մեկ անգամ ստուգվում։ Սա է վերահսկողությունը»,–«ՀՀ»—ի թղթակցի հետ զրույցում ասաց քարանձավագիտական կենտրոնի նախագահը։
Այս տարածքներում հնագիտական պեղումներ իրականացնելու համար, Սամվել Շահինյանի փոխանցմամբ, դեռեւս հիմնավոր պատճառներ չեն եղել։ Նրա խոսքերով, պեղումներ սովորաբար անում են այն վայրերում, որի մակերեսային շերտը վկայում է, որ մոտ երեք հազար տարի ավերակներին որեւէ մեկը մոտ չի եկել։ Եթե տարածքում կցակառույց չկա, արդեն հուշում է, որ հնարավոր է ուշագրավ գտածոներ հայտնաբերել։ Քարանձավներն ունեն երկրաբանական եզակի կառուցվածք, ժամանակի ընթացքում ձեւավորված ներքին եւ արտաքին միջավայր, էկոհամակարգ։ Շահինյանի համոզմամբ, քարանձավային պեղումը չի կարելի համեմատել այլ տեսակի պեղումների հետ, քանի որ դրանք որոշակի վտանգ են ներկայացնում։ Դրանց մի մասում խոր ուսումնասիրություններ չեն կատարվել, կարող են քարաթափեր լինել։ «Առաջին քայլը քարտեզագիր ունենալն է, տարածքը պետք է չափագրվի։ Երկրաբան է պետք, ով մանրակրկիտ կվերծանի ապառների դիմադրությունը, ջրաթափանցելիությունը, ապառների կապվածությունը։ Անպայման պետք է դիտարկվեն փորվելու համար կիրառված հնագույն տեխնոլոգիաները։ Խնձորեսկում քաղաքաշինական կամ գիտական հետազոտություններ դեռեւս ոչ մեկի մտքով չի անցել իրականացնել»,–ընդգծեց քարանձավագետը։
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը այս առիթով «ՀՀ»–ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ կառավարության համապատասխան որոշմամբ վերոնշյալ տարածքները շուտով կհանձնվեն անհատ ներդրողի։ «Քարանձավներում այժմ իրականացվում են չափագրման, զուգահեռաբար նաեւ ուսումնասիրման աշխատանքներ։ Սրանք զբոսաշրջության համար հիանալի վայրեր են։ Ժամանակին անօրինական պեղումներ են կատարվել, որոնք կանխվել են իրավապահ մարմինների միջնորդությամբ։ Ցանկացած աշխատանք այնտեղ պետք է կատարվի օրենքի նորմին համապատասխան։ Մշակույթի նախարարությունն ունի տարածքային աշխատակիցներ, ովքեր ոչ միայն վերահսկում, այլ նաեւ մասնակցում են վիճակի ուսումնասիրման աշխատանքներին»,– ասաց Աբրոյանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

26-07-2018





23-01-2019
Հայաստանը կշարունակի մնալ վստահելի գործընկեր
Երկկողմ հանդիպումներ բազմաթիվ երկրների ու ընկերությունների ղեկավարների հետ



23-01-2019
Ադրբեջանին թշնամի է պետք
Որպեսզի իշխանությունը ժողովրդին շեղի իրական խնդիրներից

Ադրբեջանին թշնամի ...


23-01-2019
25500 դրամից ցածր թոշակ չի լինի
Հայաստանում սահմանվում է «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ»

Աշխատանքային եւ ...


23-01-2019
Կարեւորն արդյունավետությունն է
Արվեստագետները հակադիր կարծիքներ ունեն օպտիմալացման վերաբերյալ

Հուշարձանագետ Սամվել ...


 
23-01-2019
Դասականի դասերը
Առանց ավանդույթի եւ նորարարության բախման կյանքը կկործանվի։
Հերբերտ ...


23-01-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-01-2019
Ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



23-01-2019
Էկոլոգիական անհրաժեշտությո՞ւն, թե՞ ժամանակի պահանջ
Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները ...

23-01-2019
Կապուտիկյանը չէր կարող լռել
Նրա բանաստեղծությունները դարձել են ...

23-01-2019
Որ «Շիրակն» էլ «Էյրբաս» ու «Բոինգ» ընդունի
Միայն կառամատույցը վերանորոգելը 3 մլն ...

23-01-2019
Մեր սահնակն էլ գուցե տեղից շարժվի
Ձմեռային մարզաձեւերը զարգացնելը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO