Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Անգլերեն՝ մարզերի երեխաների համար

ՀՀ ԿԳՆ—ն, ԱՄՆ դեսպանատունը եւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը հուշագիր են ստորագրել

«Մենք մեծ կարեւորություն ենք տալիս օտար լեզուների՝ այս դեպքում անգլերենի դասավանդման հարցերին։ Այսօր աշխարհի կարեւորագույն թեմաների բովանդակությունն անգլերենն է, եւ այդ բովանդակությանը հաղորդակցվելու ուղիղ ճանապարհը նույնպես անգլերենն է»,–նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը երեկ անգլերենի խորացված ուսուցման արարողակարգային հուշագրի ստորագրման ժամանակ։
Հաշվի առնելով ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման որակի բարձրացումը, ուսումնակրթական հետազոտական ռեսուրսներից օգտվելու, ժամանակակից աշխարհի հետ ազատ հարաբերվելու կարեւորությունը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը՝ ի դեմս նախարար Արայիկ Հարությունյանի, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը՝ ի դեմս արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի եւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը՝ ի դեմս հիմնադրամի փոխտնօրեն Իննեսա Գրիգորյանի կնքել են արարողակարգային հուշագիր։
Համաձայն հուշագրի՝ ԱՄՆ դեսպանության անգլերենի ուսուցման «Access» միկրոկրթաթոշակային ծրագրով Հայաստանի մարզերում 2 տարի տեւողությամբ կկազմակերպվեն անգլերենի խորացված ուսուցման արտադպրոցական ինտենսիվ պարապմունքներ։ Այս նորացված նախաձեռնությամբ մարզային 15 համայնքների 13—18 տարեկան 500 աշակերտներ անգլերենի իմացության կատարելագործման ու առաջնորդման հմտությունների զարգացման հնարավորություն կունենան։ Պարապմունքները կանցկացվեն հանրակրթական դպրոցների շենքերում կամ համայնքային կենտրոններում, ինչպիսին է օրինակ՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոնը Լոռու մարզում։
Ծրագրի շրջանակներում Հայաստանի մարզերում, հատկապես գյուղական համայնքներում նախատեսվող միջոցառումների իրականացմամբ հնարավոր կլինի կատարելագործել մասնակիցների անգլերենի իմացությունը եւ զարգացնել անգլերեն լեզվի ուսուցիչների կարողությունը։ «Կարեւորում եմ կրթության ոլորտում նման համագործակցությունը եւ անգլերենի ուսուցման որակի ապահովմանն ուղղված ԱՄՆ դեսպանության ու «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի աջակցությունը։ Ծրագրի իրականացումը կարող է հարթակ ստեղծել դպրոցներում անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման եւ ուսուցիչների նպատակային վերապատրաստման գործընթացներն առավել արդյունավետ իրականացնելու համար»,–ասել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Սա իրապես գործընկերություն է, որի ներքո երեք կազմակերպություն՝ դեսպանությունը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը եւ նախարարությունը մեկտեղել են իրենց ջանքերը, որպեսզի մարզերի երեխաներն ավելի լավ տիրապետեն անգլերենին։ Վստահ եմ, որ իրենց նոր գիտելիքներն ու հմտությունները նրանք կօգտագործեն կյանքի բարելավման, համայնքների հզորացման եւ երկրի զարգացման գործում։ Հպարտ եմ, որ մենք կարող ենք շարունակել այս կարեւոր նախաձեռնությունը, քանզի մերօրյա գլոբալ շուկայական միջավայրում անգլերենը շատ մեծ կարեւորություն ունի»,–նշել է ՀՀ—ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
Ծրագրի իրականացմանն ուղղվող 411.000 ԱՄՆ դոլարը, որը ներառում է ԱՄՆ դեսպանության կողմից հատկացվող 300.000 ԱՄՆ դոլարը եւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից տրվող 111.000 ԱՄՆ դոլարը՝ կապահովեն ծրագրի իրականացումը մինչեւ 2021թ.։ «Սա Հայաստանում 2011թ. մեկնարկած ԱՄՆ դեսպանության անգլերենի ուսուցման «Access» միկրոկրթաթոշակային ծրագրի նոր փուլն է։ Մինչ այժմ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի եւ մեկ այլ գործընկեր՝ «Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում այս ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացներին մասնակցել են 580 հայ դպրոցական։ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը կրթությունը դիտարկում է որպես երիտասարդների ներուժի խթանման ու շարունակական կատարելագործման շարժիչ ուժ։ Այս առումով անգլերենի ուսուցումը մեր հիմնադրամի կրթական ծրագրերի անբաժանելի մասն է, եւ այսօր մենք ուրախությամբ ԱՄՆ դեսպանության եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ նշանավորում ենք մեկ այլ խոշոր ձեռքբերում»,–ընդգծել է հիմնադրամի փոխտնօրեն Իննեսա Գրիգորյանը։
ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած ստորագրման արարողությանը ներկա են եղել նաեւ «Access» ծրագրի ընթացիկ փուլի մասնակիցներ ու շրջանավարտներ։

26-07-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO