Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ԼՂՀ


Կրկնապատկված գրավչություն

Արցախի զբոսաշրջությունը զգալի աճ է ապահովել

Ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում Արցախի Հանրապետության զբոսաշրջության ոլորտում շեշտակի աճ է գրանցվել։ Օտարերկրյա զբոսաշրջիկների թիվն աճել է գրեթե 102 տոկոսով։ Եթե 2017 թվականի առաջին հինգ ամիսներին Արցախ էր եկել 4 հազար 362, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում Արցախն իրենց այցելությունների ցանկում ներառել են 8 հազար 654 օտարերկրյա զբոսաշրջիկներ։
«Արմենպրեսի» հետ զրույցում Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը նշեց, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է եւս մեկ զբոսաշրջային օպերատոր։ Այժմ, ընդհանուր թվով, գործում է 10 զբոսաշրջային կազմակերպություն։ Այս տարի 4 հյուրանոցային օբյեկտ է ավելացել՝ համալրելով 50—ից ավելի հյուրանոցների ցանկը։
Զբոսաշրջության ոլորտում նման զգալի աճն ինչի՞ արդյունք է։ Արտակ Գրիգորյանը նշեց, որ տարբեր ուղղություններով հետեւողական աշխատանքի, նոր քաղաքականության, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման, թիրախավորված մարկետինգի շնորհիվ է։
«Այս տարի մշակել ենք զբոսաշրջության զարգացման գործողությունների պլան։ Նախանշել ենք այն ուղղությունները, որոնցով առաջ ենք շարժվում։ Ստեղծվել է մարկետինգային պլան, առանձնացվել են թիրախային շուկաները։ Ասել, որ թվային աճն այս տարվա գործողությունների արդյունք է, սխալ կլինի։ Զբոսաշրջությունը զարգանում է տարիների ընթացքում կատարած աշխատանքի, կայուն քաղաքականության, զբոսաշրջային շուկայում ճիշտ դիրքավորման շնորհիվ։ Եթե կոնֆլիկտային իրավիճակ չլինի՝ մենք այս ոլորտում կունենանք կայուն աճ»,–ասաց Արտակ Գրիգորյանը։
Այս համատեքստում վարչության պետը կարեւորեց զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացիան։ Դեռ տարեսկզբից նախարարությունը նախանշել էր 5 ուղղություն։ Առաջինն արդեն իսկ գործող պատմամշակութային ուղղությունն է, որի հիմնական առանցքը վանական համալիրներն են, հուշարձանախմբերը, ինչպես օրինակ, Գանձասարի համալիրը, Հունոտի կիրճը, Տիգրանակերտի հնավայրը, Շուշին եւ այլն։
Երկրորդ ուղղությունն արկածային տուրիզմն է։ Այն ենթադրում է հեծանվային արշավների, քայլարշավների համար երթուղիներ, Zipline, օդային թռիչքներ։ Արտակ Գրիգորյանի խոսքով՝ սրանք այն ուղղություններն են, որտեղ իրենք տեսնում են մեծ պոտենցիալ եւ փորձում են դա իրացնել։
Հաջորդ ուղղությունը գաստրոտուրիզմն է, որի հիմքը արցախյան խոհանոցն է։ Բազմազան, համեղ ուտեստներն անտարբեր չեն թողնում ոչ մի զբոսաշրջիկի։ Նրանց նախընտրությունների շրջանում արդեն իրենց պատվավոր տեղն ունեն ժենգյալով հացը, խորոված բանջարեղենը, տապակած կանաչեղենը, ի դեպ՝ այնպիսի կանաչիներ, որոնք հատուկ են Արցախին. դդումով ճաշ եւ այլն։
«Զբոսաշրջիկների շրջանում մեծ հեղինակություն է վայելում տնական պայմաններում պատրաստած օղին։ Թթի օղին արդեն դարձել է արցախյան բրենդ, այն մեծ տարածում է գտել տարբեր երկրներում։ Շատերը գալիս են Արցախ թթի օղի փորձելու համար, իսկ հունիսին հնարավորություն են ունենում մասնակցելու թթի օղու պատրաստման գործընթացին»,–ավելացրեց նախարարության ներկայացուցիչը։
Վերջին շրջանում աշխատանքներ են տարվում արցախյան ավանդական կերակրատեսակների բաղադրատոմսերի վերականգնման ուղղությամբ։ Արդյունքում ընդլայնվում է զբոսաշրջիկներին ներկայացվող կերակրատեսակների ցանկը։ Այս տարի կտպագրվի արցախյան խոհանոցի մասին բուկլետ, որը ներկայացնելու է ոչ այնքան հայտնի ավանդական ճաշատեսակները։
«Աշխատանքներ են տարվում գինու ուղիների մշակման ուղղությամբ։ Օրերս Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի եւ զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրենի հետ քննարկել ենք Արցախում, այսպես կոչված, գինու ուղիների զարգացման հեռանկարները։ Եկել ենք համաձայնության, որ Հայաստանը համապատասխան աջակցություն ցուցաբերի զբոսաշրջային նպատակով գինեգործությունն օգտագործելու գործում»,–ասաց նա։
Հաջորդ ուղղությունն ագրոտուրիզմն է։ Արտակ Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս տարի իրականացնելու են դասընթացներ Շահումյանի, Մարտակերտի շրջաններում՝ ներգրավելով այն անձանց, ովքեր պատրաստակամ են հյուրատնային բիզնես հիմնել։ Նպատակն է զարկ տալ հյուրատնային բիզնեսի զարգացմանը, ինչի անհրաժեշտությունը, զբոսաշրջության զարգացմանը զուգահեռ, կա։ Արտակ Գրիգորյանը նշեց, որ արդեն իսկ գործում են հարկային արտոնություններ զբոսաշրջային տներ հիմնող բիզնեսի համար։ Այժմ քննարկվում է այդ բիզնեսին ցածր տոկոսով վարկ տրամադրելու հարցը։
Հինգերորդ ուղղությունն իրադարձային տուրիզմն է։ Արտակ Գրիգորյանը նշեց, որ Արցախը հարուստ է իրադարձություններով, միջոցառումներով, պարզապես դրանք պետք է կայուն հիմքի վրա դնել։ Դրանք, որպես զբոսաշրջային արդյունք, ճիշտ «փաթեթավորելու» եւ շահառուներին տեղ հասցնելու անհրաժեշտություն կա։ Պետք է նաեւ աշխատել զբոսաշրջային ընկերությունների հետ այդ միջոցառումներն իրենց տուրփաթեթներում ներառելու համար։

27-07-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO