Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ԱՅԼՔ...


Երկիր, որտեղ նույնիսկ քարն է ծաղկում

Ինչպես կանխել անապատացման վտանգը

Հունաստանում հրդեհների պատճառով եղածը սարսափելի էր։ Նախորդ տարվա Հայաստանի դեպքերը հիշեցրեց։ Փառք Աստծո, մենք զոհեր չունեցանք։ Բայց 18—20 հատվածներում բռնկված հրդեհներն ու հեկտարներով տարածքների փչանալը մեզ հուշում է, որ մենք ապահովագրված չենք նմանատիպ վտանգից։ Ավելին՝ մեզ մոտ վտանգն ավելի է սրվում, քանի որ անապատացման վտանգ կա։ Եվ սա մասնագիտական գնահատական է…
Ի՞նչ եղավ Հունաստանում։ Ուժեղ քամու պատճառով արագ տարածվող հրդեհներ, որ ութ տասնյակ մարդու կյանք խլեց։ Ապահովագրվա՞ծ ենք սրանից։ Հաստատ ոչ։ Ի՞նչ եղավ նախորդ տարի Հայաստանում։ Իրար հետեւից բռնկվող անտառային հրդեհներ՝ Խոսրովի արգելոցում, «Սեւան» ազգային պարկի «Սեւան» մասնաճյուղի «Ախթամար» տեղամասում միայն հրդեհի 9 օջախ, Զանգեզուր կենսոլորտային համալիրի «Զանգեզուր» տեղամասում, Բյուրականի անտառում… Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ընդհանրապես անտառային հրդեհների առաջացման միայն 4 տոկոսն է, որ բնական ճանապարհով է լինում, մնացած 96 տոկոսը մարդածին է։
Այսօր էլ հրդեհների առաջացման բարենպաստ բոլոր պայմանները կան. անտանելի շոգ (նույնիսկ 42 աստիճան է գրանցվել), բնության գրկում հանգստացող անփույթ մարդիկ, որ կարող են անգամ դյուրավառ նյութերով ներծծված լաթերը շպրտել գետնին՝ արեւի տակ, նոսրացած, ըստ այդմ՝ խոնավության բավականաչափ պաշար չունեցող անտառներ։ Գումարած սրան՝ համայնքներ, որ ճանապարհ են փակում, որպեսզի իրենց թույլ տրվի հատել անտառները… Այլ կերպ՝ ունենք հրդեհանպաստ լիքը տարածքներ։ Խոտածածկ տարածքներն արդեն «հերթի մեջ են»։
Միայն հուլիսի 13—14—ը հրշեջ—փրկարարները է՛լ Երեւանի կենտրոնական գերեզմանատան գլխավոր մուտքի մոտակայքում էին (այրվել է 500 քմ խոտածածկ տարածք), է՛լ Շոպրոնի 4—րդ նրբանցքում (մոտ 5000 քմ), է՛լ Հաղթանակի զբոսայգում (5000 քմ), է՛լ Նոր Արեշում ու Սարի թաղում, է՛լ Ներքին Չարբախում ու Նուբարաշենի խճուղում։ Բացի այդ՝ այրվել էր Երեւան—Սեւան ավտոճանապարհին՝ շշերի գործարանի մոտակայքում մոտ 2000 քմ խոտածածկ տարածք, Մ—2 ավտոճանապարհի Վայք—Ջերմուկ հատվածի 147—րդ կմ—ի մոտակայքում՝ 2000 քմ, Վայք—Ջերմուկ ավտոճանապարհի 4—րդ կմ—ին՝ 350 քմ, Երեւան—Մեղրի ավտոճանապարհի 51—րդ կմ—ի մոտակայքում՝ մոտ 9 հա, Էջմիածին—Աշտարակ ավտոճանապարհի 1—ին կմ—ի աջակողմյան եւ ձախակողմյան հատվածներում՝ մոտ 4000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Խորենացի փողոցի վերջնամասում՝ 2000 քմ, Օշական գյուղի սկզբնամասում՝ մոտ 6000 քմ, Թալին քաղաքի Քոթանյան փողոցի ձախակողմյան հատվածում՝ 2 հա, Տավուշի մարզի Աչաջուր համայնքի «Խունամ» կոչվող հանդամասում՝ 1 հա, Գեղարքունիքի մարզի Սեւանի թերակղզում՝ 400 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3—րդ միկրոշրջանի թիվ 10 դպրոցի մոտակայքում՝ մոտ 7000 քմ, 8—րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Սարալանջի փողոցի «Սիփան» գործարանի տարածքում՝ մոտ 800 քմ, Գառնի գյուղի սկզբնամասում՝ մոտ 3000 քմ, Նոր Գյուղ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Մրգաշեն գյուղի սկզբնամասում՝ մոտ 1200 քմ… Ցանկը շարունակվում է, եւ այս ամենը միայն երկու օրում։
Գանք սկզբին. հրդեհների հարցը չենք կարող անապատացման հարցից առանձին քննարկել։ Ճապոնացի իմ աղբյուրը՝ բնապահպանության հարցերով խորհրդատուն՝ Յոշիտագա Յականան, ով նաեւ Նորվեգիայում ու Շվեդիայում է աշխատել եւ մասնագիտացած է հրդեհների կանխարգելման գործում, հրդեհը դիտարկում է իբրեւ հետեւանք, ոչ թե պատճառ։ Այն դիտարկում է հենց անապատացման դեմ պայքարի համապատկերում, իսկ անապատացումն էլ համարում է ոչ թե մեկ, այլ մի քանի ոլորտների խնդիր։
Յոշիտագա Յականան ասում է, որ աշխարհի 115 երկիր անապատացման խնդիր ունի։ Տարբեր երկրներում պատճառները տարբեր են։ Հետաքրքիր է՝ որո՞նք են, այսպես ասենք, հայկական անապատացման պատճառները։ Նա բացատրում է, որ դրանք մի քանիսն են, բայց կարեւորը՝ որ հիմնականում մարդածին են, այսինքն՝ կարելի է դեմն առնել։ Պատճառներից է, օրինակ, հողերի ֆիզիկական, քիմիական եւ կենսաբանական կազմի վատթարացումը, սելավաբերության եւ էրոզիայի աճը, ցանքատարածությունների արդյունավետության իջեցումը, հողերի ձեւախեղումը, անտառների մեծածավալ հատումը, խոնավացման գործակցի նվազեցման միտումը եւ այլն։ Ի դեպ, զրուցակիս հաստատեց մեր բնապահպանների այն ասածը, թե անապատանում է նաեւ մեր Արարատյան դաշտը (այս մասով այլ առիթով կանդրադառնանք)։
Տարիներ առաջ ՄԱԿ—ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի տվյալներով, անապատացման բնական գործոններից էր հաճախակիացող երաշտը եւ աղակալումը։ Այսօր էլ գործոնները նույնն են։ Երբ գործադիր իշխանությունը հաստատում էր անապատացման դեմ պայքարի ռազմավարությունը, իբրեւ մարդածին գործոններ նշեց քաղաքաշինական գործունեությունը. բանն այն է, որ շինարարության համար բարենպաստ հողատարածքների խիստ սակավության պատճառով յուրացվել են ինժեներաերկրաբանական բարդ պայմաններով տարածքներ, մասնավորապես՝ մեծ թեքությամբ լանջեր, կտրտված ռելիեֆով տեղամասեր, սելավավտանգ, ողողվող, ջրածածկման ենթակա եւ այլ տարածքներ։
Գյուղատնտեսության ոլորտի մասնագետներն էլ ասում են, որ գյուղատնտեսության սխալ վարումն էլ է նպաստում անապատացմանը. երբ խախտվում են վարի կանոնները, բացակայում կամ ճիշտ չի կիրառվում ցանքաշրջանառությունը, ոռոգման ջուրն արդյունավետ չի օգտագործվում, գերծանրաբեռնվում են արոտավայրերը։ Իբրեւ անապատացման մարդածին գործոն նշվում են նաեւ ոռոգման եւ դրենաժային ցանցերի խափանումները, այդ թվում՝ փոքր ՀԷԿ—երի կողմից ամռան ամիսներին իրականացվող ջրառը։ Մյուս գործոնը ճանապարհային էրոզիան է, երբ թեք լեռնալանջերում ավտոմեքենաների անիվների տեղում ջրաշիթերի միջոցով ձեւավորվում են ձորակներ ու հանդակներ, քայքայման օջախներ։ Սրանց էլ հավելենք ապօրինի անտառհատումները, ընդերքօգտագործումը, հատկապես երբ, ըստ բնապահպանության նախարարության, այն իրականացվում է բաց եղանակով։ Իսկ արտեզյան ջրերի պաշարների չարաշահումն ու հողերի աղտոտումն էլ (որի աղբյուրն են՝ էներգետիկան, արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը, կոմունալ տնտեսությունը, աղբյուսները) իրենց գործն են անում։
Մասնագետներն ասում են (ինչն, ի դեպ, նաեւ գործադիրի հաստատած ռազմավարությունում կա). այս ամենը հակիրճ ասենք, ապա պատկերը սա է. կենսաբանական բազմազանությունը խախտված է, եւ ունենք այն, ինչ ունենք. Հայաստանի տարածքի մոտ 2/3–ն անապատացման վտանգի տակ է։ Մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանի տարածքի 7233 կմ քառ—ը (24.3%) գտնվում է անապատացման ռիսկի գոտում, 14519 կմ քառ. (48.8%) տարածք (Լոռու եւ Տավուշի մարզերում 900—1000—ից մինչեւ 2000—2200 մ, իսկ ներքին շրջաններում 1500—1600—ից մինչեւ 2800—3000 մ բարձրությունները) անապատանում է, որն ավելի արագանալու է կլիմայի գլոբալ փոփոխության հետեւանքով։ Միայն տարածքի 6742 կմ քառ—ի (22.6%) վրա առայժմ անապատացման պրոցեսներն արտահայտված չեն։ Սրանք երկու տարի առաջվա տվյալներ են։ Դրանից հետո ուսումնասիրություն չի արվել։
Անելանելի՞ վիճակ է։ Մասնագետները վստահեցնում են՝ ոչ, իրավիճակը հնարավոր է շտկել։ Յոշիտագա Յականան վստահ է՝ երբ մարդ—բնություն կոնֆլիկտը հանգուցալուծվում է, անապատն անհետանում է։ «Մանավանդ Հայաստանում, որտեղ նույնիսկ քարն է ծաղկում»,—ժպտում է զրուցակիցս։
Ի վերջո, անապատացումը եւ այն պայմանավորող երեւույթները ոչ միայն նպաստում են տնտեսության զարգացման անկմանը, այլեւ բացասական ազդեցություն ունեն սոցիալական, մշակութային եւ բնապահպանական ոլորտների վրա՝ արագացնելով առանձին բացասական գործոնների ազդեցությունը եւ սրելով առկա սոցիալական, քաղաքական, տնտեսական ու բնապահպանական հիմնախնդիրները։ Այնպես որ, անապատացման դեմ պայքարն այլընտրանք չունի։ Ո՞րն է անապատացման դեմ պայքարի հայկական ձեւը։ Այս մասին առանձին կխոսենք։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

28-07-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO