Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.04.2019
ԱՇԽԱՐՀ


Իրաքը նոր ճգնաժամի շեմի՞ն

2018թ. մայիսի 12—ին Իրաքում տեղի ունեցան հետդաիշական առաջին եւ հետսադամյան խորհրդարանի 4—րդ գումարման ընտրությունները, որոնք թե արդյունքների առումով եւ թե մասնակցության՝ անակնկալներ արձանագրեցին։ Ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 24 միլիոնից մասնակցել է ընդամենը 44,5 տոկոսը, ինչը փորձագետները բացատրում են որպես երկրում տիրող իրավիճակից դժգոհության նշան։ Ինչ վերաբերում է արդյունքներին, որոնք բավական ուշացումով հայտարարվեցին, անակնկալը շիա ազդեցիկ հոգեւորական Մոքթադա Սադրի ջանքերով ու հովանավորությամբ կոմունիստական, ինչպես նաեւ ազատական, ժողովրդավարական մի քանի այլ կուսակցությունների մասնակցությամբ ձեւավորած «Սաերուն» (Դեպի բարեփոխումեր գնացող) կոալիցայի 54 ձայնով հաղթանակը՝ առաջին տեղն զբաղեցնելն էր։
Նկատի ունենալով ընտրություների արդյունքները՝ ձայների բաշխվածությունը, ինչպես արդեն նշել էինք, կառավարության ձեւավորումը դժվար կլինի, եւ փաստորեն առ այսօր տարբեր կուսակցությունների ու կոալիցիաների միջեւ բանակցությունները՝ մեծամասնության կոալիցիա կազմելու շուրջ, շոշափելի արդյունք չեն արձանագրել։ Փորձագետներից ոմանց կարծիքով Իրաքում առկա խնդիրները լուծելու ճիշտ ուղին բանիմաց տեխնոկրատներից կազմված կառավարության ձեւավորումն է, ինչի շուրջ քաղաքական ուժերը պետք է կոնսենսուսի հանգեն։
Կառավարության գործունեությունից եւ սոցիալ—տնտեսական ծանր վիճակից դժգոհ բնակչությունը բողոքի ցույցեր սկսեց երկրի հարավային նահանգներում, որոնք տարածվեցին նաեւ այլ քաղաքներում, այդ թվում՝ Բաղդադում։ Ցույցերը ճնշելու նպատակով կառավարական ուժերը խիստ միջոցներ են կիրառել, ինչի հետեւանքով կան զոհեր։ Ցույցերի մասնակիցների գլխավոր պահանջներն էին էլեկտրաէներգիայի, ջրի ծառայությունների եւ կենցաղային ծանր վիճակի բարելավումը եւ աշխատատեղերի ստեղծումը։ Հուլիսի 8—ին առաջին խաղաղ ցուցարարի զոհվելը լուրջ թափ հաղորդեց ցույցերին, ինչը խիստ մտահոգություն առաջացրեց քաղաքական ուժերի շրջանակներում, որոնք կառավարությանը հորդորեցին օր առաջ բավարարել ցուցարարների պահանջները։ Թեեւ կառավարությունը 3 միլիարդ դոլար է հատկացրել Բասրայի նահանգին, բայց դա չի գոհացրել ցուցարարներին։ Ավելին, ինչպես սովորաբար տեղի է ունենում, ցուցարարները ներկայացրել են նաեւ քաղաքական պահանջներ, այդ թվում՝ տեղական ղեկավարների, ինչպես, օրինակ, Ալ Նասերիայի քաղաքապետի ու որոշ նահանգապետերի հրաժարականը։ Ցուցարարների քայլերթերը դեպի այդ ղեկավարների նստավայր անվտանգության ուժերը դաժանորեն ճնշել են, ինչն արժանացել է իրավապաշտպանների խիստ քննադատությանը։ Իրաքի մարդու իրավունքների կոմիսարիատը հայտնել է, որ առ այսօր զոհվել է 13 մարդ, 729—ը՝ վիրավորվել, ընդ որում՝ 460—ը անվտանգության ուժերից։ Ավելի քան 750 մարդ ձերբակալվել է, որոնք հետագայում հերթով ազատ են արձակվել։ Վնասվել են շուրջ 91 պետական եւ մասնավոր շենքեր։ Վարչապետ Ալ Աբադին, խաղաղ ցույցերը քաղաքացիների իրավունքը համարելով, «ծախվածներին» մեղադրել է բողոքի ցույցերն ի շահ իրենց նպատակների օգտագործելու համար։ Ինչ վերաբերում է ցույցերի դրդապատճառներին, ապա իշխանությունների ոչ արդյունավետ գործելակերպից զատ, դրանք են՝ քաղաքական ուժերի միջեւ առկա պայքարը, ինչպես նաեւ գերտերությունների շահերի բախումը հանուն այդ երկրում իրենց ազդեցության մեծացման։
Թեեւ ցուցարարներն օրեր առաջ համաձայնել էին դադարեցնել ցույցերը, սակայն երեկ Բասրայում կրկին նոր թափով վերսկսվել են, որոնց շրջանակներում նավթահանքերի ավելի քան հազար աշխատող գործադուլ է սկսել։ Ցուցարարները հայտարարել են, որ մինչեւ գործազրկության հարցի վերջնական լուծումը գործադուլն ու ցույցերը շարունակվելու են։ Այլ կերպ ասած՝ նոր Իրաքը կրկին ընկղմվում է անորոշության գիրկը, ինչը հղի է լուրջ վտանգներով. դա են վկայում վերջին ահաբեկչական գործողությունները Բաղդադում եւ այլուր։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

28-07-2018





24-04-2019
Երկաթե «մետաքսի ճանապարհ»
Տնտեսակա՞ն, թե՞ աշխարհաքաղաքական ուղի

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը ...


24-04-2019
Քարանձավի բնակիչները
Խնձորեսկում պատրաստվում են զբոսաշրջային սեզոնին

«Քարանձավային մարդ» արտահայտությունը, ...


24-04-2019
Դեղ գնել դեղատոմսո՞վ, թե՞ առանց դրա
Որն է սպառողի համար շահավետն ու նախընտրելին

Շուրջ ...


 
24-04-2019
Սարգսյանի երկրորդ մեդալը
Ջրացատկորդ Լեւ Սարգսյանը եւս մեկ մեդալ է նվաճել Կիեւում ...


 
24-04-2019
Մխիթարյանը հնարավոր է՝ հեռանա
Բրիտանական մամուլի հաղորդմամբ, Լոնդոնի «Արսենալն» այս ամառ կփորձի բաժանվել ...


24-04-2019
Ցեղասպանության անժամկետ խարանը
Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը




24-04-2019
Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը
Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո ...

24-04-2019
Միջազգային ճնշումը մեծացնելու պատեհ պահն է
Թուրքիայի մերժողական վերաբերմունքի մեջ ...

 
24-04-2019
Միայն պարտություններ
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը միայն ...

24-04-2019
Կրքեր սեւ-սպիտակ խաղատախտակին
Ապրիլյան այս օրերը հագեցած են մեր շախմատիստների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO