Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ԶԱՆԱԶԱՆ


Առանց ընկերության կյանքը ոչինչ է

Դիտարկումներ ընկերության միջազգային օրվա՝ հուլիսի 30—ի առիթով

«Մի երիտասարդ որոշեց ամուսնանալ։ Մեկ շաբաթ վազվզում էր՝ պատրաստվելով հարսանիքին։ Մի երեկո նա դիմեց հորը.
—Հայրիկ, ես մի խնդրանք ունեմ քեզ։ Չեմ հասցնում ամեն ինչ մենակ անել, դրա համար ահա քեզ ընկերներիս ցուցակը։ Զանգահարիր նրանց եւ հրավիրիր իմ հարսանիքին։
—Շատ լավ, տղաս,–համաձայնեց հայրը։
Հարսանիքի օրը տղան մոտեցավ հորը եւ զայրույթը զսպելով՝ դիմեց նրան.
—Հայրիկ, չէ՞ որ խնդրեցի զանգահարել իմ բոլոր ընկերներին։
—Ես այդպես էլ արեցի։
—Բայց ցուցակում հիսուն մարդ կար, իսկ ես այստեղ տեսնում եմ նրանցից միայն մեկին։
—Տղա՛ս, ես զանգահարեցի բոլորին, բոլոր հիսունին։ Նրանցից յուրաքանչյուրին ասացի, որ զանգում եմ քո խնդրանքով, որ դու հիմա պրոբլեմներ ունես, եւ քեզ պետք է ընկերներիդ օգնությունը։ Խնդրեցի նրանց բոլորին՝ գալ այս վայրը, այս օրը, այս ժամին։ Այնպես որ, մի՛ վշտացիր, տղաս։ Բոլոր քո ընկերները հիմա այստեղ են…»։
Սա ընկերության մասին, թերեւս, ամենաիմաստուն առակներից մեկն է։ Ընկեր բառը բոլորի շուրթերին է, սակայն, դժբախտաբար, ճշմարիտ ընկերությունը հազվադեպ է։ Այսօր առավել եւս, երբ ավելի շատ են անհավատարիմ ընկերները, ովքեր, իմաստունի խոսքերով ասած, արեւային ժամացույցներ են, որոնք օգտակար են միայն այնքան ժամանակ, քանի դեռ լուսավորում է արեւը։ Որքան էլ անցանկալի լինի, չենք կարող, այնուհանդերձ, չընդունել, որ շատ հաճախ ընկերություն փնտրում են միայն այնտեղ, որտեղ այն օգուտ կամ շահ է խոստանում։
Ուստիեւ, եթե բախտն, ասենք, առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ եւ ուզում է շնորհել նրան աշխարհում մեծագույն երջանկությունը, ապա նրան հավատարիմ ընկերներ է տալիս։ Դա, իրոք, մեծագույն բախտավորություն է, քանզի ընկերությունը, իր իմաստով, կյանքի գեղեցկագույն մարգարիտն է։
Ընդսմին, հետաքրքիր է իմանալ, թե որքան ընկեր պետք է ունենա մարդը երջանիկ ու հաջողակ լինելու համար։ Մասնագետները գտնում են, որ եթե ցանկանում ես երջանիկ լինել, ապա պետք է լավ շփվես ընդամենը հինգ հոգու հետ։ Նման եզրակացության են հանգել ԱՄՆ—ի հոգեբանները։ Հարցումը ցույց է տվել, որ մարդը հինգ կամ ավելի ընկեր ունենալու դեպքում իրեն առավել երջանիկ կզգա։ Իսկ եթե նրանց խոսք ու զրույցը կյանքի խնդիրների շուրջ է, ապա 60 տոկոսով ավելի ուրախ ու երջանիկ կլինեն։
Հոգեբանները պնդում են, որ ընկերները կյանքն ավելի լավն են դարձնում, քանզի միայնակ մարդու մոտ ընկճախտ է սկսվում։ Երբ մարդը շփվում է, աջակցություն է ստանում, իրեն ավելի լավ է զգում եւ զարգանալու ցանկությամբ համակվում։ Իսկ դա նշանակում է, որ որքան մարդն ավելի շատ ընկերներ ունի, այնքան ավելի լավ վիճակում է…
Ընկերություն անելը եւ լավ ընկեր գտնելն իրականում այնքան էլ հեշտ չեն, միայն կյանքի թոհուբոհում թրծված եւ այդ ամենից ամրացած ընկերությունն է իսկականը։ Այս առումով հայ ազգն, իրոք, բացառիկ է, մեր ազգը միշտ էլ աչքի է ընկել իր ընկերասիրությամբ՝ ընկերն ընտանիքի անդամ է համարվել, ընկերությունը սրբացվել։ Ուրախալի է, որ այսօր էլ այս մոտեցումը հիմնականում պահպանվում է, քանի որ ընկերասիրությունը խոսում է մարդու, այս դեպքում՝ ազգի բարոյական որակների եւ մարդկային բարձր հատկանիշների մասին։
Գնահատե՛նք եւ պահպանե՛նք ընկերությունը, ինչպես հայտնի աֆորիզմն է ասում. «Նա, ով ունի հավատարիմ ընկեր, կարող է հաշվել, որ ինքն արդեն երկու հոգի է»։
Ընկերության միջազգային օրվա առթիվ մեր այս հրապարակման ավարտին եւս մի իմաստասիրական զրույց—մեջբերում. «Արաբական մի գեղեցիկ լեգենդում պատմվում է, որ երկու ընկեր ճամփորդում էին անապատով եւ ճանապարհի մի կետում սկսում են վիճել։ Ընկերներից մեկը, մյուսից նեղացած, գրում է ավազին. «Այսօր իմ լավագույն ընկերը ապտակել է դեմքիս»։ Շարունակում են ճանապարհը եւ հասնում են մի օազիսի, որտեղ որոշում են լողանալ։ Այն ընկերը, ում ապտակել եւ վիրավորել էր մյուսը, սկսում է խեղդվել։ Նրան փրկում է ընկերը։ Ուշքի գալով, նա դանակի շեղբով փորագրում է քարին. «Այսօր իմ լավագույն ընկերը փրկել է կյանքս»։ Մյուս ընկերը հետաքրքրված հարցնում է.
—Ինչո՞ւ երբ քեզ վիրավորեցի, դու գրեցիր ավազի վրա, իսկ հիմա գրում ես քարին։
Ընկերը ժպտալով պատասխանում է.
—Երբ լավ ընկերը վիրավորում է, այդ մասին պետք է ավազին գրել, որպեսզի մոռացության քամին ջնջի ու մաքրի այն, իսկ երբ լավություն է անում, պետք է փորագրել քարի վրա՝ հիշողության սրտում, որտեղ ոչ մի քամի չի կարող ջնջել այն»։
Պատրաստեց
Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆԸ

28-07-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO