Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2019
ԶԱՆԱԶԱՆ


«Երկիր, որը պետք է տեսնել»

«Nas Daily»—ն ամփոփել է Հայաստան կատարած այցը

Հայաստանի մասին ճանաչողական տեսահոլովակներ պատրաստելու նպատակով մեր երկիր այցելած բլոգեր «Nas Daily»—ն մեկշաբաթյա այցի ավարտին ամփոփիչ տեսանյութ է պատրաստել այստեղ իր կատարած բացահայտումների մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», բլոգերը նշել է, որ Հայաստանն այն երկրներից է, որի մասին շատերը գուցե չգիտեն, սակայն այն տարբեր առավելություններ ունի, որոնք արժանի են ուշադրության։
«Nas Daily»—ն պատմությունը սկսել է հայկական ջրի մասին իր կատարած բացահայտմամբ։ «Ամեն տեղ, ուր գնացի, ես տեսա փոքր ցայտաղբյուրներ, որոնք մշտապես գործում էին։ Ես ապշած էի՝ ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Մարդիկ փողոցում կանգնում են, ջուր խմում ցայտաղբյուրներից, ապա հեռանում։ Կարիք չկա ջուր գնել պլաստիկ շշերով։ Ես հիացած էի։ Սա անվճար ջրի երկիր է»,–նշել է «Nas»—ը։
Բլոգերը պատմել է Հայաստանի բոլոր դպրոցներում շախմատի պարտադիր դասընթացներ անցկացնելու մասին՝ ընդգծելով, որ այդ հատկանիշով սա աշխարհում միակ երկիրն է։ Իսկ դպրոցական կրթությունից զատ հայ երեխաները «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հնարավորություն են ստանում բացարձակապես անվճար սովորել տարբեր հմտություններ, ինչպես ծրագրավորում, երաժշտություն, դիզայն։
«Ես հիացած էի, թե ինչպես մի երկիր, որի մասին նախկինում չգիտեի, այսքան շատ բան անում է մյուսներից տարբերվող ձեւով»,–նշել է բլոգերը։
Նա պատմել է, որ Հայաստանն աշխարհի հնագույն վայրերից է։ «Սա առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես կրոն ու կառուցել առաջին եկեղեցիները»,–նշել է «Nas Daily»—ն՝ ընդգծելով, որ այսօր այստեղ բնակվելու են գալիս աշխարհի տարբեր ծայրերից։
Բլոգերն անդրադարձել է Երեւանի Հանրապետության հրապարակի երգող շատրվաններին, որոնք ամեն երեկո իր շուրջն են հավաքում հազարավոր մարդկանց։
Նա ընդգծել է, որ Հայաստանն այն երկրներից է, որը բավարար ուշադրության չի արժանանում աշխարհի կողմից։ Տեսահոլովակի վերջում համացանցում ավելի քան 7 մլն հետեւորդ ունեցող «Nas Daily»—ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին հյուրընկալության համար։

28-07-2018





23-01-2019
Հայաստանը կշարունակի մնալ վստահելի գործընկեր
Երկկողմ հանդիպումներ բազմաթիվ երկրների ու ընկերությունների ղեկավարների հետ



23-01-2019
Ադրբեջանին թշնամի է պետք
Որպեսզի իշխանությունը ժողովրդին շեղի իրական խնդիրներից

Ադրբեջանին թշնամի ...


23-01-2019
25500 դրամից ցածր թոշակ չի լինի
Հայաստանում սահմանվում է «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ»

Աշխատանքային եւ ...


23-01-2019
Կարեւորն արդյունավետությունն է
Արվեստագետները հակադիր կարծիքներ ունեն օպտիմալացման վերաբերյալ

Հուշարձանագետ Սամվել ...


 
23-01-2019
Դասականի դասերը
Առանց ավանդույթի եւ նորարարության բախման կյանքը կկործանվի։
Հերբերտ ...


23-01-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-01-2019
Ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



23-01-2019
Էկոլոգիական անհրաժեշտությո՞ւն, թե՞ ժամանակի պահանջ
Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները ...

23-01-2019
Կապուտիկյանը չէր կարող լռել
Նրա բանաստեղծությունները դարձել են ...

23-01-2019
Որ «Շիրակն» էլ «Էյրբաս» ու «Բոինգ» ընդունի
Միայն կառամատույցը վերանորոգելը 3 մլն ...

23-01-2019
Մեր սահնակն էլ գուցե տեղից շարժվի
Ձմեռային մարզաձեւերը զարգացնելը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO