Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Իրավակա՞ն, թե՞ քաղաքական գործընթաց

Քաղաքական ուժերն ու գործիչները արձագանքում են երկրորդ նախագահի նկատմամբ ՀՔԾ—ի որոշմանը

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով խոր մտահոգությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործի եւ կալանավորման միջնորդության առիթով։
«Առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն, իսկ իրավական տեսակետից անհեթեթ է»,–նշվում է հայտարարության մեջ։
ՀՀԿ—ն ստեղծված իրավիճակը համարել է սպառնալիք Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը եւ հարված՝ լիարժեք իրավական պետության կառուցման գործընթացներին։ «Քաղաքական շարժառիթներով հարուցված քրեական գործը եւ առաջադրված մեղադրանքը վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականությունը։
Արցախյան հիմնախնդրում աներկբա հաստատակամություն ցուցաբերած նախկին գերագույն գլխավոր հրամանատարին եւ արցախյան ազատամարտի հաղթանակի վճռորոշ դերակատարներից մեկին օրինականության սկզբունքի հետ որեւէ ընդհանրություն չունեցող շինծու եւ արհեստական մեղադրանքի առաջադրումը դիտում ենք որպես արցախյան հիմնախնդրի շուրջ տարիներ շարունակ առկա մոտեցումներից արմատապես տարբերվող հնարավոր զարգացումների ընդդիմախոսներին լռեցնելու փորձ»,–ասվում է հայտարարության մեջ։
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը իր հայտարարության մեջ ողջունելի համարելով օրինականության հաստատման, օրենքի առջեւ բոլորի հավասարության, անպատժելիության մթնոլորտի վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, խիստ կարեւորել է, որ բոլոր գործընթացները տեղի ունենան իրավական հարթության վրա՝ օրենքի տառին ու ոգուն համապատասխան եւ որեւէ հիմք չտան տարատեսակ մեկնաբանությունների եւ քաղաքական շահարկումների համար։
ՀՅԴ—ն համոզմունք է հայտնել, որ իշխանությունները պետք է իրականացնեն ժողովրդին համախմբողի գործառույթ, եւ որեւէ հարցի հետապնդման ձեւ չպետք է վտանգի այդ համախմբվածությունը։
«Այս համատեքստում ենք դիտարկում նաեւ 2008 թ. մարտի 1—ի եւ նորանկախ պետականության նախընթաց ժամանակահատվածի այլ ողբերգական իրադարձությունների առարկայական, անաչառ ու համակողմանի քննությունը»,–նշվում է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հայտարարության մեջ։
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը մտահոգիչ է համարել մարտի 1—ի դեպքերի կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանին եւ օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը, ինչը կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք։
Մեղադրյալի աթոռին ՀՀ երկրորդ նախագահի հայտնվելը հաստատում է, որ ժողովրդի կամքն անբեկանելի արժեք է. նրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն, վաղ թե ուշ, պատժվում է օրենքով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը։
Հայաստանում բոլորը պետք է ունենան արդար դատաքննության իրավունք, անկախ անձանցից, անկախ որեւէ այլ հատկանիշից։ Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում պատասխանելով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ է ակնկալել արդար դատաքննություն՝ ասել է աշխատանքային այցով ԱՄՆ—ում գտնվող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
«Մենք պարտավոր ենք երաշխավորել եւ ապահովել արդար դատաքննության իրավունքը՝ իր բոլոր էլեմենտներով ու բաղադրատարրերով, բոլորի համար»,–ասել է նա։
Հարցին, թե ՍԴ որոշման մասին խոսելով՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ այդ դեպքում Սահմանադրական դատարանի որոշումը պետք է չեղյալ համարվի, Արտակ Զեյնալյանը պատասխանել է. «ՍԴ որոշումը չէր վերաբերում կոնկրետ այն մեղադրանքին, որ առաջադրվել է Ռոբերտ Քոչարյանին։ Դա վերաբերում էր ընտրության արդյունքներին։ ՍԴ որոշմամբ դեպքերին գնահատական չի տրվել»։
Զեյնալյանը նշել է, որ «Մարտի 1—ի» գործի վերաբացման ընթացքին չի հետեւում, այն իր ենթակայության տակ չէ, եւ տեղյակ է այնքանով, որքանով որ մամուլն է հրապարակում. «Դրանից ավելի որեւէ մեկն իրավունք չունի իմանալ այս պահի դրությամբ»։
«Մենք պարտավոր ենք ապահովել եւ երաշխավորել արդար դատաքննության իրավունքը իր բոլոր էլեմենտներով ու բաղադրատարրերով»,–ասել է Արտակ Զեյնալյանը։
Մարտի 1—ին արտակարգ դրություն չհայտարարելը կարող էր բերել լրացուցիչ զոհերի։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
Դավիթ Հարությունյանը նշել է, որ արտակարգ դրություն հայտարարելը մտնում է ՀՀ նախագահի այն գործիքակազմի մեջ, որը նրան տրված է Սահմանադրությամբ, եւ իր պաշտոնավարման ընթացքում իր արածների համար նախագահը չպետք է պատասխան տա լիազորությունների դադարումից հետո։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին, Հարությունյանը ՀՔԾ—ի տարածած հաղորդագրությունում իրավական լեզու չի տեսնում։
Նա ծայրաստիճան մտահոգիչ է համարել երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը։
«Մարտի 1»—ի գործով ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը իրավական գործընթաց է, կարծիք է հայտնել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ երկրորդ նախագահը սա քաղաքական վենդետա է համարում. «Մարտի 1»—ի գործը հանկարծահաս գործընթաց չէ։ Չպարզաբանված բազմաթիվ հարցեր կային, ես զերծ կմնամ քաղաքական գնահատականներ տալուց։ Դեռեւս ժամանակ է պետք, կլինի իրավական գործընթացների պատասխանը, մենք էլ կիմանանք»։
Հարցին, թե ԲՀԿ—ն շահագրգռվա՞ծ է, որ այս գործը բացահայտվի՝ հաշվի առնելով, որ այդ ընթացքում ԲՀԿ—ն ՀՀԿ—ի հետ կոալիցիայում է եղել եւ մեղքի իր բաժինն ունի, ԱԺ փոխնախագահն արձագանքել է. «Ես կոալիցիայի փաստը չէի հակադրի մարտի 1—ի բուն գործողություններին։ Այն, ինչ կատարվել է, եղել է դժբախտություն, ողբերգություն։ Կոալիցիայիում եղել են նաեւ այլ ուժեր, եւ հիմա սլաքները տանել այդ ուղղությամբ, ես չէի անի։ Ինչ վերաբերում է ԲՀԿ—ին, ապա ԲՀԿ—ն շահագրգիռ է, որ բոլոր գործընթացները, որոնք եղել են օրենքին հակառակ, բացահայտվեն»։

28-07-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO