Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Շփումները պետք է շատ ինտենսիվ լինեն

Հայաստանն Իրանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես կենսական

«Հայ—իրանական հարաբերություններում, կարծես թե, նոր զարգացումներ չեն նկատվում՝ չհաշված ՀՀ վարչապետի եւ Իրանի նախագահի սպասվելիք հանդիպումը։ Առկա է որոշակիորեն սպասողական իրավիճակ, որը պայմանավորված է ամառային սեզոնով եւ Հայաստանում քաղաքական փոփոխություններով»,–երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ միաժամանակ հավելելով, որ որքան երկու երկրների ղեկավարների հանդիպումն արագ տեղի ունենա, այնքան լավ։
Պատճառն, ըստ նրա, այն է, որ Իրանում դեռեւս լավ չեն պատկերացնում ՀՀ նոր իշխանությունների կուրսը։
«Շփումները պետք է շատ ինտենսիվ լինեն, ընթացքում էլ պետք է աշխատենք հասկանալ իրար։ Իրանի դիվանագիտական լեզուն աշխարհում ամենաբարդերից մեկն է։ Մյուս կողմից մենք ունենք տեմպերի տարբերություն։ Իրանը համոզված է, որ դեռ հազարամյակներ լինելու է այս տարածաշրջանում եւ առանձնապես չի շտապում, մինչդեռ մենք որոշ հարցերում պետք է ավելի ինտենսիվ շարժվենք՝ չնայած մենք էլ չենք կասկածում, որ դարերով այս տարածաշրջանում ենք լինելու։ Բոլոր կողմերը, որոնք փորձում են սահմանափակել հայ—իրանական հարաբերությունները, պետք է հասկանան, որ Հայաստանն Իրանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես կենսական հարաբերություններ»,–ասաց բանախոսը։
Իրանագետի խոսքով, օրակարգում է պահվում նաեւ Հայաստան—Իրան երկաթուղու ծրագիրը. «Եթե այսօր այդ նպատակով գումարներ հնարավոր չի լինում հայթայթել, դա դեռ չի նշանում, որ վաղը նման միջոցներ չեն գտնվի։ Միաժամանակ, ակնկալել, որ Իրանը երեք միլիարդ դոլար կտա Հայաստանին՝ իրագործելու Իրան–Հայաստան երկաթգիծը, ռեալ չէ։ Մենք ինքներս մեզ համար պետք է բարձր ուղենիշներ սահմանենք՝ հասնելու դրանց, թեկուզ սփյուռքի միջոցներով։ Շատ կարեւոր է նաեւ «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհի այլընտրանքը։ Այս ծրագրերը մեզ համար ռազմավարական կարեւորություն ունեն, դրանք պետք է հայտարարվեն համահայկական, քանի որ զրոյացնում են ադրբեջանաթուրքական ձգտումը՝ մեկուսացնելու Հայաստանը»։
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում Իրանի դերակատարությանը, բանախոսն ասաց. «Իրանին ձեռնտու է, որպեսզի իր սահմանի երկայնքով խաղաղ եւ կայուն իրավիճակ լինի։ Այդ երկիրն անհանգստություններ ունի Նախիջեւանի կողմից։ Իրանցիները շահագրգռված են, որ ռազմական եւ դիվանագիտական էսկալացիա իր հյուսիսային սահմանին չլինի։ Ի տարբերություն Հայաստանի, ուր ներսում իրանական ուժեր չեն գործում, Ադրբեջանում այդպիսի ուժեր աշխատում են»։
Ինչ վերաբերում է իրանաամերիկյան հարաբերություններին, դրանք, ըստ բանախոսի, կարելի է կոչել «ամենաբարձրակետում գտնվող լարվածություն՝ թե հռետորաբանության, թե գործողությունների մակարդակով»։
Նրա խոսքով, երկու կողմից էլ հռետորաբանությունը մեծ ծավալների է հասնում։
«Իրանական կողմի պատասխաններն ինչ—որ առումով որդեգրել են դիվանագիտական հետաքրքիր ձեւաչափ։ Իրանի նախագահը ուղիղ կերպով ԱՄՆ նախագահին չի պատասխանում, վերջինիս պատասխանում են նախագահից ավելի ցածր պաշտոն ունեցող քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարարը։
Ռազմական տիրույթում զգուշացումներ են արվում Միացյալ Նահանգներին։ ԱՄՆ—ն իր հերթին Իրանին սպառնում է պատժամիջոցներով, որոնք պետք է սկսեն կիրառվել արդեն օգոստոսի 6—ից։ ԱՄՆ փորձում է սահմանափակել, ընդհուպ արգելափակել Իրանից նավթի արտահանումը»,–ընդգծեց բանախոսը։
Վարդան Ոսկանյանի խոսքով, ուշագրավ իրավիճակ է նաեւ Իրան—Արեւմուտք հարաբերություններում։ Մասնավորապես, եվրոպական երկրներն այդքան էլ խանդավառված չեն Թրամփի պատժամիջոցներից։
«Դրանք ուղղակիորեն ազդելու են Իրանի հետ գործակցող եվրոպական ընկերությունների վրա, ինչպիսին օրինակ՝ ֆրանսիական «Ռենո» ավտոարդյունաբերական ընկերությունն է»,–նշեց իրանագետը։
Ասուլիսի ավարտին բանախոսը նշեց, որ տնտեսական պատերազմ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ կա եւ այն կարող է խորանալ, սակայն ռազմական բախումների հանգեցնել չի կարող։

28-07-2018





23-01-2019
Հայաստանը կշարունակի մնալ վստահելի գործընկեր
Երկկողմ հանդիպումներ բազմաթիվ երկրների ու ընկերությունների ղեկավարների հետ



23-01-2019
Ադրբեջանին թշնամի է պետք
Որպեսզի իշխանությունը ժողովրդին շեղի իրական խնդիրներից

Ադրբեջանին թշնամի ...


23-01-2019
25500 դրամից ցածր թոշակ չի լինի
Հայաստանում սահմանվում է «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ»

Աշխատանքային եւ ...


23-01-2019
Կարեւորն արդյունավետությունն է
Արվեստագետները հակադիր կարծիքներ ունեն օպտիմալացման վերաբերյալ

Հուշարձանագետ Սամվել ...


 
23-01-2019
Դասականի դասերը
Առանց ավանդույթի եւ նորարարության բախման կյանքը կկործանվի։
Հերբերտ ...


23-01-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-01-2019
Ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



23-01-2019
Էկոլոգիական անհրաժեշտությո՞ւն, թե՞ ժամանակի պահանջ
Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները ...

23-01-2019
Կապուտիկյանը չէր կարող լռել
Նրա բանաստեղծությունները դարձել են ...

23-01-2019
Որ «Շիրակն» էլ «Էյրբաս» ու «Բոինգ» ընդունի
Միայն կառամատույցը վերանորոգելը 3 մլն ...

23-01-2019
Մեր սահնակն էլ գուցե տեղից շարժվի
Ձմեռային մարզաձեւերը զարգացնելը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO