Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ՍՈՑԻՈՒՄ


Կացարանի հույսով ապրողները

Երեւանում անօթեւան մարդկանց թվի նվազման միտում կա

Երեւանի պետական համալսարանի շրջակայքի «մշտական» բնակչին՝ Բգոյին, հավանաբար շատերն են ճանաչում։ Երկար մորուք, պատառոտված շորեր, անխնամ եղունգներ։ Նա օրվա մեծ մասն անցկացնում է համալսարանի մոտակայքում, իսկ երբ մթնում է, հավաքում է իրերը՝ որպես անկողին ծառայող ստվարաթուղթը, կեղտոտ գլխարկը, ծխախոտի մնացորդները, եւ գնում մոտակա դալան կամ էլ ինչ—որ շքամուտք, որի դուռը բնակիչները մոռացել են փակել։ Նա չի էլ հիշում, թե երբվանից է փողոցն իր համար դարձել հարազատ տուն, բայց կարոտով է հիշում նորմալ մարդկային կյանքը։ Շրջապատի համար Բգոն այդ տարածքի անբաժան մասն է կազմում։ Զրուցում են նրա հետ, օգնում դրամով։
Արշակունյաց պողոտայում գրեթե բոլորին ծանոթ մայրը եւ դուստրը իրենց առօրյա կարքիները հոգում են մուրացկանությամբ կամ էլ ինչ—որ աշխատանք կատարելով՝ եթե իհարկե կվստահեն։ Նրանց հավաստմամբ՝ տունը իրենցից խլել են ինչ—որ սպառնալիքների միջոցով։ Նրանք էլ Արմավիրից եկել են Երեւան եւ փորձում են «ապրել»։
Իսկ Սամվելի պատմությունը տարբերվում է։ Նա ունի տուն, ընտանիք, երեխաներ։ Բայց մերժվել է ու հանգրվանել փողոցում։ 45 տարեկանում գողություն է կատարել, ձերբակալվել է եւ 7 տարով կրել պատիժը։ Հետո երբ դուրս է եկել բանտից, ընտանիքը չի ընդունել նրան։ Սամվելը լուրջ առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով էլ չի կարողանում աշխատել։ Նա էլ զբաղվում է մուրացկանությամբ, հազվադեպ էլ կոշիկ է նորոգում։ Նրա «ննջարանը» Երեւանի նստարաններն են։
Անօթեւան անձանց վերաբերյալ հստակ տեղեկատվության չեն տիրապետում ո՛չ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, ո՛չ էլ Երեւանի քաղաքապետարանը։ Բայց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն ասում է, որ միջոցառումներ են իրականցվում այս խնդիրը լուծելու համար։
«Անօթեւան մարդկանց համար ժամանակավոր կացարանի տրամադրման ծառայություն մատուցելու նպատակով սկսած 2006թ. հանրապետությունում իրականացվում է անօթեւաններին ժամանակավոր կացարան տրամադրելու ծրագիր՝ Երեւանի թիվ 1 տուն—ինտերնատին կից անօթեւան մարդկանց ժամանակավոր օթեւանում (2006թ.՝ 30 տեղ, 2009թ.՝ 60, ներկայումս՝ 100)»,— ասաց նա։
Այն գտնվում է Մալաթիա—Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասում, սնվում է պետական բյուջեից։
Ռուզաննա Զաքարյանի խոսքով՝ 2011թ. սկսած անօթեւան մարդկանց ժամանակավոր օթեւան տրամադրելու ծրագիր է իրականացվել նաեւ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթեւան մարդկանց ժամանակավոր կացարանի միջոցով. «Ժամանակավոր կացարանը նախատեսված է 18 տարին լրացած, տարբեր պատճառներով բնակտարածությունը կորցրած, մշտական բնակության վայր չունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, միայնակ, բժշկասոցիալական ու նյութական—կենցաղային օգնության կարիք ունեցող 100 անօթեւան անձանց համար։ Նրանք այդտեղ ապրում են 3 ամիս ժամկետով՝ օրական երկուանգամյա սննդով, անկողնային պարագաներով, կոշիկով, հագուստով, անձնական հիգիենայի եւ այլ պարագաներով։ Այնուհետեւ համապատասխան մարմինները, ցուցաբերելով որոշակի մասնագիտական օգնություն, նրանց աշխատանքի են տեղավորում կամ ուղարկում են համապատասխան այլ վայրեր՝ ծերանոց, հոգեբուժարան, որտեղ նրանք լիովին անցնում են պետության խնամքի տակ»։
Ռուզաննա Զաքարյանի խոսքով՝ պետությունը դեռ չունի այնպիսի մարմին, որը անձամբ կզբաղվի անօթեւանների բացահայտմամբ եւ նրանց կացարանով ապահովելու հարցերով. «Մենք համագործակցում ենք ՀՀ ոստիկանության հետ, չկա առանձին մարմին։ Նրանց «գտնում ենք», երբ ահազանգում են, մենք ենք տեսնում կամ իրենք են դիմում»։
Վարչության պետի հավաստմամբ՝ անօթեւանների 25—30 տոկոսը քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակված մարդիկ են, որոնց չեն ընդունում հարազատները։
«Բացի այդ, շատերը չեն համաձայնում օգնություն ստանալ, քանի որ կախվածություն ունեն խմիչքից, թմրադեղերից, իսկ կացարանում արգելված է դրանք օգտագործելը։ Նրանց համար փողոցն ավելի գրավիչ է։ Բայց այդ կացարանում մենք փորձում ենք նրանց կրկին ինտեգրել հասարակությանը»,—հավելեց նա։
Ռուզաննա Զաքարյանի խոսքով՝ 2017 թվականին 171 հոգի տեղափոխվել են անօթեւանների ժամանակավոր կացարան, որոնցից 152—ը եղել են Երեւանից։ 2018 թվականին 6 ամսվա տվյալներով՝ 71 անօթեւաններ են տեղափոխվել, որոնցից 15—ը հաշմանդամություն ունեցող անձինք են եղել։
«Ըստ մեր դիտարկումների՝ Երեւանում անօթեւան մարդկանց թվի նվազման միտում կա։ Երբ 2011, 2012, 2013 թվականների հետ ենք համեմատում, նկատում ենք՝ պակասել են, բայց դե հիմա էլ քիչ չեն, դեռ աշխատանքեր է պետք կատարել։ Այն շարունակում է մնալ ՀՀ կարեւորագույն խնդիրներից մեկը»,–եզրափակեց նա։
Սոնա ՄԿՐՏՉՅԱՆ

28-07-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO