Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Գորիսն իր ողջ հմայքով

Մարվեց եւ շրջանառության մեջ դրվեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաքին նվիրված նամականիշը

2017 թվականի հոկտեմբերի 11—ին Սոչիում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Գորիս քաղաքը հռչակվեց 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։ Ծրագիրն իրականացվում է ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ համատեղ, որի շրջանակում, ի թիվս այլ միջոցառումների, նախատեսված էր նաեւ «Գորիսը 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրին նվիրված նամականիշի թողարկում, որը պաշտոնապես մարվեց եւ շրջանառության մեջ դրվեց երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում։
Այն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը եւ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը։ Նամականիշի վրա պատկերված տեսարանները տալիս են Գորիսի մշակութային համայնապատկերը։ Ամրացված է «Գորիսը 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» տարբերանշանը՝ Գորիսի քարանձավներով, կարմիր տանիքներով, կամարաձեւ պատուհաններով եւ քաղաքի մուտքը խորհրդանշող «Զանգ» հուշարձանով։ Այն ունի 330 դրամ անվանական արժեք։ Տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 30 000 տպաքանակով։ Հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ—ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը։
«Նամականիշների հավաքածուն համալրվեց եւս մեկ նմուշով՝ նվիրված Գորիսին։ Այն Հայաստանի հպարտություններից մեկն է»,–ընդգծեց Նազենի Ղարիբյանը։ Խոսելով «Գորիսը 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում տեղի ունեցող միջոցառումների մասին, փոխնախարարը նշեց, որ երեկ Գորիսում բացվեց Սաթյանների տոհմին նվիրված երաժշտության փառատոնը։
Մինչեւ նոյեմբեր նախատեսվում է անցկացնել թատերական փառատոն, ջազ երաժշտության համերգ, լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես։ Ցուցահանդես կկազմակերպի նաեւ Ռուսական արվեստի թանգարանը։ Տեղի կունենա նաեւ ձեռագործության եւ ասեղնագործության փառատոն։
Ուշագրավ միջոցառումներ են սպասվում նաեւ ծրագրի փակմանը։ Տարբեր երկրներից ժամանած քանդակագործների մասնակցությամբ կանցկացվի քանդակագործների աշխատանքների սիմպոզիում։ Ստեղծագործությունները կնվիրվեն Գորիսին։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

28-07-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO