Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.09.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


«Խաղացողը»

Նոր գիրք Քըրք Քըրքորյանի մասին

Քըրք Քըրքորյանի մասին պատմող գիրքը մի քանի օրից հասանելի կլինի ընթերցողներին նաեւ հայերեն թարգմանությամբ։
«Խաղացողը. թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը» անգլերեն գիրքը լույս է տեսել 2018 թ. հունվարի 23—ին։ Հեղինակը՝ «The Los Angeles Times» թերթի հետաքննող լրագրող Ուիլյամ Ռեմփելն է։ ԱՄՆ—ում լույս տեսած գիրքն արդեն իսկ բեսթսելեր է դարձել։ Փաստագրական այս գրքում բոլոր մեջբերումներն ու նկարագրական տեսարանները հիմնված են ականատեսների հուշերի կամ նախկինում հրատարակված պատմությունների վրա։
Հեղինակին հաջողել է յուրահատուկ, ուշագրավ եւ հետաքրքիր ոճով ներկայացնել փաստագրական նյութը։ Գրքում ներկայացված է Քըրք Քըրքորյանի կյանքի պատմությունը։ Սկզբում նա մի տղա էր, ով ոտաբոբիկ վազվզում էր Կալիֆորնիայի Սան Խոակին հովտի բերքառատ ու փափուկ հողի վրայով, մինչեւ ընտանեկան ֆինանսական քաոսը նրան քաղաքի տղա դարձրեց, որն ստիպված էր պայքարել Լոս Անջելեսի կեղտոտ մայթերին իր տեղը գտնելու համար։ Նա պինդ տղա էր, որ լաց էր լինում հուղարկավորությունների ժամանակ, համեստ մարդ, որ գաղտնի հպարտանում էր իր ձեռքբերումներով, բիզնես հանճար, որ արհամարհում էր MBA—ի խորհրդատուներին, համարձակ օդաչու եւ կինոմագնատ, մոլի խաղացող խաղատներում եւ Ուոլ սթրիթում, որը մի գերբնական հմտությամբ նվազագույն ռիսկերով, ամենահավանական ելքի վրա էր խաղագումարը դնում։
Գրքի հայերեն տարբերակը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։ Թարգմանչուհի Ալինա Միրզոյանը արդեն շուրջ վեց տարի է՝ համագործակցում է հրատարակչության հետ՝ թարգմանել է 18 ստեղծագործություն, սակայն նա նշում է, որ այս գիրքը առանձնահատուկ է թե՛ իր ոճական շարադրանքի, թե՛ «Ամերիկյան երազանքը» ի կատար ածած մեր հայրենակցի մասին ուշագրավ փաստագրական տեղեկությունների շնորհիվ։
Թարգմանչուհին խոստովանում է, որ որոշակի բարդություն էր ներկայացնում ֆինանսական եւ այլ մասնագիտական հատվածների թարգմանությունը, ինչը, սակայն, հնարավորություն է ընձեռել այդ ոլորտում ուսումնասիրություններ կատարելու եւ ավելի շատ բան սովորելու համար։
«Խաղացողը» գրքի թարգմանական աշխատանքներին մասնակցել է նաեւ Աննա Միրզոյանը։ «Աշխատանքը կատարվել է տեքստը երկու մասի բաժանելով, սակայն շարունակ պահպանելով համագործակցությունն ու համաձայնեցումը նյութի թարգմանության ամբողջ ընթացքում, ապա միասին վերանայելով ու մանրամասն քննարկելով ստեղծագործության յուրաքանչյուր հատվածը»,–պատմում է Միրզոյանը։
Մեզ հետ զրույցում հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը նշեց, որ գիրքը հայերեն թարգմանելը անհրաժեշտ էր. «Քըրքորյանը ֆանտաստիկ կերպար է։ Նրա նման հզոր հայերի կարելի է մատների վրա հաշվել։ Պարզապես իր պատմությունը քչերը գիտեն։ Գրքի հայերեն տարբերակը հնարավորություն է ընձեռում հայ ընթերցողներին խորապես ճանաչելու մեր Ազգային հերոսներից մեկին»։
«Էդիթ Պրինտը» նախատեսում է իրականացնել «Քըրք» արշավ, որը մեկնարկելու է օգոստոսի 4—ին, Գյումրիից՝ Քըրք Քըրքորյանի արձանի հարակից տարածքից։ «Քըրք» արշավի մեկնարկը կտրվի հենց այնտեղ եւ հենց «Խաղացողը» գրքի առաջին շնորհանդեսով։ «Այս անգամ որոշեցինք առաջնահերթությունը տալ մարզերին, քանի որ շնորհանդեսները սովորաբար մայրաքաղաքում են լինում։ Գիրքը կներկայացնենք նաեւ այլ մարզերում։ Արշավը կեզրափակենք Երեւանում՝ կազմակերպելով գրքի երեւանյան շնորհանդեսը»,– ասաց Շավարշ Կարապետյանը։
Նա տեղեկացրեց նաեւ, որ հրատաչակչությունում սկսվել են գրքի ռուսերեն թարգմանության աշխատանքները։
Միլենա ՄԿՐՏՉՅԱՆ

28-07-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO