Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Անհրաժեշտ է վերահսկում եւ կանխարգելում

Հայաստանը դասվում է հեպատիտ Բ—ի եւ հեպատիտ Ց—ի առումով միջին տարածվածության երկրների շարքին

Հայաստանի Հանրապետությունում մոտ 40—50 հազար հեպատիտ Բ—ով եւ մոտ 70 հազար հեպատիտ Ց—ով վարակված հիվանդ կա։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին fռողջապահության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ գլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանը։ Նրա խոսքով՝ վարակվածների միայն 10 տոկոսն է իրազեկված իր հիվանդության մասին։
«Հեպատիտ Բ—ն համարվում է կառավարելի, հեպատիտ Ց—ն բուժելի հիվանդություն»,– ասաց Ղազինյանը՝ հորդորելով բնակչությանը զգուշանալ ոչ ապահով բժշկական միջամտություններից, ներառյալ կասկածելի գեղեցկության սրահներ այցելելուց։ «Ներերակային թմրամիջոցների օգտագործումը եւս կարող է հեպատիտի պատճառ դառնալ, ինչպես նաեւ հիվանդությունը փոխանցվում է սեռական ճանապարհով, որը հեպատիտ Բ—ի համար ավելի շատ է գործում, քան հեպատիտ Ց—ի համար»,–ասաց գլխավոր հեպատոլոգը՝ հավելելով, որ հիվանդության բարձր տարածվածության երկրներում կա, այսպես կոչված, վերտիկալ՝ վարակված մորից երեխային անցնելու ճանապարհը։
«Մեզ մոտ այդ ճանապարհը զրոյացված է շնորհիվ վակցինացիայի։ Վակցինացիան մեզ մոտ մեծ արդյունավետություն ունի։ Հայաստանում հեպատիտով հիվանդ 7—10 երեխա կա, որոնց մեծամասնությունը պատվաստված չէ»,–ընդգծեց նա։
Հեպատիտ Բ—ն, ըստ մասնագետի, հետաքրքիր կլինիկական ձեւեր ունի՝ սկսած առողջ վիրուսակրությունից մինչեւ լյարդի ցիռոզի ու առաջնային քաղցկեղի առաջացումը։ «Հայաստանում 90 տոկոսից ավելի հիվանդների մոտ սոսկ վիրուսակրություն է, այսպիսի հիվանդները բուժում չեն պահանջում, դրանք պահանջում են ընդամենը դիսպանսերիզացիա տարին մեկ—երկու անգամ։ Որոշ դեպքերում հեպատիտ Բ—ն կարող է ինքնուրույն անցնել, սակայն դրանով վարակվածները շարունակում են համարվել վիրուսակիր, եւ ամեն դեպքում, եթե ընտանիքի անդամներից մեկը հիվանդ է, ընտանիքի անդամները պետք է պատվաստվեն»,–հավելեց Ղազինյանը։
ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» ոչ վարակիչ հիվանդությունների եւ ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանն էլ նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում 1999 թվականին ներդրվել են հեպատիտ Բ—ի դեմ կանխարգելիչ պատվաստումները, որից հետո Հայաստանում սկսեց դիտվել վիրուսային հեպատիտ Բ—ով հիվանդացության կտրուկ նվազում։
Եթե մինչեւ հեպատիտ Բ—ի դեմ պատվաստումների իրականացումը ե՛ւ մեծահասակների, ե՛ւ մինչեւ 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր համաչափ նվազում՝ 2,5%, ապա 1999 թ. պատվաստումների ներդրումից հետո, հատկապես մանկական ազգաբնակչության շրջանում արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում՝ 140 անգամ։  «Սա վառ ապացույցն է վիրուսային հեպատիտ Բ—ի կանխարգելման գործում պատվաստումների անհրաժեշտության, կարեւորության եւ դրանց արդյունավետության։ Առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելումը եւ դրանց դեմ պայքարն առավել համակարգված եւ արդյունավետ դարձնելու նպատակով ներդրել է «Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտների վերահսկման եւ կանխարգելման 2015—2020 թվականների նպատակային ծրագիրը», որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններում իրականացվում են ռիսկի խմբերում վաղ հայտնաբերման, վիրուսային հեպատիտների համաճարակաբանական հսկողության համակարգի, լաբորատոր հսկողության համակարգի, ինչպես նաեւ բուժաշխատողների գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներ»,– հավելեց նա։
Քրոնիկ հեպատիտ Բ—ի եւ հեպատիտ Ց—ի դեպքերը, ինչպես նաեւ հեպատիտ Բ—ի հակածնակիրները եւ հեպատիտ Ց—ի վիրուսի նկատմամբ հակամարմիններ ունեցող անձինք 2016 թվականից ներառվել են պաշտոնական պետական վիճակագրական հաշվետվական ձեւաչափերում։ Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունում վերջին հինգ տարվա ընթացքում սուր հեպատիտ Ց—ի հիվանդացության ցուցանիշը նվազել է 2.5 անգամ, իսկ սուր Բ—ինը՝ 1.7 անգամ։
ԱՀԿ—ի տվյալներով՝ եվրոպական տարածաշրջանում շուրջ 15 մլն մարդ ապրում է վիրուսային հեպատիտ Բ—ով, 14 մլն—ը՝ հեպատիտ Ց—ով։ Վարակվածների երկու երրորդն ապրում է Կենտրոնական Ասիայում եւ Արեւելյան Եվրոպայում։ Լյարդի քաղցկեղով դեպքերի շուրջ 60%—ը պայմանավորված է հեպատիտ Բ—ի եւ հեպատիտ Ց—ի ուշ հայտնաբերմամբ, ընդ որում՝ հեպատիտ Բ—ով պայմանավորված է քաղցկեղների 43%—ը, հեպատիտ Ց—ով՝ 17%—ը։

28-07-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO