Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Հայրենիքի հետ կապն ամրապնդվում է

ՀՄԸՄ 11—րդ բանակումի ծրագրին մասնակցեց 1200 սփյուռքահայ պատանի

Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100—ամյակի եւ «Պատվաբեր անցյալից հաղթական ապագա» խորագրով 11—րդ համա—ՀՄԸՄ—ական բանակումի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 28—ին Բյուրականի բանակավայրում։ Չորս տարին մեկ անգամ անցկացվող բանակումին մասնակցեց 1200 հայ երիտասարդ աշխարհի տարբեր ծագերից՝ ԱՄՆ—ից, Լիբանանից, Ֆրանսիայից, Անգլիայից, Բուլղարիայից, Շվեդիայից եւ այլ երկրներից։ Հուլիսի 19—28—ը տեւած ծրագրի շրջանակում պատանիները մասնակցեցին բազմաթիվ մրցույթների, ծանոթացան սկաուտական կարգուկանոնին, սկաուտների հայկական մշակույթին։
«Սա 11—րդ բանակումն է, որից չորսը կազմակերպվել է Հայաստանից դուրս մինչեւ 1990 թվականը, սակայն, 1994—ից սկսած, հաջորդ յոթը Հայաստանում են իրականացվել։ Կարծում եմ՝ տրամաբանական է, որ, եթե Հայաստանն անկախ է, ապա հոմենըթմենն իր բոլոր միջոցառումները պետք է կյանքի կոչի այստեղ»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց Հոմենըթմենի կենտրոնական վարչության անդամ Բագրատ Եսայանը։
Նա շեշտեց, որ 11 բանակումների ընթացքում համահայկական կառույցը մեծ զարգացում է ապրել. մեծացել է մասնակիցների թիվը։ «Այս տարի 1200 պատանի է եկել։ Դա հնարավոր չէր լինի, եթե Հայաստանն անկախ չլիներ, եթե չունենայինք այս բանակավայրը, որը ՀՀ տարբեր տարիներին գործող իշխանություններն են տրամադրել մեզ»,– ընդգծեց նա։
ՀՀ սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր—Գրիգորյանի խոսքով՝ նախարարությունը միշտ համագործակցել է ՀՄԸՄ—ի հետ։ «Այս տարի մինչգերատեսչական հանձնախմբով ապահովել ենք բոլոր անհրաժեշտ պայմանները ճամբարի համար։
Կոչ եմ անելու, որ բոլոր սկաուտները վերադառնան Հայաստան եւ մեր պետականության մաս կազմեն»,–ասաց փոխնախարարը եւ շեշտեց, որ նախկին հոմենըթմենական է եւ շատ կարեւորեց հոմենըթմենի դերը սփյուռքում՝ առաջին հերթին հենց հայապահպանության եւ սերունդների դաստիարակության գործում։
Լիբանանից Հայաստան ժամանած երիտասարդ Գարո Քալենդերյանը խոստովանեց՝ առաջին անգամը չէ, որ հայրենիքում է, բայց ճամբարի մի մասը լինելը չափազանց հետաքրքիր է եւ ուսուցողական։ «Այս օրերի ընթացքում տարբեր երկրների մասնակիցներն իրենց խաղարն էին ներկայացնում։ Եղել են նաեւ մրցումներ։ Մենք մագլցել ենք Արագած, եղել ենք Սարդարապատում, Ծիծեռնակաբերդում, մի շարք այլ կարեւոր նշանակություն ունեցող վայրերում։ Շատ լավ եմ զգում ինձ այստեղ ու չորս տարի հետո, եթե հնարավորություն ընձեռվի, անպայման կվերադառնամ»,–ասաց նա։
Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ—ն։

31-07-2018





23-01-2019
Հայաստանը կշարունակի մնալ վստահելի գործընկեր
Երկկողմ հանդիպումներ բազմաթիվ երկրների ու ընկերությունների ղեկավարների հետ



23-01-2019
Ադրբեջանին թշնամի է պետք
Որպեսզի իշխանությունը ժողովրդին շեղի իրական խնդիրներից

Ադրբեջանին թշնամի ...


23-01-2019
25500 դրամից ցածր թոշակ չի լինի
Հայաստանում սահմանվում է «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ»

Աշխատանքային եւ ...


23-01-2019
Կարեւորն արդյունավետությունն է
Արվեստագետները հակադիր կարծիքներ ունեն օպտիմալացման վերաբերյալ

Հուշարձանագետ Սամվել ...


 
23-01-2019
Դասականի դասերը
Առանց ավանդույթի եւ նորարարության բախման կյանքը կկործանվի։
Հերբերտ ...


23-01-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-01-2019
Ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



23-01-2019
Էկոլոգիական անհրաժեշտությո՞ւն, թե՞ ժամանակի պահանջ
Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները ...

23-01-2019
Կապուտիկյանը չէր կարող լռել
Նրա բանաստեղծությունները դարձել են ...

23-01-2019
Որ «Շիրակն» էլ «Էյրբաս» ու «Բոինգ» ընդունի
Միայն կառամատույցը վերանորոգելը 3 մլն ...

23-01-2019
Մեր սահնակն էլ գուցե տեղից շարժվի
Ձմեռային մարզաձեւերը զարգացնելը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO