Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ԵՐԵՎԱՆ


Կրկնվող հիշեցումներ, չլուծվող խնդիր

Իսկ լուծումը մեծ ջանքեր չի պահանջում

Երեւանի հասարակական տրանսպորտում երբեւէ ցանկալի կարգապահություն կստեղծե՞նք։ Ցանկալի կարգապահություն ասածս պիտի հասկանանք ինչպես երթեւեկության սխեմայի առավել հարմար տարբերակի մշակումը եւ կիրառումը, այնպես էլ կանգառատարածքներում կարգուկանոնի ապահովումը։ Եթե առաջինն ընթացքի մեջ է եւ վաղ թե ուշ կդրվի կիրառության (ըստ այդ սխեմայի՝ կիրառությունից դուրս են գալու միկրոավտոբուսները, լինելու են միայն միջին եւ մեծ տեղատարողությամբ փոխադրամիջոցներ), ինչը չի կարող հնից ավելի լավը չլինել, ապա կանգառատարածքներում կարգուկանոնի ապահովումը ինչ—որ չափով տարակուսանք առաջացնող է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ տարիներ շարունակ այդ խնդիրը շոշափվում է, սակայն լուծումը չի գտնվում։ Իսկ եթե մի բան շատ ես կրկնում, բայց գործնական քայլ չես ձեռնարկում, ժամանակի ընթացքում քեզ մոտ զրոյացնում է լուծում գտնելու վստահությունը։
Ամեն գարնան մենք սովոր ենք եղել նորացած տեսնել փողոցների գծանշումները, այդ թվում նաեւ կանգառատարածքները սահմանազատող գծանշումները։ Այս տարի, սակայն, որքան նկատում ենք, կանգառատարածքների առումով աշխատանքները ետ են ընկած։ Կանգառատարածքների գծանշումները չնորացնելը առիթ է տալիս կողմնակի ավտոմեքենաների վարորդներին անտեսել այս տարածքների վերաբերյալ օրենքով սահմանափակումները, ինչն էլ հանգեցնում է այդ տարածքների զավթման։ Բանն այն է, որ նախորդ տարվա գծանշումները գրեթե ջնջվել են, վառ արտահայտվածություն չունեն։ Իսկ դա հարմար առիթ է անձեռնմխելի կանգառատարածքը կայանման հարթակ դարձնելու համար, իբր՝ «գծանշումը չի երեւում»։
Շատ լավ ենք հասկանում, որ այս արարքի պատճառը փողոցում մեքենաների կայանման համար անհրաժեշտ քանակությամբ տեղերի բացակայությունն է։ Որտեղ փողոցներն ազատ են, իսկ մեքենաները՝ քիչ, այնտեղ կանգառատարածքների վրա «գրոհ» չենք տեսնում։ Գլխացավանքը հիմնականում քաղաքի կենտրոնական հատվածներում է։ Փոխադրամիջոցները հաճախ երկրորդ գոտում են կայանում, ինչը ճանապարհային երթեւեկության կանոններով արգելված է եւ համարվում է կոպիտ խախտում։ Առավել եւս կոպիտ խախտում է հասարակական տրանսպորտի կանգառի տարածքում կայանելը։ Ճանապարհային երթեւեկության նորացված կանոնների (ընդունվել է ՀՀ կառավարության 2007թ. հունիսի 28—ի որոշմամբ)՝ 9—րդ գլխի 84—րդ կետի 7. 1.17 ենթակետի համաձայն՝ «կանգառն արգելվում է գծանշմամբ նշված ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերից կամ, այդ գծանշման բացակայության դեպքում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կամ տաքսիների կայանման տեղերի ցուցիչներից 15 մետրից մոտ»։ Հասկանալի է, որ այդ տարածությունը նախատեսված է նրա համար, որ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը կանգառատարածքներ լինեն առանց խոչընդոտի։ Դա նաեւ անվտանգության համար է։
Բայց տեսնենք, թե ինչ է կատարվում այսօր։ Մոռացվել է ոչ միայն կանգառատարածքի սահմաններից տասնհինգ մետր հեռու կայանելու պահանջը, այլեւ հաճախ հենց բուն կանգառատարածքներն են դառնում կայանման վայր։ Այդպես էլ հնարավոր չեղավ կարգավորել Աբովյան փողոցի՝ բժշկական համալսարանի մոտ գտնվող, Չարենցի փողոցի՝ ԵՊՀ—ի հարեւանությամբ գտնվող, Ագաթանգեղոսի փողոցի՝ նախկին էլեկտրաշարժիչների գործարանի հարեւանությամբ գտնվող, Խանջյան փողոցի՝ Թեքեյան կենտրոնի դիմաց գտնվող, Մաշտոցի պողոտայի՝ Ստ. Շահումյանի անվան դպրոցի մոտ գտնվող կանգառների վիճակը։ Թվարկածներս ամենեւին էլ ամբողջը չեն, խնդիրներ ունեցող կանգառներն ավելի շատ են, նշեցինք միայն ավելի ծանր վիճակում գտնվողները։ Հատկապես հասկանալի չէ բժշկական համալսարանի մոտի (Աբովյան փող.) կանգառում տիրող վիճակը։ Հասարակական տրանսպորտի միջոցները, կանգառի տարածքը թողած, կուտակվում են ընդամենը մի քանի մետր տարածության վրա, ստորգետնյա անցումի մուտքի մոտ։ Նրանց են խառնվում նաեւ այստեղ մշտապես հերթապահող տաքսիները՝ խառնիճաղանջ վիճակ ստեղծելով ոչ միայն անցնող տրանսպորտի, այլեւ գետնանցում մտնող հետիոտնի համար։ Այս եւ վերոնշյալ կանգառներում տիրող վիճակի մասին «ՀՀ»—ն տարիներ շարունակ ահազանգում է, նույնիսկ անհարմար զգալու չափ կրկնում է նույն մտքերը, սակայն՝ անարդյունք։ Ինչո՞ւ, մի՞թե այդքան դժվար է ճանապարհային ոստիկանության միջոցով տրանսպոտային միջոցներով խիստ հագեցած միջավայրերում գտնվող կանգառատարածքների վիճակին պարբերաբար հետեւելը։ Ոչ մի կասկած չունենք՝ մեկ—երկու անգամ զգուշացնելու դեպքում ե՛ւ ընդհանուր օգտագործման տրանսպորտի, ե՛ւ տաքսիների վարորդները, ե՛ւ ուղեւորները կձգվեն, այլեւս չեն կրկնի սխալը։
ՃՈ—ի բացատրական աշխատանքն ամենեւին անտեղի չի լինի, եթե վերջինս փորձի լուծել խնդիրը։ Իսկ խնդիրը լուծել պետք է։ Ոչ մի պատճառաբանություն, այդ թվում նաեւ փողոցներում կայանման տեղերի սղությունը, չի կարող սահմանված կարգի խախտման թույլտվության ուժ ունենալ։ Ինչպե՞ս կարելի է մեղմացուցիչ հանգամանք համարել տեղերի բացակայությունը եւ ներողամտորեն վերաբերվել սահմանված կարգի խախտմանը։
Դժվար չէ նկատել, որ վերջին շրջանում նշյալ կարգախախտման դեպքերն ավելի տեսանելի են դարձել։ Շատացել են նաեւ քաղաքի փողոցներում արագության գերազանցումով երթեւեկող մեքենաները։ Չենք ուզում մտածել, որ այդ երեւույթը պայմանավորված է ՃԵԿ—ի կանոնների խախտման տույժերի համաներման հանգամանքով։ Ներում շնորհվեց քաղաքական իրավիճակի փոփոխության առնչությամբ, եւ հայտարարվեց նոր էջից նոր վարքագիծ սկսելու անհրաժեշտության մասին։ Դա նշանակում է առավել գիտակից եւ կարգապահ վերաբերմունք տրանսպորտային միջոցների գործածությանը, ոլորտ, որում մարդկային կյանքերի նկատմամբ վտանգի մակարդակը ամենաբարձրն է, հավասարը չունի։ Արդարացված կլինի հանրության ընդհանուր ուժերով այս խնդրի մասին մտածելը։
Երեւանը մեր երկրի սիրտն է, երկրի հայելին ու դեմքը։ Ասել է թե՝ բոլորիս դեմքը։ Մի՞թե կա մեկը, որին չի հետաքրքրում այդ դեմքի վրա ինչ—որ մեկի շպրտած աղտը։ Որքան հաճելի է մեկմեկու նկատմամբ ուշադիր եւ հոգատար լինելը։ Մեզ տրվել է այդպիսին լինելու հնարավորությունը։ Ինչու չլինենք...
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

31-07-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO