Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2019
ԱՇԽԱՐՀ


Նոր հեռանկար է բացվում

Սիրիայում իշխանություններն ու քրդերը համաձայնության են եկել

Հուլիսի 30—31—ը Սոչիում ԱԳ փոխնախարարների մակարդակով տեղի են ունենում Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրներ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների բանակցությունները՝ «Աստանա—10» անվանմամբ։ Համաժողովին մասնակցում է նաեւ Սիրիայում ՄԱԿ—ի հատուկ բանագնաց Ստեֆան դի Միստուրայի գլխավորած պատվիրակությունը։ Որպես դիտորդ հրավիրվել են նաեւ ԱՄՆ—ն եւ Հորդանանը, սակայն Վաշինգտոնը հայտարարել է, որ որեւէ մակարդակով չի մասնակցելու բանակցություններին։ «Աստանա—10»—ի առանցքային հարցերն են Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողությունները, հումանիտար խնդիրները, ինչպես օրինակ, փախստականների վերադարձն ու ձերբակալվածների ազատ արձակումը։ Քննարկվելու է նաեւ Սիրիայի նոր սահմանադրության մշակման հարցը։ Բանակցություններին մասնակցում են նաեւ Սիրիայի իշխանությունների եւ ընդդիմության պատվիրակությունները։
Խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին, հարկ է նշել, որ իշխանական ուժերը, որոնք լուրջ հաջողություններ են արձանագրել, մտադիր են վերահսկողություն սահմանել նաեւ Իդլիբ նահանգի վրա, որը ընդգրկված է «ապաէսկալացիոն գոտիներում», որտեղ գլխավորապես կենտրոնացված են ընդդիմադիր եւ, մասնավորապես, թուրքամետ «Ազատ բանակի» ուժերը։ Իշխանական ուժերի այդ մտադրությանը խիստ դեմ է Թուրքիան, ինչը կարող է տարաձայնության առիթ հանդիսանալ հրադադարը երաշխավոր երկրների միջեւ, հաշվի առնելով, որ Ռուսաստանն ու Իրանը հովանավորում են իշխանություններին, իսկ Թուրքիան՝ ընդդիմությանը։ Անկարան Իդլիբը կարեւորում է ե՛ւ ազդեցության, ե՛ւ այդ երկրում սունիական գոտի ստեղծելու նպատակակետերից։ Բացի այդ, նպատակամղված է Համա, Իդլիբ եւ Հալեպ նահանգները ներառել այդ գոտում եւ դարձնել իր ազդեցության ոլորտ։ Թեեւ Անկարային հաջողվել է նաեւ քրդերին դուրս մղել երկրի հյուսիսում քրդերի համար կարեւորագույն Աֆրին եւ Մանբիջ քաղաքներից, սակայն, հաշվի առնելով վերջին զարգացումները, Անկարային հազիվ թե հաջողվի հասնել իր վերջնական նպատակին՝ վերահսկողություն սահմանել Սիրիայի ողջ քրդաբնակ տարածքների վրա։
Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, քրդերը, որոնք ներկա դրությամբ վերահսկում են Սիրիայի տարածքի ավելի քան 1/4—ը, բանակցություններ սկսեցին Դամասկոսի հետ։ Այդ հարցում, ըստ երեւույթին, նշանակալից գործոն էր նախ Սիրիայի նախագահի հայտարարությունը, որտեղ շեշտվում էր, թե ազատագրելու են երկրի տարածքի վերջին սանտիմետրը, ապա քրդերին բանակցելու կոչ անելով, ընդգծել էր, թե հակառակ դեպքում նրանց դեմ ռազմական գործողություններ են իրականացվելու։ Ապա հիասթափությունն ու հուսահատությունը ԱՄՆ—ի աջակցության հարցում, ինչի համար երբեմն նաեւ քննադատում են Վաշինգտոնին, բայց միաժամանակ շեշտում են, որ վերջինիս հետ փոխհարաբերությունները բարեկամական են։ Եվ, ահա, հայտնի դարձավ, որ քրդերի ղեկավարած Սիրիայի ժողովրդավարական խորհրդի (SDC) եւ կառավարության միջեւ բանակցությունները եղել են արդյունավետ։ Ըստ ձեռք բերված համաձայնության՝ կողմերի մասնակցությամբ ձեւավորվելու է կոմիտե, որի նպատակը երկրում խաղաղություն հաստատելու ուղիներ փնտրելն է, որոնք վերջ կդնեն 7—ամյա պատերազմին։ SDC—ի տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ կողմերը համաձայնության են եկել «Ճանապարհային քարտեզի» շուրջ, որի համաձայն Սիրիան լինելու է ժողովրդավարական երկիր, կառավարվելու է ոչ կենտոնացված համակարգով։ Հանգամանք, ինչից կարելի է ենթադրել, որ նաեւ քրդական ինքնավարությունն է օրակարգում եղել, թեեւ քուրդ որոշ ղեկավարներ հերքում են դա։ Հարկ է նշել, որ Դամասկոսը երբեմն կողմ է արտահայտվել այս առնչությամբ, մասնավորապես ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը։ PYD—ի նախագահության խորհրդական Սիհանուք Դիբոն հայտարարել է, որ քրդական ուժերը իրենց համարելու են Սիրիայի բանակի բաղկացուցիչ մաս։
Քրդերի, կառավարության հետ համագործակցելու քայլը, թերեւս հարված է նաեւ Սիրիայում Թուրքիայի նկրտումներին, քանի որ այսուհետ քրդաբնակ վայրերը պաշտպանելու են կառավարական ուժերը։ Մյուս կողմից՝ ագամ ոչ մեծ իրավասություններով քրդական ինքնավարության ձեւավորումը շատ մեծ հաջողություն կլինի քրդերի համար, եթե հաշվի առնենք, որ մինչեւ պատերազմը նրանք նույնիսկ սիրիական քաղաքացությունից էին զրկված։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

31-07-2018





13-07-2019
Կարեւոր ազդակներ Ադրբեջանին ԱՄՆ օրենսդիրներից
Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայանպաստ օրենքներ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Նախօրեին ...


13-07-2019
Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես քննարկման առարկա չէ կառավարությունում
Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողովի եզրակացությունը հանրության համար ...


13-07-2019
«Ամեն մի մարդ ունի կյանքի փիլիսոփայության իր վարքականոնը»
Ջոն Դեւիսոն Ռոքֆելլերը (1839 1937) պատմության մեջ է մտել ...


13-07-2019
«Գիեդանիի պորտը». հարուստի ու աղքատի մշտական հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրած ֆիլմերի ...


13-07-2019
Հաղթահարելով պատերազմի արհավիրքները
«Լողլողը» ժապավենը երեւանյան մեծ էկրանին է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Լենինգրադ, ...


13-07-2019
«Բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը մեզ համար առաջնահերթություն է»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԵՊԲՀ շրջանավարտներին

Վարչապետ ...


13-07-2019
Հյուրընկալել է Արմեն Սարգսյանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ...



13-07-2019
Համամարդկային Չեքիջյանը
Գիտական նստաշրջան՝ նվիրված մաեստրոյի ...

 
13-07-2019
Մշակույթը ճակատագիր է
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ...

13-07-2019
Երեւանում կառուցվում է նոր էլեկտրակայան
Կայացել է կառույցի շինարարական փուլի ...

13-07-2019
Ունենալ տեսլական, ռազմավարություն, գործողությունների ծրագիր. սա է զարգացման ճանապարհը
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO