Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.09.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Երկիր, որտեղ նույնիսկ քարն է ծաղկում

Ինչպես կանխել անապատացման վտանգը

Հունաստանում հրդեհների ու դրա հետեւանքների համապատկերում Հայաստանի իրավիճակը քննարկելով՝ խոսել ենք մեր երկրում անապատացման վտանգների մասին՝ նշելով, որ դա կբերի ոչ միայն տնտեսության զարգացման անկման, այլեւ քաղաքական ու բնապահպանական լուրջ հիմնախնդիրների կհանգեցնի։ Անապատացման դեմ տարբեր երկրներ տարբեր ձեւերով են պայքարում։ Ո՞րն է մեր ձեւը։
Դեռ երկու տարի առաջ, երբ ուսումնասիրում էի անապատացման դեմ պայքարի միջազգային փորձը, տեսա, որ պայքարի ծրագիր մշակելուց առաջ նախ ուսումնասիրվում է բնօգտագործման վիճակը։ Մասնագետները անապատացումն ու բնօգտագործումը ուղիղ գծով փոխկապակցված շղթա են համարում։ Մի երկրում անապատացման հիմնական պատճառներից է շինարարությունը, մեկում՝ հանքարդյունաբերությունը, իսկ մեզ մոտ, չեք հավատա, բայց՝ նաեւ գյուղատնտեսությունը։
Այլ պատճառներ էլ, իհարկե կան։ Դրա մասին խոսել են եւ միջազգային, եւ մեր փորձագետները։
Եվ այսպես (ի դեպ, այս ամենի մասին խոսվում է նաեւ մեր՝ անապատացման դեմ պայքարի համապատասխան փաստաթղթում)՝ մեր երկրում անապատացման հետ առավել սերտ առնչվող տնտեսության ճյուղերից մեկը գյուղատնտեսությունն է, որի դեպքում շրջակա միջավայրին առնչվող խնդիրներն են ոռոգման անարդյունավետության հետեւանքով առաջացող ջրի կորուստները, հողի աղակալումը, քայքայումը, գյուղատնտեսական թափոններով աղտոտումը։ Վերջիններս հանգեցնում են բնական, կենսական համակարգերի ձեւախեղման, կենսաբազմազանության փոփոխության եւ կորուստի։
Սա էլ, ի վերջո, արտահայտվում է էկոհամակարգային ծառայությունների քանակական եւ որակական խոր փոփոխություններով։
Անապատացման հետ սերտորեն առնչվում է նաեւ անտառտնտեսության բնագավառը, որի դեպքում, ըստ բնապահպանության նախարարության՝ սոցիալ—տնտեսական տարբեր խնդիրների եւ փայտանյութի բարձր պահանջարկի հետեւանքով «անտառհատումները դեռեւս գերազանցում են անտառի բնական վերականգնման ծավալները»։ Դրան նպաստում են փայտանյութի համեմատաբար մատչելիությունը, էներգակիրների գների բարձրացումը, բնակչության սոցիալապես անապահով խավերի ցածր վճարունակությունը։
Փայտանյութը շարունակում է մնալ անտառամերձ տարածքների բնակչության վառելիքի հիմնական աղբյուրը։
Իբրեւ անապատացման մեկ այլ պատճառ բնապահպանության նախարարությունը մեջբերում է ընդերքից օգտակար հանածոների արդյունահանումը, որի դեպքում հանրապետության տարածքի հազարավոր հեկտարներ ծածկված են բաց հանքերով եւ թափոնների պոչամբարներով։
Անապատացման մյուս պատճառը հիդրոէներգետիկան է։ Բանն այն է, որ փոքր հիդրոէլեկտրակայանների նախագծման եւ շահագործման ընթացքում հիմնականում հաշվի չեն առնվում ջրային ֆաունայի կարիքները, իսկ լեռնային գետերի ջրային ռեժիմի փոփոխության ազդեցությունը ափամերձ եւ ջրային էկոհամակարգերի ու կենսաբազմազանության վրա ոչ միայն չի գնահատվել, այլեւ չի ուսումնասիրվել։ Իրականում չի ուսումնասիրվել։
Մեր ասածը փաստող տվյալներ այստեղ չենք ներկայացնի, քանզի մեկ անգամ չէ, որ արել ենք դա։ Փոխարենը կխոսենք անապատացման դեմ պայքարից ու այն մասին, թե ինչպես են դա պատկերացնում մեր մասնագետները։ Համենայնդեպս, այդ միջոցառումները նախատեսված են մինչեւ 2020 թվականը։
Պայքարի մի ձեւը «կանաչ տնտեսության» մոդելն է։ Սա այն է, երբ ամրագրվում է տնտեսության այնպիսի ճյուղերի զարգացում, որոնք տնտեսապես առավել շահավետ են եւ երկարատեւ հիմքով բարելավում են շրջակա միջավայրն ու կյանքի էկոլոգիական պայմանները։ Ընդհանրապես, «Կանաչ տնտեսության» ճյուղերից են համարվում էներգիայի վերականգնվող աղբյուրները, կենսավառելիքները, էներգաարդյունավետության բարձրացումը, ռեսուրսների խնայողությունը, թափոնների վերամշակումը, էկոլոգիական շինարարությունը, օրգանական գյուղատնտեսությունը, էկոլոգիական զբոսաշրջությունը, էկոհամակարգային ծառայությունները։ Աշխարհը «կանաչ տնտեսությանը» նայում է իբրեւ կլիմայի գլոբալ փոփոխություններով պայմանավորված խնդիրների լուծում։
Հրդեհների կանխարգելման գործում մասնագիտացած ճապոնացի իմ զրուցակիցը՝ Յոշիտագա Յականան, համամիտ է հայկական կողմի այն տեսակետի հետ, թե «կանաչ տնտեսությանն» անցնելը Հայաստանի համար թանկ կլինի (ընդհանրապես խորհրդային տնտեսություն ժառանգած երկրների համար է այդպես—Ա. Մ.), բայց վերջնահաշվարկում ավելի էժան է լինելու սերունդների համար, քանզի չեն ապրելու անապատացած երկրում։
Մինչ «կանաչ տնտեսությանն» անցնելը՝ ո՞րն է այն առաջին քայլը, որ պետք է անի պետությունը կամ որին նպաստի պետությունը։ Զրուցակիցս բացատրում է, որ այստեղ չկան առաջին կամ կարեւոր քայլեր, կան զուգահեռ անհրաժեշտ քայլեր։ Օրինակ, «կանաչ տնտեսությանն» անցումը սկսվում է հենց բնօգտագործման վճարների համակարգը փոխելուց։ Կամ՝ որ ավելի պարզ ասենք, բնությանը վնաս տվողը պետք է համարժեք վճար կատարի, ոչ թե 10 հազար, 50 հազար կամ 200 հազար դրամ։ Այսպես բնության պաշարից օգտվող գործարարը իրապես բնությունից կօգտվի, ոչ թե կշահագործի այն՝ հետեւանքների «պտուղները» թողնելով արդեն բոլորիս քաղելու։
Հայաստանում անապատացման դեմ պայքարի մի քանի ուղղություններ են ամրագրվել. ա) անապատացման հիմնախնդիրներին առնչվող օրենսդրության կատարելագործում, բ) հողերի կառավարման արդյունավետության բարձրացում, գ) անապատացման հիմնախնդիրների եւ դրանց լուծման վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացում, դ) համատեղ գործողություններ միջազգային կոնվենցիաների շրջանակներում։
Դա արդյունավետ կլինի թե ոչ, կերեւա 2020թ.։ Բայց զարգացած երկրների հաջողված օրինակները ցույց են տվել, որ պետությունը բնօգտագործողի կրթական ու բարոյական ցուցիչի վրա երբեք հույս չի դրել։ Պետությունը մշտապես շեշտադրել է հոգեբանական ու ֆինանսական գործոնները։ Այլ կերպ՝ պետությունը խփում է բնօգտագործողի գրպանին, որից հետո նա սկսում է մտածել բնական պաշարն ավելի ռացիոնալ գործածելու մասին։ Այստեղ, իհարկե, արդեն առաջ են գալիս բնապահպանական տեղում՝ ռեալ հսկողության խնդիրներ, որն արդեն միայն այս նյութի քննարկման առարկան չէ։
Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆ

31-07-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO