Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Լավագույնների շարքում

ԵՊՀ թիմը նվաճել է 4 մեդալ

Հուլիսի 22—28—ը Բուլղարիայի Բլագոեւգրադ քաղաքում տեղի է ունեցել 25—րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի 70 համալսարանի թիմեր (351 մասնակից)։ Մրցույթին Հայաստանը ներկայացրել է Երեւանի պետական համալսարանի թիմը։ ԵՊՀ—ն ներկայացված էր 4 մասնակիցներով, որոնցից երեքը՝ Արսեն Համբարձումյանը, Գեւորգ Մնացականյանը եւ Ալբերտ Գեւորգյանը, արժանացել են ոսկե, իսկ Վահագն Ալթունյանը՝ արծաթե մեդալների։
Օլիմպիադան անցկացվել է ե՛ւ անհատական, ե՛ւ թիմային հաշվարկներով։ Արսեն Համբարձումյանն անհատական հաշվարկում կիսել է պատվավոր 12—13—րդ տեղերը։ Թիմային առաջնությունում Երեւանի պետական համալսարանի թիմը գրավել է 4—րդ տեղը։ Սա աննախադեպ արդյունք է ԵՊՀ—ի թիմի համար. մինչ այս լավագույն արդյունքը թիմային հաշվարկում եղել է 7—րդ տեղը։
Ուսանողական միջազգային օլիմպիադայի ԵՊՀ—ի թիմը ղեկավարել է ԵՊՀ եւ ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը, ով թիմի ղեկավարներից արդյունավետությամբ 3—րդն էր։ ԵՊՀ թիմը մարզել են Վարդան Ոսկանյանը եւ Կարեն Քեռյանը։
Նշենք, որ մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիպիադայում առաջին տեղը զբաղեցրել է Պետերբուրգի պետական համալսարանի թիմը, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը գրավել են Իսրայելի ազգային եւ Պիզայի բարձրագույն նորմալ դպրոցի թիմերը։ IMC ուսանողական միջազգային մաթեմատիկական օլիմպիադան առաջին անգամ անց է կացվել 1994–ին։

31-07-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO