Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Ալերգիաները եւս բուժելի են

Պարզապես նոր մոտեցումներ են անհրաժեշտ

Ալերգիան օրգանիզմի գերզգայուն ռեակցիան է արտաքին աշխարհի որեւէ ազդակի նկատմամբ։ Ալերգիա կարող է առաջանալ սննդից, դեղորայքից, բույսերից, փոշուց եւ մեզ շրջապատող ցանկացած բաղադրիչից։ Իսկ քիմիական բաղադրիչներով հագեցած սնունդը իր հերթին նպաստում է սննդային ալերգիայի տարածվածությանը։
Ալերգիաներից առաջացող հիվանդությունները տարատեսակ են եւ տարածված են ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, դրանցից են եղնջացանը, պոլինոզը (ալերգիա բուսականության նկատմամբ), բրոնխիալ ասթման, դեղորայքային ալերգիան, ալերգիկ դերմատիտները եւ այլն։ Ալերգիաներն ու մարդու իմունային համակարգը թերեւս փոխկապակցված են, եւ որքան ամուր լինի օրգանիզմի դիմադրողականությունը, այնքան մարդն ավելի դիմացկուն կդառնա տարբեր բակտերիաների հանդեպ։
Ալերգիաները կարող են առաջանալ նաեւ որոշ ֆիզիկական գործոններից՝ շփումը մաշկի հետ, անգամ սառը ջուրը եւ օդը կարող են ալերգիա առաջացնել։ Շատ ալերգիաներ, ցավոք, կարող են նույնիսկ մահ առաջացնել։
Սովորաբար, ըստ մասնագետների, ալերգիաները չեն բուժվում եւ մշտապես ուղեկցվում են մարդու կյանքի ողջ ընթացքում՝ պատճառելով առողջության վատթարացում, անհարմարավետություն եւ տհաճ զգացողություն։ Հատկապես տհաճ են ուղեկցվում սեզոնային ալերգիաները, երբ նկատվում է հարբուխ եւ քթահոսություն։ Բժշկական գենետիկայի ոլորտն ուսումնասիրող ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի կենտրոնի կոորդինատոր Սեւան Իրիցյանի խոսքերով, ալերգիաներն այսօր կարելի է բուժել, պետք է գործընթացներ իրականացնել՝ դյուրինացնելու ալերգիայով տառապողների կյանքը։ Կենտրոնը, ինչպես պատմեց զրուցակիցս, ստեղծվել է 2015թ.՝ լիբանանահայ բարերար Շահե Պարտագչյանի աջակցությամբ, ում շնորհիվ ձեռք են բերվել անհրաժեշտ բոլոր գերհզոր, վերջին սերնդի սարքավորումները։ Սարքի միջոցով հերքվում կամ հաստատվում է պացիենտի մոտ ալերգիայի առկայությունը կամ բացակայությունը։
Արդեն 2—3 տարի է, կենտրոնում տեղադրված շվեդական եզակի մոլեկուլյար ալերգոլոգիական ախտորոշման սարքավորումը հնարավորություն է տալիս կատարելու ճշգրիտ հետազոտություն, հետեւապես նշանակելու արդյունավետ բուժում։ Կենտրոնի գործունեության նպատակը, ըստ ալերգոլոգ—իմունոլոգ Սեւան Իրիցյանի, ժամանակակից ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի ճյուղը հայկական բժշկագիտության մեջ զարգացնելն է եւ միջազգային փորձի տեղայնացումը։ Այժմ մասնագետները սերտ կապեր են հաստատել Վիեննայի համալսարանի իմունոլոգիայի եւ ալերգոլոգիայի կենտրոնի մասնագետների հետ, հաճախ են սեմինարների մասնակցում, փորձի փոխանակում իրականացնում։
Ալերգիան ոչ նորմալ հիպերռեակցիան է օրգանիզմում սպիտակուցային տարբեր նյութերի հանդեպ, ալերգիկների մոտ նույնիսկ մահվան վտանգ կա. կարող է լինել, շոկ, այտուց, ըստ կենտրոնի ներկայացուցչի, ցավոք, լինում են մահվան դեպքեր նաեւ մեղվի խայթոցներից։ Իսկ այսօր արդեն հայ մասնագետները կարող են ավելի գրագետ բուժում նշանակել եւ ազատվել ալերգիկ դրսեւորումներից՝ մեկընդմիշտ։
Մարդու իմունային համակարգն, ըստ նրա, բավական դժվար, թանկ եւ քիչ ուսումնասիրված ոլորտ է՝ ի տարբերություն բժշկագիտության այլ ճյուղերի։ Մասնագետի տեղեկացմամբ, Հայաստանն ունի բոլոր նախադրյալները եւ լավագույն օջախ է ալերգիկ հիվանդությունների առաջացման եւ տարածման համար՝ մոնոէթնիկ գործոնով պայմանավորված, ինչը մեծացնում է գենետիկ խնդիրների զարգացման հավանականությունը։
Բավական շատ են հանդիպում առաջնային անբավարարություններով հիվանդներ, եւ ուսումնասիրություններն այս ուղղությամբ թույլ սաղմնային վիճակում են։ Ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի ոլորտը նոր է երկրում զարգանում, շատ թանկ են իմունային անբավարարություն ունեցողներին հատկացվող պրեպարատները, որոնց մեծը մասն, ի դեպ, ներմուծվում է։ Ուստի այս պարագայում Սեւան Իրիցյանը հորդորում է պատվաստումներին հետամուտ լինել գոնե թիրախային խմբերի, այլ անձանց առողջության պահպանումը կարեւորելու նպատակով։ Բանն այն է, որ ցածր իմունային անբավարարություն ունեցողների համար անգամ գրիպի աննշան վարակը կարող է կործանարար լինել։ Ի դեպ, բժիշկները, որոնք անմիջապես առնչվում են նման հիվանդների հետ, ամեն տարի գրիպի դեմ պատվաստվում են։
Մասնագետը նկատեց՝ ընդամենը 200 տարի առաջ ալերգիան որակվում էր որպես հարբուխային տենդ, եւ մարդկանց գիտակցության մեջ չկար ալերգիա հասկացությունը՝ հարբուխով հիվանդների թիվը գնալով աճում էր եւ հասավ 600 մլն—ի։ Որպեսզի ալերգոլոգիայի ոլորտը հայ բժշկության մեջ զարգանա, բուժումն էլ դառնա հասանելի ու արդյունավետ, առողջապահության նախարարության հետ պետք է համատեղ նախագիծ մշակվի։ Ի դեպ, Սեւան Իրիցյանի տեղեկացմամբ, կենտրոնը շուտով պատրաստվում է նախարարության հետ հետազոտական նախագծեր եւ մասնագետների վերապատրաստման ծրագիր մշակել։ Մասնագետը՝ համարելով, որ ալերգոլոգիան երիտասարդ ճյուղ է, նշում է, որ պահանջներն ու չափորոշիչներն անընդհատ փոփոխվում են, եւ նորարարություններն արտացոլելու, դրանք Հայաստանում տեղայնացնելու համար պետք է գերատեսչության կողմից մշակվեն ու հաստատվեն այդ գործելակարգերն ու ուղեցույցները եւ տեղ գտնեն պետական փաստաթղթում։ Այս գործոնը մի շարք խնդիրներ կլուծի։ Նրա գնահատմամբ, նախ եւ առաջ Հայաստանը լինելով փոքր երկիր, կմեծացնի դեղագործական շուկայում մեր երկրի ներկայացվածությունը՝ նորարարությունները եւ միջազգային փորձը Հայաստան բերելու համար։ Կան պարագաներ, որոնք լինելով նորարարություն, դյուրացնում են ալերգիկների կյանքը, սակայն դեռեւս գնային առումով հասանելի չեն։
Զարգացած երկրներում այսօր ալերգիայի կտրուկ սրացման դեպքում կիրառվում են ադրենալինի ինքնաներարկիչներ, որոնք օգտագործվում են բավական հեշտ, ինքնուրույն, ավտոմատացված մեխանիզմով։ Դրանց կիրառման շնորհիվ աշխարհում բազում կյանքեր են փրկվում, իսկ Հայաստանում հասանելի չեն չգրանցված լինելու պատճառով։ Դրանց վաճառքը միջազգային դեղատնային ցանցերում կայանում է հատուկ դուրսգրմամբ։ Ի դեպ, այս հարցում եւս Ս. Իրիցյանն ակնկալում է նախարարության միջամտությունը։ Նրա տեղեկացմամբ, այդ պրեպարատի գրանցման եւ Հայաստան ներկրելու գործընթացի հեշտացման ուղղությամբ նախարարությունը եւս պատրաստակամ է օգնելու։ «Եթե մշակվեն որոշ օրենքներ, ապա կթեթեւացվի օրինական ճանապարհով պրեպարատի ձեռքբերումը արտերկրից»,–ասաց կենտրոնի տնօրենը։
Կենտրոնի ներկայացուցիչը, բացի տեխնիկական հագեցվածությունից, կարեւորում է նաեւ կադրային ներուժը։ Բուժհաստատությունը նաեւ միջերկրածովյան ընտանեկան տենդի կամ այլ կերպ ասած՝ երեւանյան հիվանդության ուսումնասիրման ամենամեծ կենտրոնը, ուր շեշտադրվում է նաեւ նեղ մասնագետների պատրաստվածությունը։ Մի խնդրով էլ է մտահոգ, բժշկության այս ճյուղը դարձել է ոչ պահանջարկված ուսանողների շրջանում։
Կադրային քաղաքականության հարցն է կարեւոր, երիտասարդ ուսանողները չեն ցանկանում այս ճյուղն ընտրել, քանի որ բավական բարդ ուղղություն է, դժվար է, նաեւ շահութաբեր չլինելու պատճառով շատ բուժհաստատություններում մարզային առանձին ալերգոլոգների հաստիքներ չկան։ Խնդիրները շատ են, սակայն ձեռքբերումները կարող են ավելի շատ լինել, եթե պետական մակարդակով խնդիրներին ընթացք տրվի։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

31-07-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO