Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.06.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Պետք է կարողանալ արվեստի գործը ճիշտ ներկայացնել

Կարծում է լիբանանահայ արվեստաբան, գալերիստ Մովսես Հերկելյանը

Արվեստի ստեղծագործությունների վաճառքն այսօր աշխարհում տարածված, շահութաբեր ու հեղինակավոր ոլորտներից մեկն է։ Այն միանգամից մի քանի խնդրի լուծում է առաջարկում։ Նախ, արվեստի առեւտուրը տվյալ երկրի մշակույթի տարածման լավագույն միջոցներից է, բացի այդ,  ապահովում է տաղանդավոր արվեստագետների նյութական կայունությունը պատկերասրահներում կազմակերպվող ցուցահանդեսների շնորհիվ աշխուժանում է նաեւ խոշոր քաղաքների մշակութային ժամանցը։
Արվեստի գործերի առեւտուրը Հայաստանում դեռ խիստ սահմանափակ ու մասնավոր բնույթի է։ Դա ունի իր պատճառները, որոնք վեր հանելու նպատակով զրուցեցինք հերթական այցով հայրենիքում գտնվող լիբանանահայ արվեստաբան, գալերիստ, Բեյրութի «Նոազ արք» արվեստի պատկերասրահի համահիմնադիր տնօրեն, արվեստի 36 միջազգային փառատոների մասնակից Մովսես Հերկելյանի (Մովսես Ծիրանի) հետ։
Ի դեպ, Լիբանանում ծնված Մովսես Հերկելյանն իր երկու մասնագիտություններն էլ ստացել է հայրենիքում։ Առաջին կրթությամբ գրականագետ է, ապա կրթությունը շարունակել է արվեստաբանական բաժնում։ Ավաղ, հայրենիքում ստացած գիտելիքները երկար տարիներ չեն ծառայել հայրենիքին, որովհետեւ 1981թ. իբրեւ այլախոհ արտաքսվել է խորհրդային իշխանությունների կողմից։ Միայն 2000թ. վերադարձել է Հայաստան՝ պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը։
Մեր զրույցը հիմնականում ծավալվեց արվեստի գալերեաների կայացման հաջողության բանաձեւի քննարկման շրջանակներում, այն օգտակար խորհրդատվություն կարող է ծառայել այս ոլորտի կայացման համար սրտացավ մասնագետների համար։
Իր գալերիստի կարիերայի սկզբի մասին խոսելիս պարոն Հերկելյանը պատմեց, որ դեռ տարիներ առաջ՝ 1995թ., Հենրիկ Իգիթյանը Բեյրութում հանդիպել է իրեն եւ առաջարկել Երեւանում նոր հիմնված «Նոյյան Տապան» ընկերության չորրորդ անդամը դառնալ։ Սկզբում որոշել էին, որ «Նոյյան Տապանը» պատկերասրահ պետք է լինի, հետո իրերի բերումով այն գրախանութ դարձավ։ Այս ամենին զուգահեռ՝ ընկերության չորս անդամները որոշում են նաեւ «Նոազ Արք» (անգլերենից թարգմանաբար՝ «Նոյյան Տապան») անվանումով մի ցուցասրահ հիմնել Բեյրութում. վերջինս կյանքի է կոչվում 1996թ., հենց այդ տարում էլ տեղի է ունենում նաեւ պատկերասրահի առաջին ցուցահանդեսը՝ ետխորհրդային շրջանի աբսուրդ սյուրռեալիզմի ներկայացուցիչ ռուս եւ հայ արվեստագետների աշխատանքների ցուցադրությամբ։
«Նոազ Արքի» իրական հաջողությունները, սակայն, դեռ առջեւում էին։ 1999թ. Բեյրութ է գալիս «PAL expo»—ի տնօրեն Պատրիկ Բարերը, ով 2000թ. Ժնեւում կազմակերպվող հոբելյանական շատ մեծ ցուցահանդեսի համար մասնակից է փնտրում Միջին Արեւելքում եւ միայն «Նոազ Արքն» է համարում պրոֆեսիոնալ արվեստի սրահ։
Ընտրելով աշխարհի լավագույն քառասուն նկարիչներին՝ ժյուրին այդ ցանկում ներառում է նաեւ հայ գեղանկարիչ Վահրամ Դավթյանին, այնուհետեւ Գրուերի («LÕ ART Fantastique») ժամանակակից թանգարանի տնօրենը եւ հոգաբարձությունը, իբրեւ 40—ից լավագույնը, Վահրամ Դավթյանի «Կեսգիշերային խաղ» գործը ցուցադրում են թանգարանում։ Այսուհետեւ «Նոազ Արքի» առջեւ բացվում են աշխարհի արվեստի բոլոր կենտրոնների դռները։
«Մրցունակ լինելու պայմաններից առաջինը ներկայացվող արվեստի որակն է, որ արտահայտչականություն եւ ինքնատիպություն է պահանջում, այսինքն՝ շատ կարեւոր է, որ արվեստագետն ինչ—որ հատկանշական նորություն ներմուծի արվեստ, երկրորդը՝ մատուցած նյութի գնի, որակի եւ հռչակի համապատասխանությունը. չի կարելի արվեստը վերածել ապրանքի, երրորդը գնորդին վստահություն ներշնչելն է. իմ գնորդը գիտի, որ ես ցանկացած իրավիճակում պատրաստ եմ ետ վերցնել նկարը եւ պատասխանատվություն կրել ամեն տեսակ խնդրի պարագայում, նա ստեղծագործության հետ ստանում է նաեւ այդ գործի ինքնությունը հաստատող վկայական, չորրորդը՝ արվեստը խնայել չի սիրում, ամեն ինչ պետք է լինի շքեղ եւ բարձրորակ, շատ կարեւոր է պատկերագրքի եւ բրոշյուրի բարձրորակ տպագրությունը, որոնց ձեւավորումը պետք է լինի լուրջ եւ առանց ավելորդությունների։
Գալերեաների հաջողության մեջ կարեւոր է կուրատորի մասնագետ լինելը։ Արվեստ վաճառողը պետք է չզլանա եւ գնորդին ներկայացնի գործը, խոսի արվեստի մասին, մեկնաբանի, հարկավոր է նվաճել արվեստասերի վստահությունը։ Երբ գնորդը սկսում է հասկանալ, նա ավելի է հետաքրքրվում արվեստով։ Գալերեան տաճար է՝ մշակույթի տուն եւ ոչ խանութ, այստեղ միայն վաճառքով չէ, որ հարկավոր է զբաղվել»,–իր հաջողություններն այսպես մեկնաբանեց արվեստաբանը։
Այն հարցին, թե ինչո՞վ են յուրահատուկ եւ ինչի՞ շնորհիվ են միջազգային ասպարեզում բարձր գնահատվում իր հոդվածները, Մովսես Ծիրանին պատասխանեց, որ ներկայիս արվեստաբանների համեմատ նախ տարբեր են իր մոտեցումները, հետո շատ կարեւոր է այն հանգամանքը, որ նա իր առաջին կրթությամբ գրականագետ է, զբաղվել է նաեւ հնագիտությամբ (նախնադարի արվեստում առկա են արվեստի գրեթե բոլոր գլխավոր ուղղությունները)։ Իր հոդվածներում նա երբեք չի գովաբանում, այնպես է ներկայացնում, որ կարդալու ժամանակ ընթերցողն ինքն է տեսնում արվեստագետի արժանիքները։ Արվեստաբանը կարեւոր է համարում նաեւ այն, որ ինքն իր համար հայտնաբերել է, թե ի՞նչ են որոնում արվեստում բոլոր արվեստագետները. «Ստեղծագործական երկունք ապրելիս նրանք փնտրում են այն արժեքը, այն էությունը, որ կախված չէ արտաքին ոչնչից՝ դա իր էությունն է, իր ես—ը, բանական մարդու արժեքը։ Երբ վերլուծում եմ արվեստը, իմ կիզակետը սա է, այս եմ փնտրում»։
Անդրադարձանք նաեւ Հայաստանում արվեստի ցուցասրահների կայացմանը խոչընդոտող բուն խնդիրներին։ Պարոն Հերկելյանը գտնում է, որ պատճառներից մեկը մեր մեծահարուստների կոլեկցիոներ չլինելն է, իսկ նրանք, ովքեր նկար են գնում, նախընտրում են դասականներին, քանի որ դրանք ընդունված են, իսկ երիտասարդներին չեն վստահում չճանաչելու պատճառով։ Հաջորդ պատճառներից մեկն էլ այն է, որ մենք չենք քարոզում մեր արվեստը, օտարամոլ ենք, օտարի գործը գնում ենք, մերը՝ ոչ։ Մեր զրուցակիցը փաստեց նաեւ, որ դրսում կայացած մասնագետներ ունենք, որոնց հարկավոր է ներգրավել հայ արվեստի զարգացման գործընթացին, պետք է կիրառել նրանց կուտակած միջազգային փորձը։
Պատրաստեց
Տաթեւիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

01-08-2018





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO