Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Գործնական քայլերի ժամանակն է

Արձագանք, որ արդեն իսկ տեղ է գտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի տնտեսական բարեփոխումների ծրագրում

Քուվեյթահայ գործարար, հրապարակագիր Կիրակոս Գույումջյանը ողջունելի է համարում Հայաստանի զբոսաշրջության ոլորտում բարեփոխումների իրականացման՝ ՀՀ կառավարության պատրաստակամությունը։ Անդրադառնալով իր կողմից մշակված «Գնեցեք Հայաստանից» նախաձեռնությանը՝ գործարարն իր նամակում գրում է. «Թավշյա հեղափոխությանը հաջորդող ժամանակաշրջանը լավատեսության նոր էջ է բացել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ Մի քանի ամիսները բավարար էին, որպեսզի վիճակագրական տվյալները դրական ցուցանիշ արձանագրեն երկրի տարբեր բնագավառներում։
Այս իմաստով բավական հետաքրքրական էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 22—ի երեկոյան տեղի ունեցած ուղիղ կապը։
Վարչապետը լուսարձակի տակ առավ Հայաստանի տնտեսական, կրթական, մարզերը զարգացնելու կարողություններն ու ներկայացրեց լուծումները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը հետեւող հայը՝ լինի սփյուռքում, թե հայրենիքում, անմիջապես հասկանում է ընկերային արդարության վրա հենված պետություն կառուցելու նրա վճռականությունը։ Վարչապետի անկեղծ, անշահախնդիր մոտեցումները, առաջարկները, սրտաբաց հայտարարությունները ոչ միայն հուսադրիչ են, այլեւ հայրենիքը միասնաբար կառուցելու հրավեր։
Անդրադառնալով բարգավաճ տնտեսություն ստեղծելու կարողություններին՝ վարչապետը ներկայացրեց զանազան նախաձեռնություններ։ Բոլորը գնահատելի են։ Ողջունելի զուգադիպությամբ Հայաստան այցելող զբոսաշրջիկների պարագայում վարչապետն անդրադարձավ Հայաստանի մեջ նրանց կեցության հարցին, ինչպես նաեւ վերադարձի համար գնումները Հայաստանից կատարելու նախաձեռնությանը։ Այս ծրագիրը մեկ ամիս առաջ ներկայացրել էի Հայաստանի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին, ում հավանությունը ստանալով, Քուվեյթ վերադառնալուց հետո մշակեցի կոչ՝ ընտրելով «Գնեցեք Հայաստանից» (Shop in Armenia) կարգախոսը։ Դիմեցի համայն հայությանը, Հայաստան այցելող բոլոր սփյուռքահայերին՝ խնդրելով Հայաստանից կատարել իրենց կեցության գնումները։ Նախաձեռնությունս դրական արձագանք գտավ սփյուռքահայ եւ հայրենական մամուլում։ Սփյուռքի եւ հայրենական օրաթերթերը, շաբաթաթերթերը, լրատվական կայքերն անմիջապես ընդառաջեցին «Գնեցեք Հայաստանից» նախաձեռնությանը։
Կարծում եմ՝ աներկբա է, որ գաղափարի իրականացումը մեծապես նպաստելու է վճարային հաշվեկշռի դրական դինամիկային, քանզի ապահովելու է արտարժույթի նշանակալի մուտք Հայաստանի տնտեսություն։ Սա կնպաստի նաեւ տնտեսության եւ տնտեսական ակտիվության աճին, հետեւաբար եւ ՀՆԱ—ի առավել բարձր ցուցանիշների արձանագրմանը։
Վերոհիշյալ առաջարկությանս մասին վարչապետի նախանձախնդրությանն ականատես դառնալով, իբրեւ հայ եւ հայրենիքի վերելքով ապրող անհատ, հպարտ եւ շնորհակալ եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արժեւորում է գաղափարը եւ հանդես գալիս միեւնույն նախաձեռնությամբ։ Փաստորեն, ընդունել էր առաջարկս։
Այս տողերը գրում եմ ոչ թե այն հավակնությամբ, որ նախաձեռնությունը ընդունվել է վարչապետի կողմից, այլ իբրեւ հայրենիքի շահերը փնտրող եւ պահպանող հայ անհատ։ Միեւնույն ժամանակ համոզված եմ, որ քանի—քանի սփյուռքահայեր գործնական առաջարկներով եւ օրինակով կարող են իրենց բարոյական եւ նյութական օժանդակությունը բերել Հայաստանին եւ Արցախին»։

30-08-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO