Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ԵՐԵՎԱՆ


Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ

Դրանց մասնակցելու հայտ է ներկայացրել 13 քաղաքական ուժ

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած կուսակցություններն ու դաշինքները երեկ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրին գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել 13 քաղաքական ուժ՝ 4 դաշինք եւ 9 կուսակցություն։ Նրանք սեպտեմբերի 23—ին կպայքարեն Երեւանի ավագանիում տեղ զբաղեցնելու համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արտահերթ ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքի կազմում։
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի մեջ են մտնում ՔՊ—ն, «Առաքելություն» կուսակցությունը, ինչպես նաեւ հեղափոխությանը մասնակցած անհատներ»,–ասաց ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը։
Դաշինքի ցուցակը կգլխավորի ՔՊ անդամ, դերասան եւ պրոդյուսեր Հայկ Մարությանը, ում Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Ժառանգություն» կուսակցությունը բարեկամ—մրցակից է համարում։ Ժառանգության ցուցակն ընտրություններում կգլխավորի կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Մենք քաղաքացիների դատին ենք ներկայացնելու ոչ միայն մեր ծրագիրը, այլեւ մեր կուսակցության անցած ուղին։ Մենք բաց ճակատով ենք նայում քաղաքացիներին։ «ժառանգությունն» այն սակավաթիվ քաղաքական կուսակցություններից էր, որ չտրվեց իշխանության գայթակղություններին»,–ասաց կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Իրեն հեղափոխության մաս է համարում նաեւ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, որի ցուցակը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում կգլխավորի Մանուել Գասպարյանը։
«Մեր կուսակցությունն իրեն համարում է տեղի ունեցած հեղափոխության մի մաս։ ՀՀ—ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, այդ պատճառով որոշել ենք մասնակցել այս եւ նաեւ մյուս ընտրություններին։ Կարծում ենք, որ պետք է իշխանություններն ապահովեն ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ»,– նշեց կուսակցության անդամ Արթուր Գասպարյանը։
Արդար եւ թափանցիկ ընտրություններ է ակնկալում նաեւ «Երեւանի հանրություն» դաշինքը։ Այն գլխավորող Անահիտ Թարխանյանը, սակայն, պահանջում է նաեւ ԿԸՀ ներկայիս նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը։ Դաշինքի ցուցակի երկրորդ համար Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք հավատում են արդար ընտրությունների անցկացմանը, բայց չեն ուզում տեսնել ԿԸՀ նախագահի պաշտոնում մարդու, ով տարիներ շարունակ ներգրավված է եղել այլ տեսակի ընտրություններում։
Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար հայտ են ներկայացրել նաեւ ՀՅԴ, ԲՀԿ, «Օրինաց երկիր», «Երկիր ծիրանի», ՀՀՇ, Հայկազուններ, ՀԺԱՄ եւ «Ռեֆորմիստների» կուսակցությունները, ինչպես նաեւ «Երեւանցիներ» դաշինքը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչեւ սեպտեմբերի 3—ը կուսումնասիրի հայտերը եւ կկայացնի համապատասխան որոշումներ։ Սեպտեմբերի 3—ին, ժամը 18։00—ին կիմանանք, թե որ ուժերն են իրավունք ստացել մասնակցելու Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին։
Նորայր ՇՈՂԻԿՅԱՆ

30-08-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO