Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2018
ԱՇԽԱՐՀ


Իրանի խորհրդարանը դժգոհ է նախագահի գործունեությունից

Հասան Ռոհանին պատասխանել է պատգամավորների հինգ հարցադրմանը

Օգոստոսի 1—ին Իրանի խորհրդարանի՝ հիմնականում Իրանի իսլամական համակարգի շրջանակներում առկա պահպանողական թեւի 80 պատգամավորի ստորագրությամբ նախագահ Հասան Ռոհանիից պահանջվել էր ներկայանալ խորհրդարան եւ պատասխանել իրենց հարցերին։ Նախօրեին նա ներկայացել է խորհրդարան եւ պատասխանել հետեւյալ 5 հարցին. 1) Ինչո՞ւ նրա գլխավորած կառավարությանը չի հաջողվել վերահսկել, կասեցնել մաքսանենգությունը, ինչը կաթվածահար է անում ազգային արտադրությունը։ Նշենք, որ այդ երեւույթն Իրանում, ըստ ԶԼՄ—ների, ծաղկում է ապրել գլխավորապես Մահմուդ Ահմադինեժադի նախագահության օրոք, իսկ Ռոհանին խոստացել էր, որ կպայքարի դրա դեմ եւ արմատախիլ կանի, սակայն դա նրա չի հաջողվել։ Հանգամանք, ինչը թերեւս պետք է պատճառաբանել նրանով, որ մաքսանենգները կա՛մ ազդեցիկ բարձրաստիճան պաշտոնյաներ են, առավելապես զինվորականներ, կա՛մ վայելում են նրանց հովանավորությունը։ 2) Ի՞նչն է բանկային ոլորտում Իրանի դեմ սահմանափակումների շարունակվելու պատճառը, քանի որ Իրանը երկու տարի է, ինչ լիովին կատարում է Իրան—5+1—ի համաձայնագրով ստաձնած բոլոր պարտավորությունները։ 3) Ինչո՞ւ «Հույսի ու հնարամտության կառավարությունը» որեւէ վճռական քայլ չի կատարել չափազանց տարածված գործազրկությունը վերացնելու ուղղությամբ։ 4) Ինչո՞ւ է նրա կառավարման ընթացքում տարիներով շարունակվում տնտեսական անկումը։ 5) Ի՞նչն է ազգային արժույթի մեծ արագությամբ անկման եւ արտարժույթների նույն արագությամբ գնաճի պատճառը։
Նախագահ Ռոհանիի պատասխանները փաստորեն խորհրդարանի համար համոզիչ չէին, բացառությամբ 2—րդի, որին խորհրդարանում ներկա 271 պատգամավորից 137—ը կողմ, 130—ը՝ դեմ ու 3—ը ձեռնպահ քվեարկելով, համոզիչ է համարվել, մնացած հարցերը, ձայների մեծ տարբերությամբ, պատգամավորները ոչ համոզիչ են գնահատել։ Եթե հաշվի առնենք, որ խորհրդարանի անգամ հարցադրումները նախագահին հարված են համարվում, ապա պատասխանների համոզիչ չլինելն էլ ավելի խիստ հարված է, ինչը թերեւս կհանգեցնի նրա հեղինակազրկմանն ու դիրքերի թուլացմանը, որը կարելի է լուրջ հաղթանակ գնահատել պահպանողականների համար։
Ռոհանիի ու նրա կառավարության դիրքերին հարվածը սկսվել է թերեւս աշխատանքի եւ սոցապահովության նախարար Ալի Ռաբիին խորհրդարանի անվստահությունն հայտնելով, հետեւաբար՝ պաշտոնանկ անելով։ Ըստ տարածված լուրերի՝ հարցապնդման են կանչվելու նաեւ կառավարության մի քանի այլ անդամներ՝ գլխավորապես տնտեսական ոլորտից։ Ռոհանիի կառավարության համար ստեղծված այդօրինակ ոչ նպաստավոր իրավիճակը պայմանավորված է ԱՄՆ—ի Իրան—5+1—ի համաձայնությունից դուրս գալով ու Իրանի դեմ սահմանափակումների վերականգնմամբ։ Համաձայնագիր, որին դեմ էին ոչ միայն տարածաշրջանի որոշ երկրներ, այլեւ իսլամական համակարգի պահպանողական թեւը, որը թերեւս այդ հանգամանքն օգտագործում է ընդդեմ չափավորական նախագահի։ Այսուհանդերձ, Ռոհանիի պատասխանները, կարելի է ասել, որ չեն բավարարել նաեւ նրա կողմնակիցներից շատերին, այդ են վկայում նաեւ խորհրդարանի քվեարկությունները եւ Ռոհանիի պատասխանների արձագանքները ԶԼՄ—ներում։ Իրականում էլ, ինչպես գնահատում են իրանցի փորձագետներից շատերը, որոնք նշում են, թե նրա պատասխանները գլխավորապես ընդհանուր բնույթի էին, բացի այդ, ժողովրդին խոստացած որոշ ճշմարտությունների բացահայտում եւս տեղի չի ունեցել։
Իրավաբան Նեըմաթ Ահմադին այս առնչությամբ շեշտել է, որ հարցերին պատասխանելը «ոսկե առիթ» էր նախագահի համար, ինչը նա կորցրեց։ Ահմադիի կածիքով, Ռոհանին կարող էր հստակ մատնանշել, թե ովքեր են ստեղծված իրավիճակի եւ հարցերի հնգյակի առաջացման պատճառը։ Հատկանշական է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատմության մեջ սա առաջին անգամ է, որ նախագահը խորհրդարան է հրավիրվում հարցերին պատասխանելու համար։ Մյուս կողմից՝ խորհրդարանի կանոնադրության 213 հոդվածի համաձայն՝ նման իրավիճակում, այն է, երբ նախագահի պատասխաները, որոնք քվեարկությամբ ոչ համոզիչ են համարվում, որոշում ընդունելու համար նախագահության հաստատելուց հետո կարող են հանձնել դատական իշխանությանը։ Բայց դա տեղի է ունենում երկու դեպքում՝ եթե նախագահը օրենք է խախտել, որը արտացոլված է հարցի մեջ, կամ նա անտեսել է օրենքը, շրջանցել է այն։ Ուստի պատգամավորներից ոմանք պահանջում էին հենց այդպես էլ վարվել, ինչը բնականաբար կարող էր հանգեցնել նրա պաշտոնանկությանը։ Սակայն երեկ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, որ վերոհիշյալ 4 հարցից եւ ոչ մեկում չկա նախագահի կողմից օրենքի խախտում կամ այն շրջանցելու դրսեւորում, ուստի դատական իշխանությանը հանձնելու անհրաժեշտություն չկա։ Իսկ բարենորոգչական կողմնորոշմամբ քաղաքագետ Սադեղ Զիբաքյալամը, անդրադառնալով նախագահի ելույթին, նշել է, որ նա ընդհանուր հարցերին ընդհանուր պատասխաններ է տվել։
Ըստ ամենայնի՝ պահպանողականները ձգտում են նախագահին մղել դեպի հրաժարական, ինչը թերեւս տեղի չի ունենա՝ հաշվի առնելով, որ երկրի քաղաքական եւ ռազմական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիից այդ ուղղությամբ որեւէ ազդանշան չի հնչել, ընդհակառակը՝ նա կառավարությանը հորդորել է գործել ամբողջ հզորությամբ։ Բայց եւ այնպես, նման զարգացումներն ու մի քանի նախարարների վերաբերյալ հարցապնդումների նախապատրաստությունները խիստ թուլացնելու են նախագահի դիրքերը։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

30-08-2018





20-11-2018
Որ ուժն է իրական ընդդիմությունը
Արհեստական հարցադրում կամ նախընտրական տեխնոլոգիա

ԱԺ հերթական ճեպազրույցների ...


20-11-2018
Արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտները չեն հարկվի
Տարածվող լուրերը իրականության հետ որեւէ աղերս չունեն

Հայաստանի ...


20-11-2018
Հերթականությունը որոշվեց
ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի 11 քաղաքական ուժ

Կենտրոնական ...


 
20-11-2018
«Հայ մշակույթի հինգերորդ դարը. նվաճումները եւ համաշխարհային նշանակությունը»
Գիտական նստաշրջանին մասնակցել է երեքուկես տասնյակ հայագետ տարբեր ...


 
20-11-2018
Քրիստոսի լույսի ու սիրո համադրությամբ
Արձակագիր Սամվել Մհերյանն օրերս ընթերցողի սեղանին դրեց մի գիրք՝ ...


20-11-2018
Մեծարվեց ազգագրական երգի նահապետը
Օրերս Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում նշվեց «Ակունք» ազգագրական համույթի ...


20-11-2018
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը ...



20-11-2018
Անակնկալ այցելություն, ստուգում, վերահսկողություն
Մանկապարտեզները քաղաքապետարանի ...

20-11-2018
«Բերքառատ Արցախի» ընթացիկ տարվա բերքը
Որ փուլում են «Հայաստան» համահայկական ...

20-11-2018
Երեւանում եռյակ է լույս աշխարհ եկել
27 տարի երեխաներ ունենալն ընտանիքի կյանքի ...

20-11-2018
Մանուկների խնդիրները՝ քննարկման թեմա
Հանդիպումներ բարեգործական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO